Մասնագիտական կողմնորոշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասնագիտական կողմնորոշում, գիաականորեն հիմնավորված միջոցառումների համակարգ, որը երիտասարդությանը նախապատրաստում է մասնագիտություն ընտրելու և աշխատանքի տեղավորվելու գործում, նպաստում անձի բազմակողմանի զարգացմանը, կարողությունների բացահայտմանը։ Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները ղեկավարում են ժողկրթության, պրոֆտեխնիկական կրթության և աշխատանքային ռեսուրսները տնօրինող մարմինները։ ԽՍՀՄ հանրապետություններում, երկրամասերում ու մարզերում, շրջաններում ու քաղաքներում գործում են Մասնագիտական կողմնորոշման միջգերատեսչական խորհուրդներ։ Խոշոր կապիտալիստական երկրներում։ Մասնագիտական կողմնորոշումը բուրժուական պետության գործունեության միջոց է՝ կապիտալիստական արտադրության շահերի տեսանկյունով երիտասարդ կադրերի տեղաբաշխման և նրանց վրա գաղափարական ներգործության բնագավառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png