Մասլոուի պահանջմունքների բուրգ
Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է,[2] որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները:
Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել:»[3] Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը: Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով... սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր: Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին: Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր:»[4]
[խմբագրել] Ներկայացչություններ
Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը նաև կարևորության կարգով է կանխորոշված:[5] Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին: Ստորակարգության ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են: Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին էլ առաջնական կարևորություն չի տրվի:Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներ էլ չեն բավարարվում, անհտը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի ավելի ցածր մակարդակին: Օրինակ՝ պատվի մակարդակի մի գործարար, որը քաղցկեղով է ախտորոշվել, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեքավորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքնետ) և հավանականորեն թողության ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի:[6]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը
- ↑ A.H. Maslow, A Theory of Human Motivation, Psychological Review 50(4) (1943):370-96.
- ↑ Maslow, Abraham (1954). Motivation and Personality. New York:. Harper. p. 236.
- ↑ Maslow, A.H. (1971). The farther reaches of human nature. New York: Penguin Compass. Chpt 3, "Self-actualizing and beyond", p. 41.
- ↑ Clark, Timmy J. Success Through Quality. Milwaukee: ASQ Quality Press, 1999.
- ↑ Maslow's Hierarchy of Needs - Success Circuit