Մաջիդ Մաջիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաջիդ Մաջիդի
պարս.՝ مجید مجیدی
կինոռեժիսոր
Ծնվել էԱպրիլ 17, 1959
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Ազգությունպարսիկ
Կրոնիսլամ[1]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, դերասան և ռեժիսոր
IMDbID 0006498
cinemajidi.com

Մաջիդ Մաջիդի (պարս.՝ مجید مجیدی, ապրիլի 17, 1959(1959-04-17)[2][3], Թեհրան, Իրան), պարսիկ կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թեհրան քաղաքում։ 14 տարեկանից սկսել է խաղալ սիրողական թատերական խմբերում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Թեհրանի Դրամատիկական Արվեստների Ինստիտուտում։ 1979 թվականի Իսլամական Հեղափոխությունից հետո կինոյի նկատմամբ նրա հետաքրքրությունը հանգեցրեց նրան, որ սկսեց խաղալ տարբեր ֆիլմերում։ 1998 թվականին Մաջիդին նկարահանեց Դրախտի երեխաները ֆիլմը։ Այն իրանական առաջին ֆիլմն էր, որը ներկայացվել էր Օսկար մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ "Աստծո գույնը" (2000 թ.), "Անձրև" (2001 թ.) և "Ճնճղուկների երգը" (2008 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաջիդ Մաջիդի» հոդվածին։