Թոմաս Ման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ման, Թոմասից)
Թոմաս Ման
գերմ.՝ Thomas Mann
Ծննդյան անունգերմ.՝ Paul Thomas Mann[1]
Ծնվել էհունիսի 6, 1875(1875-06-06)[2][3][4][…]
ԾննդավայրԼյուբեկ, Free and Hanseatic City of Lübeck, Գերմանական կայսրություն[2][5][6]
Վախճանվել էօգոստոսի 12, 1955(1955-08-12)[2][5][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՑյուրիխ, Շվեյցարիա[2][5]
ԳերեզմանKilchberg cemetery[7]
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, վիպասան, սոցիալական քննադատ, օրագրի հեղինակ, սցենարիստ, համալսարանի դասախոս և գրող
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան[8] և Կատարինեում
Ուշագրավ աշխատանքներԲուդենբրոկներ, Կախարդական լեռը, Մահ Վենետիկում, Հովսեփը և նրա եղբայրները, Լոտտեն Վեյմարում, Royal Highness?, Doctor Faustus?, The Holy Sinner?, Confessions of Felix Krull?, Tristan?, Tonio Kröger?, Mario and the Magician?, Reflections of an Unpolitical Man?, Q2528316?, Gefallen?, The Will to Happiness?, Disillusionment?, Q1197425?, Little Herr Friedemann?, The Clown?, Tobias Mindernickel?, The Wardrobe?, Q1515969?, Luischen?, The Road to the Churchyard?, Gladius Dei?, Fiorenza?, Q1213520?, The Child Prodigy?, Q1304579?, Q814762?, Q2257036?, Anekdote?, Railway Accident?, The Fight between Jappe and the Do Escobar?, A Man and His Dog?, Q1516242?, The Blood of the Walsungs?, Disorder and Early Sorrow?, The Transposed Heads?, The Tables of the Law?, The Black Swan?, Q2518449?, Die Lösung der Judenfrage?, Q230370?, Q27019791?, The German Republic?, Q331051?, Q1202051?, Q1814783?, That man is my brother?, The Problem of Freedom?, Listen, Germany!?, Germany and the Germans?, Q1749651?, Q2518447? և The Coming Victory of Democracy?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԿուսակցությունԳերմանական դեմոկրատական կուսակցություն
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան և Simplicissimus?
Պարգևներ
Order of Orange-Nassau Արժանիքների շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Commander of the Order of Orange-Nassau
Գրականության Նոբելյան մրցանակ[9][10]

Գյոթեի մրցանակ

Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Ֆելտրինելի մրցանակ

Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գյոթեի մեդալ

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

Լյուբեկի պատվավոր քաղաքացի

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

Լունդի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the University of Bonn?

Յեյլի համալսարանի պատվավոր դոկտոր

Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր

Գյոթեի մեդալ արվեստի և գիտության համար

honorary doctor of Rutgers University?

և

Taylorian Lecture?

ԱմուսինԿատիա Ման[11]
ԶավակներԷրիկա Ման[11], Կլաուս Ման[11], Գոլո Ման[11], Մոնիկա Ման[11], Էլիզաբետ Ման-Բորգեզե[12][11] և Միխաել Ման[11]
Изображение автографа
Թոմաս Ման Վիքիքաղվածքում
 Thomas Mann Վիքիպահեստում

Պաուլ Թոմաս Մանն (գերմ.՝ Paul Thomas Mann, հունիսի 6, 1875(1875-06-06)[2][3][4][…], Լյուբեկ, Free and Hanseatic City of Lübeck, Գերմանական կայսրություն[2][5][6] - օգոստոսի 12, 1955(1955-08-12)[2][5][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[2][5]), գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1929 թ.)։

Գրել է «Բուդենբրոկներ» (1901 թ.), «Արքայական մեծություն» (1909 թ.), «Հովսեփը և նրա եղբայրները» (1933-1943 թթ.) և այլ վեպեր, նովելներ, գրական-քննադատական ու հրապարակախոսական երկեր, հոդվածներ Գյոթեի, Ֆեոդոր Դոստոևսկու, Ֆրիդրիխ Նիցշեի և այլ հեղինակների մասին[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Թոմաս Մաննը ծնվել է Լյուբեկում, Գերմանիա, Թոմաս Յոհան Հենրիխ Մաննի և Ջուլիա դա Սիլվա Բրանսի ընտանիքում։ Մայրը հռոմեական կաթոլիկական եկեղեցու հետևորդ էր, սակայն Մաննին կնքում են հոր կրոնի համաձայն. հայրը լյութերական էր։ 1891 թվականին հոր մահից հետո նրա գործարանը լուծարվեց։ Ընտանիքը տեղափոխվեց Մյունխեն։ Մաննը հաճախում էր Լյուբեկի գիմնազիայի գիտական բաժինը։ Տեղափոխվելուց հետո սովորում է Մյունխենում Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանում և Մյունխենում տեխնիկական գիտությունների համալսարանում՝ լրագրողական կարիերայի անցնելու նպատակով սովորելով պատմություն, տնտեսագիտություն, արվեստի պատմություն և գրականություն[14]։ 1891 թ.-ից 1933 թվականներին Մաննը ապրում է Մյունխենում։ Մաննը 1894-1895 թվականներին աշխատում է Հարավային Գերմանիայի հրդեհային ապահովագրության ընկերությունում։ Գրողի կարիերան սկսել է «Սիմպլիցիսսիմուս» ամսագրի համար գրելով, առաջին պատմվածքը՝ «Փոքրիկ պարոն Ֆրիդմանը» (Der Kleine Herr Friedemann) հրատարակվել է 1898 թվականին։ 1905 թվականին Մաննը ամուսնանում է հարուստ հրեա արդյունաբերողի դուստր Կատյա Պրինգսհայմի հետ։ Նրանք ունեցել են 6 երեխա[15]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաննի ամառանոցը Նիդդենում

1929 թվականին Մաննը Լիտվիայի Նիդդեն գյուղում հիմնում է փոքրիկ ամառանոց. Նիդդենում կար գերմանական արվեստի գաղութ, որտեղ գրողը անցկացրել է 1930-1932 թվականների ամառները՝ աշխատելով «Հովսեփը և նրա եղբայրները» վեպի վրա։ Այժմ ամառանոցը Մաննին նվիրված մշակութային կենտրոն է, որտեղ մշտական ցուցադրություն կա՝ գրողի կյանքի վերոնշյալ շրջանն արտացոլող ոչ մեծաթիվ ցուցանմուշներով։ 1933 թվականին Ֆրանսիայի հարավում ճանապարհորդելիս Մյունխենից նրան զգուշացնում են, որ նրա համար ապահով չի լինի Գերմանիա վերադառնալը։ Ընտանիքը, բացառությամբ երկու մեծ երեխաների, տեղափոխվում է Ցյուրիխին մոտ գտնվող Կուսնախտ (Շվեյցարիա), սակայն ստանում է Չեխոսլովակիայի քաղաքացիություն և անձնագիր 1936 թվականին։ 1939 թվականին նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ դասավանդում է Պրինսթոն համալսարանում։ 1942 թվականին Մանների ընտանիքը տեղափոխվում է արևմտյան Լոս Անջելեսում գտնվող Փասիֆիկ Պալիսադես, որտեղ մնում է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1944 թվականի հունիսի 23-ին Թոմաս Մաննը դառնում է Միացյալ Նահանգների քաղաքացի։ 1952 թվականին վերադառնում է Եվրոպա՝ Կիլսբերգում ապրելու նպատակով։ Նա այլևս երբեք չապրեց Գերմանիայում, սակայն հաճախ ճանապարհորդում է այնտեղ։ Նրա ամենակարևոր այցը Գերմանիա տեղի ունեցավ 1949 թվականին, երբ նշվում էր Գյոթեի 200- ամյակը։

Name Birth Death
Էրիկա Նոյեմբերի 9 1905 Օգոստոսի 27 1969
Կլաուս Մանն Նոյեմբերի 18 1906 Մայիսի 21 1949
Գոլո Մանն Մարտի 29 1909 Ապրիլի 7 1994
Մոնիկա Մանն Հունիսի 7 1910 Մարտի 17 1992
Եղիզաբեթ Մանն Ապրիլի 24 1918 Փետրվարի 8 2002
Միշել Մանն Ապրիլի 21 1919 Հունվարի 1 1977

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաննի գերեզմանը Կիլսբերգում

Մաննը մահացել է աթերոսկլերոզից 1955 թվականին Ցյուրիխի հիվանդանոցում և թաղված է Կիլսբերգում։ Մի շարք հաստատություններ անվանվել են նրա պատվին (օրինակ, Բուդապեշտի Թոմաս Մաննի անվան գիմնազիումը)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Մաննի ստեղծագործությունները առաջին անգամ թարգմանվել են անգլերեն 1924 թվականին Լոու-Պորտերի կողմից։ Մաննին գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել 1929 թվականին՝ մասնավորապես իր «Բուդենբրոկներ» (1901 թ.), «Կախարդական լեռ» (1924 թ.) և մի շարք այլ վեպերի, ինչպես նաև պատմվածքների ժողովածուների համար։ Մաննի ընտանիքի պատմության հիման վրա գրված «Բուդենբրոկներ» վեպում նկարագրվում է առևտրական ընտանիքի սնանկացման մասին։ «Կախարդական լեռը» մի ճարտարագետ ուսանողի մասին է, ով ծրագրում է այցելել Շվեդիայում գտնվող պալարախտով հիվանդ իր զարմիկին։ «Հովսեփը և նրա եղբայրները» դյուցազնական վեպ է, որը հեղինակը գրել է 16 տարի։ Վեպը ծավալուն է, համարվում է Մաննի նշանակալի գործերից մեկը։ Ավելի ուշ ստեղծված երկերից են «Լոտտեն Վեյմարում» (1939 թ.), «Դոկտոր Ֆաուստ» (1947 թ.) «Ֆելիքս Կրուլլի խոստովանությունը» (1954 թ.), որը անավարտ է մնացել։ Մաննի օրագրերը, որոնք ընթերցվեցին 1975 թվականին, պատմում են նրա պայքարի մասին իր բիսեքսուալության դեմ, որը արտացոլվում է գրողի ստեղծագործություններում «Մահը Վենետիկում»[16]։ Գիլբերթ Ադերի «Իսկական Տացիո» աշխատությունում նկարագրվում է, թե ինչպես է 1911 թվականի ամռանը Մաննը իր կնոջ և եղբոր հետ Վենետիկում հանգստանալիս տարվել 10 ամյա լեհ տղայով (Վլացիո)։ Մաննը ընկերություն էր անում ջութակահար և նկարիչ Պոլ Էհրենբերգի հետ, ում հանդեպ զգացմունքներ էր տածում։ Դոստոևսկու մասին ակնարկի մեջ Մաննը զուգահեռներ է անցկացնում ռուս գրողի և Ֆրիդրիխ Նիցշեի տառապանքների միջև։ Նիցշեի ազդեցությունը Մաննի վրա խորապես զգացվում է վերջինիս ակնարկում։

Մշակութային քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր գրական և այլ աշխատություններ անդրադառնում են Մաննի «Կախարդական լեռը» գրքին.

  • Հարրի Մուլիսչ- Դրախտի բացահայտումը
  • Էնդրյու Կրումեյ- Մոբի Դիկ (2004 թ.)
  • Հարուկի Մուրակամի - Նորվեգական անտառ
  • Բլոնդ Ռեդհեդ (երաժշտական խումբ)- Մոգական սար (երգ)
  • Քրիստիան Տոննիս-Մոգական սար (նկար) (1987 թ.)
  • 1941 թվականին նկարահանված "49-րդ զուգահեռականը" ֆիլմը

Տարբեր գրական և այլ աշխատություններ անդրադառնում են Մաննի "Մահը Վենետիկում" գրքին.

  • Ռիդլի Սքոթ (ռեժիսոր)- Հաջող տարի (ֆիլմ, 2006 թվական)
  • Ֆիլիպ Ռոթ-Մարդկային արատ (վեպ, 2000 թվական)
  • Ժոզեֆ Հելլեր- "Փակելով ժամանակը" (վեպ, 1994 թվական)
  • Ալան Բենեթ- Արվեստի սովորությունը (պիես)

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Մաննը աջակցում էր Վիլհելմ 2-րդի պահպանողական հայացքներին և դեմ էր լիբերալիզմին։ 1923 թվականին Գերմանիայի Հանրապետությունում, լինելով խորհրդարանական ժողովրդավարության (կիսա) պետական խոսնակ, Մաննը գերմանացի մտավորականներին կոչ է անում աջակցել Վայմարյան Հանրապետությանը։ Նա նաև դասախոսություններ է անցկացրել այս թեմաներով։ Այնոււհետև նրա քաղաքական հայացքները աստիճանաբար փոփոխվում են դեպի լիբերալականներ[17]։ 1930 թվականին Մաննը հանրային ճառ ունեցավ Բեռլինում, որը կոչվում էր «Կոչ բանականությանը», որի ժամանակ նա քննադատում էր Ազգային Սոցիալիզմը և քաջալերում էր աշխատավոր դասակարգի կողմից իրականացվող դիմադրությունները։ Սրան հաջորդեցին մի շարք ակնարկներ և դասախոսությունները, որոնց միջոցով նա «գրոհում» էր և քննադատում նացիստներին։ Միևնույն ժամանակ նա արտահայտում էր աճող համակրանք սոցիալիստական գաղափարների հանդեպ։ 1933 թվականին, երբ նացիստները իշխանության գլուխ բարձրացան, Մաննը իր ընտանիքով գտնվում էր Շվեյցարիայում։ Իր որդու՝ Կլաուսի խորհրդով նրանք այդ ժամանակ չվերադարձան Գերմանիա։ 1936 թվականին նացիստական կառավարությունը չեղյալ համարեց Մաննի գերմանական քաղաքացիությունը։ Պատերազմի ընթացքում Մաննը ռադիոյով հականացիստական ելույթներ էր ունենում։ Ելույթները տպագրվում էին ԱՄՆ-ում և ուղարկվում Մեծ Բրիտանիա, որտեղ էլ ԲիԲիՍին հեռարձակում էր ելույթները՝ հուսալով, որ գերմանացի ունկնդիրները կլսեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ծննդական
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 584—589.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Pascal R. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Манн Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
  7. http://www.kilchberg.ch/xml_1/internet/de/application/d20/d24/d302/f243.cfm
  8. https://www.tum.de/die-tum/aktuelles/pressetermine/detail/article/30502/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1929/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Kindred Britain
  12. Ostwald G. Jüngste Tochter von Thomas Mann gestorben (գերմ.): Elisabeth Mann Borgese, die jüngste Tochter von Thomas Mann, ist in ihrem Urlaubsort St. Moritz gestorben. // Frankfurter Allgemeine Zeitung / Hrsg.: Werner D’Inka, G. Braunberger, J. Kaube, B. KohlerF, Deutschland: Frankfurter Allgemeine Zeitung GmbH, 2002. — ISSN 0174-4909; 1431-3138; 1866-5314
  13. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 467.
  14. «Thomas Mann Autobiography». Nobel Foundation. Վերցված է 2008 թ․ հունվարի 25-ին.
  15. Kurzke, Hermann (2002). Thomas Mann: Life as a work of art: A biography. Princeton, New Jersey: Princeton University Press. ISBN 0691070695. Translation by Leslie Willson of Thomas Mann: Das Leben als Kunstwerk (München C. H. Bick'sche Verlagsbuchhandlung, 1999).
  16. Mann, Thomas (1983). Diaries 1918–1939. A. Deutsch. էջ 471. ISBN 0-233-97513-6., quoted in e.g. Kurzke, Hermann; Wilson, Leslie (2002). Thomas Mann. Life as a Work of Art. A Biography. Princeton University Press. էջ 752. ISBN 0-691-07069-5. For a discussion of the relationship between his homosexuality and his writing, also see Heilbut, Anthony (1997). Thomas Mann: Eros and Literature. Humanity Press/prometheus Bk. էջ 647. ISBN 0-333-67447-2.
  17. See a recent translation of this lecture by Lawrence Rainey in Modernism/Modernity Արխիվացված 2010-06-14 Wayback Machine, 14.1 (January 2007), pp. 99–145.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թոմաս Ման հոդվածին

Թ. Մաննի աշխատանքները