Մանվել Ազատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Ազատիկյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1901(1901-10-15) կամ 1903
ԾննդավայրՄալաթիա, Թուրքիա
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1924(1924-09-17) կամ 1925
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա և Գրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրնատյուրմորտ
Ներշնչվել էՌոբերտ Վոննոհ

Մանվել Ազատիկյան (հոկտեմբերի 15, 1901(1901-10-15) կամ 1903, Մալաթիա, Թուրքիա - սեպտեմբերի 17, 1924(1924-09-17) կամ 1925, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ նկարիչ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Ազատիկյանը ծնվել է Օսմանյան կայսրության Մալաթիա քաղաքում՝ մայրական կողմից գյուղի չափավոր ազդեցիկ ընտանիքում։ Մանվելը իր նկարչության տաղանդը ցուցաբերել է վաղ տարիքից։ Նրա ծննդյան պահին նրա հարազատներից շատերն արդեն սկսել էին ներգաղթել Միացյալ Նահանգներ՝ զվելի լավ կյանք փնտրելու և որպես հայ իրենց հանդիպած հալածանքներից խուսափելու համար։ Նրա հայրը՝ Ջորջ Ազատիկյանը, 1908 թվականին տեղափոխվել է Ամերիկա, որպեսզի ճանապարհ պատրաստի իր կնոջ և երկու երեխաների համար, ովքեր այնտեղ միացել են նրան 1912 թվականի հունիսին։ Ազատիկյանների ընտանիքը բնակություն է հաստատել Ֆիլադելֆիայում, որտեղ նրա մայրական կողմի հարազատները հաստատվել են Հյուսիսային Ֆիլադելֆիայում և ընդունվել տեղի հանրային դպրոց։  Մանվելը այնտեղ սովորել է երեք տարի՝ մինչև 1915 թվականը։ 13 տարեկան հասակում ստիպված է եղել թողնել դպրոցը՝ օգնելու իր աղքատ ընտանիքին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի աշխատելուց հետո Ազատիկյանին ընդունել են Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա, որտեղ արագորեն դարձել է ակադեմիայի լավագույն ուսանողներից մեկը՝ ավարտելով իր առաջին կուրսը ընդամենը երկու ամսվա ընթացքում։ Մանվելի համար շատ դժվար ժամանակներ են եղել, ցերեկը գումար է վաստակել՝ կատարելով տարբեր աշխատանքներ իսկ երեկոյան հաճախել է դասերի։ Նկարչություն է սովորել ինստիտուտի գլխավոր դասախոս Ռոբերտ Վոնոխի մոտ։ Ազատիկյանի «Նատյուրմորտ» յուղաներկով կտավը ցուցադրվել և վաճառվել է 1921 թվականին Գեղարվեստի ակադեմիայի 116-րդ ամենամյա ցուցահանդեսում[1]։ Նաև քանդակել է Պարթենոնի «Երեք ճակատագիր» հնագույն աշխատանքը, որը դպրոցի կողմից ընկալվել է որպես կատարյալ պատճեն։ Այն ցուցադրվել է նաև անկախ նկարիչների ընկերությունում։ Նրա աշխատանքների հիմնական մասը բաղկացած է եղել նատյուրմորտներից, դիմանկարներից և լանդշաֆտներից։

Ուսումը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտն ավարտելուց հետո Մանվելը կրթաթոշակ է ստացել նյույորքցի գործարար Արշագ Կարագեուսյանից՝ Փարիզում սովորելու համար։ Սովորել է Գրանդ Շոմեր ակադեմիայում, այն ժամանակ ֆրանսիական հոդվածում գրվել է, որ չնայած Փարիզում անհայտ է եղել, բայց պետք է շատ արագ հայտնի դառնար իր ճշգրտության և տաղանդի շնորհիվ։ Այս ընթացքում Մանվելւ նկարել է իր գլուխգործոց՝ «Ռուս բանաստեղծը», որը Ջոն Սինգեր Սարջենթը գնահատել է, որ գերազանցում է իր որոշ աշխատանքներին։ Ազատիկյանի աշխատանքների գնորդները չեն իմացել, որ նկարիչն եղել է ընդամենը երիտասարդ ուսանող։ Փարիզում գտնվելու ժամանակ մտերիմ է եղել իր հորեղբոր՝ հայ հայտնի գրող Ռուբեն Ֆորփերյանի հետ։ Ազատիկյանը նաև որոշ ժամանակ աշխատել է Հռոմում, նախքան 1923 թվականին Ամերիկա վերադառնալը, հնարավոր է՝ հոր հիվանդության պատճառով։ Վերադարձել է տուն և պարզել, որ հայրը մահացել է դրանից երկու ամիս առաջ։

Խոստումնալից հաջողություն և հանկարծակի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Ֆիլադելֆիա՝ Մանվելը վշտի և հարմարվողականության դժվար շրջան է ապրել։ Հյուսիսային Ֆիլադելֆիայի բազմաբնակարան շենքերում նրա ընտանեկան տունը չի նպաստել նրա տաղանդի զարգացմանը, և այդ պատճառով հայացքը ուղղել է դեպի Նյու Յորք քաղաք։ Այնտեղ փնտրել է իր ազգականին՝ լուսանկարիչ Լեո Գանանյանին։ Նրանք միասին բնակարան են վարձել, ինչը թույլ է տվել Մանվելին ավելի լավ կենտրոնանալ իր արվեստի վրա։ Դրանից անմիջապես հետո Մանվելը սկսել է ցավ նկատել ողնաշարի ստորին հատվածում, որը բժշկի կողմից ախտորոշվել է որպես լումբագո։ Այնուամենայնիվ, վիճակը շարունակվել է վատթարանալ՝ առաջացնելով ախորժակի և քաշի կորուստ։ Միևնույն ժամանակ՝ 1924 թվականին, հանդիպել է մի լուսանկարչի, որը սպասարկել է Բրոդվեյի և կինոյի աստղերին։ Այս շփման միջոցով հանդիպել է հայտնի դերասանուհի Հեյզել Դոունին, որը նրան հրավիրել է Ամիտիվիլի իր կալվածք՝ նկարելու իր դիմանկարը։ Երեք շաբաթ շարունակ նկարել է դերասանուհուն՝ հաղթահարելով ցավը, մինչև օգոստոսի վերջին մի օր երբ վիճակը կտրուկ վատացել է։ Տիկին Դոունը նրան շտապ ուղարկել է իր աներորդու՝ Նյու Յորքի հայտնի բժիշկ Էմմեթ Բրաունինգի մոտ, որը հայտնաբերել է, որ Մանվելը մահացու հիվանդ է քաղցկեղով։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակ ուներ ապրելու և վերադարձել է Ֆիլադելֆիայում գտնվող մոր տուն։ Դոնն ընդհատել է իր դերասանական աշխատանքը, որպեսզի գնա Մանվելի մոտ մխիթարի նրան։ Մանվելը մահացել է ընդամենը մի քանի շաբաթ անց։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատիկյանի մահից հետո Հեյզել Դոունը փորձել է աշխարհին պատմել նրա պատմությունը։ Կապ է հաստատել New York Daily Graphic-ի հետ և պատմել նրա պատմությունը, որը տպագրվել է 1924 թվականի դեկտեմբերի 6-ի համարում։ Դա ցանկալի արդյունք չի տվել, և Մանվելի մայրը խնդրել է Նյու Յորքում գտնվող իր նկարները ուղարկել իրեն Ֆիլադելֆիա՝ Jerrehian Rug ընկերության միջոցով։ Նկարները երբեք չեն հասել նրան, սակայն, ենթադրվում է, որ դրանք հասել են Ֆիլադելֆիա, բայց ինչ-որ պահի անհետացել են։ Նման ճակատագրից խուսափելու համար այն նկարները որոնք գտնվել է ընտանիքի մոտ մի քանի տասնամյակ անց քույրը դրանք նվիրաբերել է Փենսիլվանիայի Գեղարվեստի ակադեմիային, սակայն նման նկարների մասին գրառումներ չկան։

Ի սկզբանե Մանվելը թաղվել է իր հոր հետ Ֆիլադելֆիայի Օդդ Ֆելոուս գերեզմանատանը, մինչ դրա 1951 թվականին փակվելը, որից հետո աճյունը տեղափոխվել է Փենսիլվանիա նահանգի Ռոքլեջ քաղաքում գտնվող Լոունվյու գերեզմանատուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catalogue of the annual exhibition, Pennsylvania Academy of the Fine Arts, p. 52