Մանշ (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանշ
Manche
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՍտորին Նորմանդիա
ՎարչկենտրոնՍեն-Լո
Ամենաբարձր կետQ26885374?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)
495 153 (52րդ տեղ)
Խտություն83
Տարածք5 938
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԿալվադոս, Իլ և Վիլեն, Մայեն և Օրն
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-50
Անվանված էԼա Մանշ
cg50.fr/conseil-general/fonctionnement/index.html

Մանշ (ֆրանսերեն՝ Manche), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։

  • Մանշ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 50։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանշը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտին կազմավորված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Սկզբում մայրաքաղաքը եղել է Քուտանսը` մինչև 1796 թ. և այդ դերն ստանձնեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Սեն-Լոն համարյա ամբողջությամբ ավերվել էր Նորմանդիայի ռազմական գործողությունների հետևանքով, երբ դաշնակից զորքերն իջել էին այստեղ։ Վերակառուցվելուց հետո Սեն-Լոն կրկին դարձավ մայրաքաղաք։

Մանշի բնակչությունը կազմում է 495.1 հազար մարդ, ունի 602 համայնք։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանշ դեպարտամենտի ռելիեֆային քարտեզը։

Դեպարտամենտի մեջ են մտնում Կոտանտեն թերակղզու մի մասը և Նորմանդյան կղզիներից` Մոն-սեն-Միշել և Շոսեյ կղզիները։

Սահմանակից է արևելքից՝ Կալվադոս և Օրն, հարավից՝ Մայեն և Իլ և Վիլեն դեպարտամենտներին, արևմուտքում և հյուսիսում՝ Լա Մանշին։

Տարածքը 5938 քառ.կմ է, ունի 602 համայնք։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպարտամենտի առաջատար մշակութային կենտրոնն է համարվում Շերբուր Օկտևիլ քաղաքը, որտեղ գտնվում են ազգային թատրոնը, կրկեսի մարզային կենտրոնը, 2 կինոթատրոն։

Մանշի տարածքում անց են կացվում մի քանի փառատոներ՝ 4 երաժշտական և 2 կինեմատոգրաֆիական։

Դեպարտամենտի տիրապետության տակ են գտնվում 18 մշակութային ժառանգության օբյեկտներ և թանգարաններ, որոնցից 14-ը բաց են լայն հասարակության առաջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք Արխիվացված 2004-11-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանշ (դեպարտամենտ)» հոդվածին։