Մանոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաննոզից)
Մանոզ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար31103-86-3
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մանոզ, C6H12O6 միաշաքար, գլյուկոզի իզոմեր։ Մոլեկուլային զանգվածը՝ 180, 16։ Լավ լուծվում է ջրում, հալման ջերմաստիճանը՝ 132 °C։ Չի լուծվում եթերում և օրգանական այլ լուծիչներում։ Մտնում է բուսական, կենդանական և բակտերային բազմաթիվ բազմաշաքարների բաղադրության մեջ։ Հայտնի է α- և D-ձևով։ Բնության մեջ հանդիպում է D-ձևը։ Ազատ վիճակում պարունակվում է ցիտրուսային բույսերի պտուղներում, քարընկույզի կեղևում, գարու, ցորենի հատիկներում են։ Մանոզը օքսիդանալիս առաջացնում է D-մանոնաթթու և մանոնաշաքարաթթու, վերականգնվելիս վերածվում է մանիտի։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 238