Մաննիխի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաննիխի ռեակցիա, ամինամեթիլացում, ջրածնի շարժուն ատոմ պարունակող օրգանական միացություններում այդ ջրածինը ամինամեթիլ խմբով՝ տեղակալելու ռեակցիա։ Իրականացվում է օրգանական միացության, մրջնալդեհիդի և ամոնիակի կամ ամինների փոխազդեցությամբ՝

Մաննիխի ռեակցիան կիրառվում է օրգանական սինթեզում և օգտագործվում դեղանյութերի արդյունաբերության մեջ։ Ռեակցիան հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կ. Մաննիխը (С. Mannich, 1917


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 238