Մանկական բակային խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական բակային խաղերը երեխաների կողմից կազմակերպվող ժամանցային խաղեր են։ Ի տարբերություն ժամանակակից խաղահրապարակների բակային խաղերը կարող են կազմակերպվել ցանկացած հարմար վայրում, առանց մեծերի միջամտության։ Դպրոցի դասերից հետո կամ արձակուրդների ժամանակ երեխաները իջնում են բակ ու սկսում են խաղալ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով բակային խաղերը որոշակիորեն կորցրին իրենց հետաքրքրությունը։ Բակային խաղերին մյուս լուրջ խոչընդոտը 1990-ականների սկզբներից սկսված ավտոտնակների կառուցապատումն է ու համատարած ցանկապատումները։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանում տարածված բակային խաղերի ցանկը։

  • Աչք փակոցի
  • Բռնոցի
  • Պահմտոցի (նաև Պախկվոցի)
  • Գործագործ (նաև Բադերի որսորդ)
  • 7 քար
  • Կլաս
  • Փչացած հեռախոս
  • Հալամուլա
  • Չլոցի
  • Ռեզին
  • Չլիկ-դաստա
  • Տպիկ
  • Էշ-միլիցա
  • Հավալա
  • Գետնից բարձր
  • Աղջիկ փախցնոցի
  • Մի ոտնանի սև սատանա
  • Պառոլ
  • Քսանմեկ
  • Տըզծ
շախմատ Դոմինո ջեմ զակատ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական բակային խաղերը երեխաների կողմից կազմակերպվող ժամանցային խաղեր են։ Ի տարբերություն ժամանակակից խաղահրապարակների բակային խաղերը կարող են կազմակերպվել ցանկացած հարմար վայրում, առանց մեծերի միջամտության։ Դպրոցի դասերից հետո կամ արձակուրդների ժամանակ երեխաները իջնում են բակ ու սկսում են խաղալ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով բակային խաղերը որոշակիորեն կորցրին իրենց հետաքրքրությունը։ Բակային խաղերին մյուս լուրջ խոչընդոտը 1990-ականների սկզբներից սկսված ավտոտնակների կառուցապատումն է ու համատարած ցանկապատումները։Հայկական ավանդական խաղեր ասելիս բոլորն առաջինը պատկերացնում են կոխը, չլիկ դաստան, յոթ քարը, հավալան և շատ ու շատ այլ խաղեր։ Դրանցից մի քանիսի մասին կխոսենք այս հոդվածում։ Խաղերն ու տարբեր կատակերգական խաղիկները, դեռևս անհիշելի ժամանակներից, հանդիսացել են հայ ժողովրդի կենցաղի անբաժան մասը։ Միջնադարում խաղ էին անվանում ոչ միայն մանկապատանեկան խաղերը, այլ նաև թատերական և կրկեսային ներկայացումները։ Խաղ կամ խաղիկ էին կոչվում նաև որոշ երգեր, որոնք ուղեկցվում էին խաղային ներկայացումներով։ Խաղիկները կարճ բանաստեղծություններ էին, որոնք տարբեր տոների և ծիսական արարողությունների ընթացքում ներկայացվում էին երգերի տեսքով:Մանկական խաղերը ոչ միայն երեխաներին զբաղեցնելու, այլ նաև նրանց կրթելու միջոց էին։ Հայերը, դեռ վաղնջական ժամանակներից, մեծ կարևորություն են տվել երեխաների դաստիարակությանը՝ հատկապես տղա երեխաներին։ Խաղերը դեռ մանկուց ազդել են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացման և կոփման վրա, այլ նաև օգնել են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցության գաղափարը։ Ինչպես նաև բազմաթիվ կատակերգերն ու խաղիկներն օգնել են երեխաների մեջ զարգացնել սրամտություն և հումորի զգացում:Խաղերն իրարից շատ են տարբերվում, սակայն կա մի բան, որն ընդհանուր է բոլոր խաղերին, դա է մրցումը և թատերական, խաղարկային բնույթը։ Խաղերը հիմնականում իրարից տարբերվում էին սեռատարիքային առանձնահատկությունների հիման վրա։ Տղաների համար նախատեսված խաղերը խիստ տարբերվում էին աղջիկների համար նախատեսված խաղերից։ Դրանք ավելի շարժուն էին և ավելի մեծ ֆիզիկական ուժ էին պահանջում:Պատմության տարբեր ժամանակներում և տարբեր տոհմերի ներսում գոյություն են ունեցել միություններ, որոնք ունեին միայն իրենց հատուկ խաղերը։ Միության ներսում յուրաքանչյուր սեռատարիքային խումբ ուներ իրեն հատուկ հավաքույթի վայրը, ինչպես նաև յուրաքանչյուր միություն հավաքվելու և խաղեր կազմակերպելու իրեն հատուկ ժամն ուներ։ Այդ խմբերի անդամները հաճախ կարող էին հասնել մինչև 200-ի, ովքեր ամբողջ գիշեր կարող էին հավաքվել, խաղեր խաղալ և կատակներ անել։ Հավաքույթների և խաղերի համար լավագույն վայրը հանդիսանում էր կամ ընդարձակ դաշտը, կամ կտուրը:Ավանդական խաղային մրցություններ և խաղերի թատերական բեմադրություններ մեծ մասմաբ կատարվել են տոների և տարբեր ծիսական արարողությունների ժամանակ։ Իր խաղային ներկայացումների բազմազանությամբ աչքի էր ընկնում բարեկենդանը։ Ըստ հնագույն ծեսի՝ բարեկենդանը խենթության և զվարճանքի օր էր համարվում։ Ամբողջ համայնքը, որպես կանոն, հավաքվում էր գյուղամիջում և սկսում էր տոնախմբությունը՝ բազմաթիվ մրցություններով, խաղերով, երգ ու պարով։ Իսկ վերջում բոլորը հավաքվում էին մեծ սեղանի շուրջ՝ ճաշկերույթի։ Հենց այս տոնի ժամանակ էլ ցուցադրվում էին բազմաթիվ ավանդական խաղերի բեմադրությունները։ Ռազմական խաղերից է նաև յոթ քարը։ Նախկինում այն խաղացել են թշնամու վահանի կոտրված կտորներով։ Խաղի մասնակիցները հավաքել են փշրված յոթ կտորները և, դրանք նորից կառուցելով, ամրացրել են իրենց բերդը և դուրս վանել թշնամուն։ Իսկ այնուհետև վահանի կտորներին փոխարինելու են եկել յոթ տափակ քարերը։ Խաղը կարող է ունենալ 10-20 մասնակից։ Մասնակիցները բաժանվում են երկու խմբի։ Մի խումը կանգնում է քարերի կողքին, որպես դրանց պահապան, իսկ մյուս խումբը՝ որոշակի հեռավորությունից գնդակը գլորելով, փորձում է քանդել քարերի բուրգը։

Երբ մասնակիցներից մեկին հաջողվում է քանդել բուրգը, ապա մյուս խմբի մասնակիցները պետք է վերցնեն գնդակը և դրանով փորձեն հարվածել հակառակորդ խմբի մասնակիցներին՝ չթողնելով նրանց նորից հավաքել քարերը։ Եթե մասնակիցներին հաջողվում էր նորից հավաքեր քարերը, ապա նրանք հաղթող էին ճանաչվում։ Եվ իհարկե, այս ամենը շարունակվում էր այնքան ժամանակ մինչև մասնակիցները հոգնեին, կամ մութն ընկներ։ Իսկ մութն ըկնելուց հետո արդեն սկսում էին պահմտոցի խաղալ։

Հոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ մասնակիցների թիվը անսահմանափակ է։ Խաղալու համար անհրաժեշտ էր հոլ, որն իրենից ներկայացնում էր կոնանման փայտ՝ երկաթե սուր ծայրով և հատուկ հանգույցով պարան։ Հոլը պտտելու համար անհրաժեշտ էր հանգույցն անց կացնել մատի վրա, իսկ պարանի մյուս ծայրը փաթաթել փայտե հոլի վրա։ Խաղացողը կտրուկ առաջ է նետում ձեռքը, պարանը բացվում է, և հոլը սկսում է պտտվել գետնին։ Նախապես գետնի վրա փոքրիկ փոս էր փորվում և դրանից որոշակի հեռավորության վրա դրվում էր կոճ, այն էր՝ հոլ առանց ծայրի։ Խաղացողների մասնակցության հերթականությունը որոշվում էր վիճակահանությամբ։

Խաղի իմաստը նրանում էր, որ հոլը դեռ պտտվելու ընթացքում պետք էր ափի մեջ վերցնել ու հարվածել կոճին։ Դա պետք էր անել այնպես, որ այն առաջ տանելով գցեին փոսի մեջ։ Խաղը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկին հաջողվում էր ամենաշատը կոճը փոսի մեջ նետել։ Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն էր լինում։

Կոխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոխը ժամանակակից ըմբշամարտի նախատիպն է հանդիսանում։ Այն տարբեր ծիսակատարությունների, տոների, հավաքույթների և հարսանիքների անբաժան մասն է կազմել։ Այն տարբեր անվանումներ է ունեցել՝ գոտեմարտ, գուռաշ, չոքագյուլաշ և այլն։ Նախքան գոտեմարտի սկիզբը, ազգային երաժշտության ներքո, մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը։ Հաղթող էր համարվում այն մասնակիցը, ով կարողանում էր իր հակառակորդին գետնին տապալել։

Հնում հարսանիքների ժամանկ, երբ հարսանեկան թափորը հասնում էր փեսայի տուն, աղջկա և տղայի ծնողները բեմադրված կոխ էին բռնում՝ այսպիսով ավելի ամրապնդելով իրենց բարեկամությունը։ Կոխ բռնելու ավանդույթի տեսարանի հանդիպում ենք նաև «Անուշ» պոեմի մեջ։ Որտեղ ասվում է, որ ըստ ընդունված ադաթի իգիթն իր օրում իր իգիթ ընկերոջը գետնին չպիտի տապալի կոխի ժամանակ։ Եվ երբ մի անգամ տոնակատարության ժամանակ երկու ընկերներ Սարոն ու Մոսին կոխ են բռնում, և Սարոն, մոռանալով իրենց ընկերական կատակ խաղը, գետնին է տապալում իր ընկերոջը՝ այդ օրվանց Սարոն ու Մոսին անհաշտ թշնամիներ են դառնում։

Հայաստաում դեռ կան որոշ համայնքներ, որտեղ պահպանվել է ազգային ավանդական խաղեր խաղալու ավանդույթը։ Նման խաղերի պահպանությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ դրանք պարզապես խաղեր կամ մրցության եղանակներ չեն։ Այս խաղերն իրենց մեջ թաքցնում են ազգային ինքնությունն ու ավանդական կենցաղի մի շարք առանձնահատկություններ:Փեսայի համար նույնպես հարսանեկան կոխը կարևոր գործողություն էր, որի ընթացքում փեսան ցույց էր տալիս իր պատրաստվածությունն ամուսնական կյանքին։