Մանեթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանեթոն (հին հունարեն՝ Μανέθων; լատիներեն՝ Manetho), կամ Մանեթոն Սեբենիթոսցիհելլենիստական դարաշրջանի Եգիպտոսի պատմիչ և քուրմ, ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում Սեբենիթոս քաղաքում: Ի թիվս այլ աշխատությունների գրել է հունարեն լեզվով «Եգիպտոսի պատմություն» (Ἀιγυπτιακά, Aigyptiaka) երկը, որտեղ շարադրել է երկրի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը: Երկում զետեղված են նաև հին Եգիպտոսի փարավոնների արքայացանկերը: Մանեթոնի երկերը ամբողջությամբ մեզ չեն հասել, նրա «Եգիպտոսի պատմությունից» առատորեն օգտվել են մի շարք անտիկ հեղինակներ, այդ թվում նաև Հովսեփոս Փլավիոսը և Եվսեբիոս Կեսարացին, որոնց միջոցով այն հայտնի է նաև հայ պատմիչներին, մասնավորապես՝ Մովսես Խորենացուն:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով