Մանդարիններ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդարիններ
էստ․՝ Mandariinid, անգլ.՝ Tangerines և Мандарыны
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Վրաստան Վրաստան
Ժանրդրամա, ռազմական ֆիլմ
ԹեմաԱբխազական պատերազմ 1992-1993
Թվական2013
Պրեմիերահոկտեմբերի 15, 2013
Լեզուէստոներեն, ռուսերեն
ՌեժիսորԶազա Ուրուշաձե
ՊրոդյուսերԻվո Ֆելթ
Զազա Ուրուշաձե
Սցենարի հեղինակԶազա Ուրուշաձե
ԴերակատարներԼեմբտ Ուլֆսակ
Էլմո Նուգանե
Միհկել Մեսխի
ՕպերատորՌեյն Կոտով
ԵրաժշտությունՆիազ Դիասամիձե
ՄոնտաժՌեյն Կոտով
Պատմվածքի վայրԱբխազիա
Նկարահանման վայրԳուրիայի մարզ
Տևողություն87 րոպե
Բյուջե650 000 €
ՏեղայնացնողAllfilm, Cinema 24, Samuel Goldwyn Films[1]
IMDbID 2991224
ԿինոՊոիսկID 772017
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=MMXjmYmwp-o (ռուս.)

Մանդարիններ (վրաց.՝ მანდარინები, էստ․՝ Mandariinid), 2013 թվականի արտադրության էստոնական-վրացական ռազմական դրամա։

Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Զազա Ուրուշաձեն է։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեմբտ Ուլֆսակը, Էլմո Նուգանեն, Միհկել Մեսխին։

«Մանդարիններ» ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը «Մանդարիններ» ֆիլմը նոմինացվել է լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվական։ Աբխազիա։ Էստոնացի վերաբնակիչներ ունեցող գյուղը, որը գտնվում է սարերի և ծովի արանքում դատարկվել է, քանի որ տեղի էստոնացիները պատերազմի պատճառով վերադարձել են Էստոնիա։ Գյուղում մնացել են Իվոն և նրա հարևանը՝ մանդարինների պլանտացիայի տեր Մարկուսը։ Մարկուսը նույնպես պատրաստվում է վերադառնալ Էստոնիա, սակայն միայն մանդարինները վաճառելուց հետո։ Պատերազմը հասնում է մինչև այդ գյուղ, և այդտեղ տեղի է ունենում վրացիների և աբխազների բախում։ Այդ ընդհարումից հետո Իվոն և Մարկուսը գտնում են ողջ մնացած չեչեն զինվորի, որը պատերազմում է աբխազների կողմից։ Իվոն տանում է Ահմեդին իր տուն։ Գիշերը Մարկուսը մահացածների մեջ հայտնաբերում է ողջ մնացած երիտասարդ վրացի Նիկոյին։ Նրան ևս Մարկուսը տանում է Իվոյի տուն։ Այսպիսով մեկ հարկի տակ սկսում են ապրել երկու թշնամիներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեմբտ Ուլֆսակ - Իվո, Աբխազիայում ապրող ծեր էստոնացի
  • Գեորգի Նախաշիձե - Ահմեդ, չեչեն զինվոր
  • Էլմո Նուգանեն - Մարգուս, Իվոյի ընկերը
  • Միհկել Մեսխի - Նիկո, վրացի զինվոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Samuel Goldwyn Films acquires "Tangerines" rights in the US». Estonian World. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]