Մանգլենի օձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանգլենի օձ կամ ոսկե օղակներով կատվաօձ (անգլ.՝ Boiga dendrophila), օձի տեսակ է։ Այն ամենամեծ կատվաօձերից մեկն է։ Մոտավորապես 1,8-ից 2,4 մետր երկարություն ունի։ Համարվում է քիչ թունավոր։ Իր խայթոցից երբեք մարդ չի մահացել, բայց նկատվել են վատ ուռուցքներ։ Հայտնի են ավելի քան 34 տեսակ օձ[1]։

Պահվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթնանում է ուշ գիշերը։ Ագրեսիվ օձ է, բայց կան այնպիսինները, որոնք թույլ են տալիս մարդկանց իրենց դիպչել և չեն խայթում։ Շուտ են անհանգստանում և երբ անհանգստացած են լինում սնվելու ցանկություն չեն ունենում։ Այս օձին բռնելիս պետք է լինել առավելագույնս զգույշ, հատուկ պաշտպանական հագուստով, քանի որ մեկ խայթոցը կարող է մեծ վնաս հասցնել։

Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անվանմանը հակառակ, Մանգլենի օձն ավելի հաճախ հանդիպում է ցածր, անձրևաշատ անտառներում քան մանգլենի ջրակույտերում։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգլենի օձերը սնվում են սողուններով, թռչուններով և փոքր կաթնասուններով։

Թույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգելի օձի թույնը մարդկանց համար մահացու չէ և հնում պահվել են մարդկանց կողմից՝ որպես տնային կենդանիներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wikispecies. species.wikimedia.org/wiki/Boiga.