Մայտ Մետսանուրկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայտ Մետսանուրկ
Eduard Hubel 1911.jpg
Mait Metsanurk
ԱԱՀ՝ Մայտ Մետսանուրկ
Ծննդյան օր՝ 1879 թ., նոյեմբերի 19 (1879-11-19)
Ծննդավայր՝ Դորպատի շրջան, Լիֆլյանդյան նահանգ
Վախճանի օր՝ օգոստոսի 21, 1957 (77 տարեկան)

Մայտ Մետսանուրկ (էստ.՝ Mait Metsanurk, իսկական անունը՝ Էդուարդ Հուբել (էստ.՝ Eduard Hubel), նոյեմբերի 19, 1879, Դորպատի շրջան, Լիֆլյանդյան նահանգ - օգոստոսի 21, 1957, Տալլին), էստոնացի գրող, դրամատուրգ, գրաքննադատ ու թարգմանիչ։ Էստոնական գրականության մեջ նեոռոմանիտիզմի հիմնադիրներից մեկն է[1]։

Կենսագրություն[խմբագրել]

Մայտ Մետսանուրկը ծնվել է գյուղացու ընտանիքում։ Եղել է ութ երեխաներից ամենափոքրը։ Սովորել է Օրգեի դպրոցում, ապա ուսումը շարունակել է Տարտուի քաղաքային դպրոցում։ Կատարել է տարբեր աշխատանքներ, իսկ 1906 թ-ից աշխատել է որպես լրագրող։

1924-25 և 1930-36 թթ. Մայտ Մետսանուրկը եղել է «Էստոնական գրական հասարակության» («Էստոնիայի գրողների միություն») ներկայացուցիչ։ Էստոնիայում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա հեռու էր մնում քաղաքականությունից, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են Էստոնիայի ԽՍՀ գրողների կազմակերպությունից։ Արդարացվել է Ստալինի մահից հետո՝ 1956 թ.։

Մայտ Մետսանուրկը մահացել է 1957 թ., թաղված է Տալլինի Մետսակալմիստու (Անտառային) գերեզմանատանը։

Ստեղծագործությունը[խմբագրել]

Մայտ Մետսանուրկի ստեղծագործությունները տպագրվել են 1904 թ-ից, 1908-09 թթ. նա արդեն անվանի գրող էր։ Առաջին երկերում նա քննդատում էր սոցիալական անհավասարությունը, ռեալիստորեն պատկերում էստոնացի ժողովրդի կյանքը։ Նա քննադատում է կապիտալիզմը, հասարակությունը, ցավում է զուրկ, փոքր մարդկանց համար։ Նրա հերոսները փնտրում են ճշմարտություն, իդեալական սեր, բայց հուսահատվում են ու զոհվում։ «Կարմիր քամի» (1928) ստեղծագործության մեջ նա պատկերել է դասակարգային պայքարը։ 1930-ական թթ. խորհրդային գրաքննադատության պատճառով նա զերծ է մնում սոցիալական անարդարությունների խիստ քննադատությունից։ «Ամառային արևադարձ» (1957) երկում պատկերել է գյուղացի աշխատավորների կյանքը 1940-ական թթ. նախօրեին։

Մայտ Մետսանուրկի ամանհայտնի ստեղծագործություններն են «Յումերե գետի վրա» (1934) и «Մխացող կրակ» (1939) վեպերը, որոնցում նա պատկերել է էստոնացիների պայքարը դանիացի ու գերմանացի նվաճողների դեմ XIII դարում։

Մայտ Մետսանուրկն իր ժամանակի ամենաժողովրդական էստոնացի գրողներից էր։ Անտոն Հանսեն Տամսաարեի հետ նա էստոնական նեոռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է։

Հայտնի ստեղծագործություններ[խմբագրել]

Մայտ Մետսնուրկը գրել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ, քննադատական հոդվածներ։

Արձակ[խմբագրել]

  • Isamaa õilmed (1908)
  • Vahesaare Villem (1909)
  • Jumalalapsed (1910)
  • Orjad (1912)
  • Toho-Oja Anton (1916)
  • Ennäe inimest! (1918)
  • Epp (1920)
  • Jumalata (1921)
  • Taavet Soovere elu ja surm (1922)
  • Valge pilv (1925)
  • Jäljetu haud (1926)
  • Viimne päev (1927)
  • Punane tuul (1928)
  • Jutustused ja novellid (1929)
  • Fr. Arrast & Pojad (1930)
  • Elu murrab sisse (1931)
  • Taniel heitleb (1932)
  • Maine ike (1933)
  • Mändide all (1933)
  • Ümera jõel (1934)
  • Soosaare (1936)
  • Kutsutud ja seatud (1937)
  • Tuli tuha all (1939)
  • Tee algul. Mälestused I (1946)
  • Suvine pööripäev (1957)

Պիեսներ[խմբագրել]

  • Uues korteris (կատակերգություն, 1908)
  • Vagade elu (կատակերգություն, 1923)
  • Kindrali poeg (դրամա, 1925)
  • Talupoja poeg (դրամա, 1929)
  • Mässuvaim ehk Agulirahvas läheb ajalukku (կատակերգություն, 1931)
  • Haljal oksal (կատակերգություն, 1932)
  • C. R. Jakobson (դրամա, 1935)
  • Maret elukoolis (կատակերգություն, 1938)

Ծանոթագրություններ[խմբագրել]