Մայնինգենի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թատրոնի շենքը

Մայնինգենի թատրոն, գերմանական թատրոն։ Ստեղծվել է 18-րդ դարի վերջին, Մայնինգենում։ Սկզբում գործել են օպերային և դրամատիկ խմբեր, 1861 թվականից՝ միայն դրամատիկական թատերախումբ։ Համաշխարհային հռչակ է վայելել 19-րդ դարի 60-90-ական թվականներին։ Թատրոնի ստեղծագործական կյանքի բարձրակետը կապված է հերցոգ Գեորգ 2-րդի (զբաղվել է հիմնականում ներկայացումների ձեավորմամբ) և հատկապես ռեժիսոր Լ. Կրոնեկի գործունեության հետ։ Նրանց օգնել է դերասանուհի է. Ֆրանցը։ 1874-1890 թվականներին թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ավստրո-Հունգարիայում, Լեհաստանում, սկանդինավյան երկրներում, Եգիպտոսում, Ռուսաստանում (1885, 1890)։ Խաղացանկը (41 պիես) հատկապես կազմված էր դասական դրամատուրգիայի երկերից՝ Շիլլերի «Օռլեանի կույսը», «Մարի Ստյուարտ», «Ավազակներ», «Վալլենշտայնի ճամբարը», Շեքսպիրի «Հուլիոս Կեսար», «Համլետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը»։ Ներկայացվել են նաև Գ. է. Լեսինգի, Ֆ. Գրիլպարցերի, Մոլիերի, Ջ. Բայրոնի, Գյոթեի, Հ. Իբսենի պիեսները։ Մայնինդենտի թատրոնը զարգացրել է Ֆ. Դինգելշւոեդի և է. Դերիենտի, այսպես կոչված, «գեղանկարչական ռեժիսուրայի ավանդույթները»՝ առաջնակարգ նշանակություն տալով ներկայացման բեմադրական կուլտուրային, պատմական, ազգագրական և կենցաղային հավաստիությանը։ Թատրոնը հետևել է դերասանական անսամբլային խաղի սկզբունքին, բոլոր բաղադրատարրերը ենթարկել միասնական մտահղացմանը, մասսայական տեսարաններին հաղորդել արտահայտիչ մշակվածություն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնինգենի թատրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 204