Մայիս Սիրեկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայիս Սիրեկանյան
Ծնվել էմայիսի 15, 1955(1955-05-15)
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1992
Մահվան վայրՀովտաշեն, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան

Սամվել (Մայիս) Մովսեսի Սիրեկանյան (մայիսի 15, 1955(1955-05-15), Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1992, Հովտաշեն, Ադրբեջան), միջնակարգ կրթությունն ստացել է Ապարանի թիվ 1 դպրոցում։ 1973-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ Մասնակցել է Վարդենիսի, Իջևանի, Սիսիանի, Շահումյանի, Երասխի, Մարտակերտի, Լաչինի պաշտպանական մարտերին։ Սամվել Սիրեկանյանը զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 21-ին Հովտաշենում։ Ամուսնացած էր, ուներ 5 երեխա։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է տարբեր շքանշաններ՝ «Մարտական խաչ 2», «Արիության» և «Զորավար Անդրանիկ» ։

Մասնակցությունը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լսելով, որ առաջին ջոկատը շրջապատման մեջ է, տագնապի ազդանշանով մարտի հասավ վաշտի երկրորդ ջոկատը՝ Ռազմիկ Պետրոսյանի հրամատարությամբ։ Գիտակցելով, որ շրջապատված ընկերների զինամթերքը սպառվում է, Ռազմիկը որոշեց չհապաղել։ Մի քանի հուժկու գրոհից հետո թշնամին ստիպված նահանջեց առաջին երկու դիրքերից։ Սկսվեց դիրքային կռիվները։ Բարձունքը, որտեղ շրջապատված ջոկատն էր, մնում էր թշնամու ձեռքին։

Պետք է ելք գտնել ինչ գնով էլ լինի, պետք է գրավել։

։

Քանի որ տղաները քանակով անհամեմատ քիչ էին թշնամուց, և դիրքային կռիվները ոչինչ չէին տա, նա որոշեց թշնամուն անակնկալի բերել։ Ջոկատը բաժանեց երկու մասի։ Առաջին գլուխ անցավ ինքը՝ Ռազմիկը, երկրորդը գլխավորեց Մայիս Սիրեկանյանը։ Յուրաքանչյուրը պիտի գրոհի մի թևով։ Ռազմիկը իր խմբով շարժվեց դեպի թշնամու թևը։ Երբ մի քանի քայլ էր մնում դեպի թշնամին, տղաները նռնակների տարափ տեղացին այնուհետև ավտոմատային կրակահերթերով նրանց դուրս քշեցին դիրքերից։ Այդ պահին Մայիսի խումբը, որ արդեն շրջանցել էր թշնամուն, սկսեց խփել թիկունքից։ Թշնամին շփոթահար փախուստի դիմեց։ Տղաները հետապնդելով էլ ավելի հեռու մղեցին նրանց։ Այդ ժամանակ Մայիսը շրջապատված ընկերներին ժամ առաջ ազատելու ցանկությամբ մխրճվեց թշնամու դեմ, չվախենալով, որ կարող է մենմենակ հայտնվել բազմաքանակ թշնամու դեմ։ Եվ անհավասար դաշտում ընկավ հերոսաբար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապարանի շրջանային խորհրդի պաշտոնաթերթ