Մայա Ինճիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ինճիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մայա Ինճիկյան
Ծնվել էմայիսի 1, 1930(1930-05-01)[1][2]
Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էդեկտեմբերի 13, 2013(2013-12-13) (83 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս-օրգանիկ
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ (1953)[1]
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Պարգևներ

Մայա Հրանտի Ինճիկյան (մայիսի 1, 1930(1930-05-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 13, 2013(2013-12-13)), հայ քիմիկոս-օրգանիկ, քիմիական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1973), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս 1996), թղթակից անդամ (1986)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1953 թվականից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում։ Գիտական աշխատանքները վերաբերում են ջրահիմնային միջավայրում, չորրորդային ամոնիումային աղերի առկայությամբ ընթացող ալկալիացման ռեակցիաների ուսումնասիրությանը։ Այդ բնագավառում Ինճիկյանը 1961 թվականին հայտնաբերել է (Ա. Թ. Բաբայանի հետ) a, |3 և |3, y—չհագեցած խմբեր պարունակող ամոնիումային աղերում ընթացող նոր փոխազդեցություն, որն անվանվեց «վերախմբավորման-ճեղքման» ռեակցիա։ Փոխազդեցության արդյունքում ստացվում են անմատչելի չհագեցած կետոններ, թթուներ և դրանց էսթետներ՝, ենամիններ և այլ նյութեր։

Աշխատանքները վերաբերում են ջրահիմնային միջավայրում չորրորդային ամոնիումային աղերի առկայությամբ ընթացող ալկիլացման ռեակցիաների ուսումնասիրությանը[4]։ Հայտնաբերել է (1961, Ա. Բաբայանի հետ) ab և bg չհագեցած խմբեր պարունակող ամոնիումային աղերում ընթացող նոր փոխազդեցություն և անվանել «վերախմբավորման-ճեղքման ռեակցիա»։ ՀՀ-ում առաջինն է հետազոտել ֆոսֆոր և բորօրգանական միացությունները։ Ուսումնասիրել է չհագեցած խումբ պարունակող չորրորդային ֆոսֆոնիումային աղերի իզոմերիան, հիմնային հիդրոլիզի, ջերմային ճեղքման ռեակցիաները։ Ստացել է նոր տիպի ֆոսֆոբետաիններ։ Սինթեզել է բույսերի պաշտպանության մի շարք ակտիվ պատրաստուկներ, ուսումնասիրել ածխածին-տարր (ազոտ, ծծումբ, թթվածին, հալոգեն) կապի խզման ռեակցիաներ։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тезисы докладов всесоюзной конференции по молекулярным перегруппировкам.- Ереван, Изд-во АН АрмССР, 1985, 136 с.
  • Հայաստանի քիմիական գիտության արդի խնդիրները.- Երևան, Ա. հ., 2008, 128 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մայա Ինճիկյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 346