Մամլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մամլակ, դետալները մշակելու կամ հավաքելու ընթացքում սեղմող և պահող հարմարանք։ Բաղկացած է երկու շուրթերով (անշարժ և շարժական) իրանից, որոնց միջև սեղմվում է դետալը։ Մամլակի շուրթերի մոտեցումն ու սեղմումը կատարվում է պտուտակի կամ արտակենտրոնակի բռնակը ձեռքով, սեղմված օդով (պնևմատիկ) կամ հեղուկով(հիդրավլիկական) պտտելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png