Մակրոֆաունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակրոֆաունա, երկրաբանության մեջ կենդանական աշխարհի այն բրածո մնացորդների ամբողջությունը, որոնց համակարգային պատկանելությունը որոշելու համար չի պահանջվում օգտագործել օպտիկական միջոցներ (մանրադիտակ, բինոկուլյար և այլն)։ Տերմինը չի համապատասխանում օրգանիզմների որևէ բնական խմբի, չունի համակարգային նշանակություն. Նրա ծավալն անորոշ է և փոխվում է հնէաբանության մեջ կիրառվող մեթոդների զարգացման հետ։ Տերմինի օգտագործումը ենթադրում է մակրո և միկրոֆաունայի գոյությունը, որը ճիշտ չէ, քանի որ ֆաունան միասնական է։ «Մակրոֆաունա» տերմինը խորհուրդ չի տրվում գործածել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 182