Մակընթացային էլեկտրոկայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակընթացային էլեկտրակայանը, երբեմն նաև անվանելով մակընթացության էներգիա, հիդրոէներգիայի տեսակ կամ ձև է, որը փոխակերպում է մակընթացության էներգիան այլ օգտագործելի էներգիայի տեսակների, գլխավորապես էլեկտրական էներգիայի։

Չնայած դեռ լայնորեն չի օգտագործվում, մակընթացության էներգիան մեծ ներուժ ունի ապագա էլեկտրական արտադրության համար։ Մակընթացությունը ավելի կանխատեսելեի է քան հողմային էներգիան կամ արևային էներգիան։

Պատկանելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին,մակընթացության էներգիան ավանդաբար կրում է դժվարություններ՝ համեմատաբար բարձր արժողոթյամբ և սահմանափակված հասանելությամբ տարբեր վայրերում, ինչպես նաև դրա հետ մեկտեղ բավականաչափ շատ մակընթացային միջակայքերը(միջմակընթացություն) կամ հոսքի տատանման արագությունները, ուստի սահմանափակելով այսպիսի կայանների ընդհանուր մատչելիությունը։ Սակայն վերջերս տեղի ունեցած բազմաթիվ տեխնոլոգիական զարգացումներն և բարելավումները,միաժամանակ դիզայնի(օրինակ դինամիկ մակընթացային ուժ, մակընթացության լագուներ կամ ծովացոցեր) և տուրբինայի(օրինակ նոր առանցքայի տուրբիններ,խաչաջև հոսքային տուրբիններ) տեխնոլոգիանները, ցույց են տալիս, որ մակընթացային էլեկտրակայանի ընդհանուր հասանելությունը կարող է լինել ավելի մեծ, քան նախկինում ենթադրվում էր,և էկոնոմիկական ու շրջակա միջավայրի վրա կատարվող ծախսերի արժեքը էապես կարող է կրճատվել, հանգեցնելով մրցակցության վերականգնվող էներգետիկական շուկայում։