Մակերևութային ալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակերևութային ալիքներ, առաձգական ալիքներ, որոնք տարածվում են պինդ մարմնի ազատ մակերևույթով կամ ուրիշ միջավայրերի հետ պինդ մարմնի ունեցած սահմանով և մարում այդ սահմանից հեռանալիս, ինչպես նաև ալիքներ, որոնք առաջանում և տարածվում են հեղուկի ազատ մակերևույթով կամ երկու չխառնվող հեղուկների բաժանման մակերևույթով։

Պարզագույն և գործնականում հաճախ հանդիպող մակերևութային ալիքներ են Ռելեյի ալիքները, որոնք տարածվում են պինդ մարմնի ազատ սահմանի մոտակայքում և խորության հետ մարում։ Ռելեյի ալիքների օրինակներ են երկրաշարժերի ժամանակ Երկրի մակերևույթի վրա առաջացող ալիքները, ուլտրաձայնային մակերևութային աալիքները պինդ մարմիններում և այլն։ Մակերևութային ալիքների պատճառով հեղուկի մակերևույթի խախտված հավասարակշռությունը վերականգնող ուժերի բնույթից կախված՝ տարբերում են. մազական ալիքներ, եթե մակերևութային լարվածության ուժերն են գերակշռում, և գրավիտացիոն ալիքներ, եթե ծանրության ուժերն են գերակշռում։ Գրավիտացիոն ալիքների առաջացման պատճառներից է Լուսնի և Արեգակի ձգողությունը (մակընթացություն և տեղատվություն)։ Ծանրության ու մակերևութային լարվածության ուժերի համատեղ գործողության դեպքում ալիքները կոչվում են գրավիտացիոնմազական։ Մակերևութային լարվածության ուժերի ազդեցությունն էական է փոքր ալիքների, ծանրության ուժերինը՝ մեծ ալիքների դեպքում։ Հեղուկի մակերևույթի վրա ալիքների տարածման с արագությունը կախված է ալիքի λ երկարությունից։ Ալիքի երկարության մեծացման հետ գրավիտացիոն-մազական ալիքների տարածման արագությունը սկզբում նվազում է մինչև որոշ с4= у 4ga/p արժեքը (σ-ն մակերևութային լարվածությունն է, g-ն՝ ծանրության ուժի արագացումը, p-ն՝ հեղուկի խտությունը), այնուհետև աճում։ ci արժեքին համապատասխանում է λι-2π )f a/gp երկարության ալիք։ λ»λι դեպքում տարածման արագությունն առավելապես կախված է ծանրության ուժերից, իսկ λ«λι դեպքում՝ մակերևութային լարվածության ուժերից։ Օդի և ջրի բաժանման մակերևույթի համար λι=1, 72«ι/։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 177