Մակեդոներենի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոներենի այբուբեն
Տեսակկիրիլական այբուբեններ
Լեզուներմակեդոներեն
Կազմված է31 տառ
Ստեղծվել է1944 թ.
 Macedonian alphabet Վիքիպահեստում

Մակեդոներենի այբուբեն (մակեդոներեն՝ Македонска азбука, Makedonska azbuka), ժամանակակից մակեդոներենում գործածվող այբուբեն, որ ստեղծվել է 1944 թվականին, հաստատվել 1945 թվականին և այդ ժամանակից ի վեր չի փոփոխվել։ Մակեդոներենի այբուբենում, ինչպես սերբերենի այբուբենում, բացակայում են Ё, Й, Щ, ЪЪ, Ы, Ь, Э, Ю, Я տառերը, սակայն կան յոթ այլ տառեր։

Ժամանակակից մակեդոներենի այբուբենը կազմված է 31 տառից.

А а Б б В в Г г Д д Ѓ ѓ Е е
Ж ж З з И и Ѕ ѕ Ј ј К к Л л
Љ љ М м Н н Њ њ О о П п Р р
С с Т т Ќ ќ У у Ф ф Х х Ц ц
Ч ч Џ џ Ш ш

А, Б, В, Г, Д, Ж, З, К, М, Н, О, П, Р, С, Т, У, Ф, Х, Ц, Ш տառերն արտասանվում են ռուսերեն համապատասխան տառերի նման։

Е տառն արտասանվում է Է։

J տառն արտասանվում է Յ։

Ч տառն արտասանվում է մի քիչ կոշտ, քան ռուսերեն համապատասխան տառը։

S և Џ տառերը նշանակում են Ձ (ʣ) և Ջ (ʤ) կիսաշփականները, որոնք հանդիսանում են Ց և Չ հնչյուների ձայնեղ տարբերակները։

Л տառը И, Е և J տառերից առաջ արտասանվում է որպես [lj], ինչպես լատիներենում, գերմաներենում ու լեհերենում։ Այդպես է կարդացվոււմ նաև մյուս դիրքերում (ոչ И, Е, J տառերից առաջ) գործածվող Љ տառը։ Առօրյա խոսակցական լեզվում Љ կարող է արտասանվել սերբերեն Љ տառի նման։

Њ տառն արտասանվում է որպես փափուկ [nj

Ѓ և Ќ տառերը (սերբերենի համաբանությամբ) նշանակում են ձայնեղ ու խուլ հնչյուններ։

Շեշտված è, ѝ և ô տառերն գրության մեջ գործածվում են համանուների տարբերակման համար, սակայն այբուբենում առանձին տառերով չեն նշանակվում։

Մակեդոնական սփյուռքում գործածվում է նաև լատինիցան, որ նման է խորվաթական գաևիցային։ Մասնավորապես լատինատառ է տպագրվում Գերմանիայում հրատարակվող «Večer plus» թերթի մի մասը։ Երբեմն լատինատառ այբուբենն օգտագործվում է համացանցում, փողոցների ցուցանակներում, ճանապարհային նշաններում, պիտակների վրա և այլն։

Կիրիլիցայի ու լատինիցայի համապատասխան տառերը.

Կիրիլիցա Լատինիցա Կիրիլիցա Լատինիցա Կիրիլիցա Լատինիցա Կիրիլիցա Լատինիցա
А а A a З з Z z Н н N n У у U u
Б б B b Ѕ ѕ Dz dz Њ њ Nj nj Ф ф F f
В в V v И и I i О о O o Х х H h
Г г G g Ј ј J j П п P p Ц ц C c
Д д D d К к K k Р р R r Ч ч Č č
Ѓ ѓ Ǵ ǵ Л л L l С с S s Џ џ Dž dž
Е е E e Љ љ Lj lj Т т T t Ш ш Š š
Ж ж Ž ž М м M m Ќ ќ Ḱ ḱ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]