Մածնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մածնաբերդ
Matsnaberd.jpg
##Մածնաբերդ (Ադրբեջան)
Red pog.svg
Տիպ Բերդ
Կոորդինատներ 40°37′13″ հս. լ. 46°05′58.99″ ավ. ե. / 40.620278, 46.09972240°37′13″ հս. լ. 46°05′58.99″ ավ. ե. / 40.620278, 46.099722
Տեղագրություն Ադրբեջան գ Հարցհանգիստ (Չովդար), Դաշքեսանի շրջան, Ադրբեջան
Ընթացիկ վիճակ ավերված

Մածնաբերդ (կամ էլ Մլզնաբերդ, Սուրբ Մալազնաբերդ[1]) — միջնադարյան հայկական բերդ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Դաշքեսանի շրջանի Հարցհանգիստ (Չովդար) գյուղից հարավ-արևելք՝ անդնդախոր ձորերով շրջապատված լեռան վրա[2]:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Պատմական աղբյուրներում Մածնաբերդը հիշատակվում է որպես Կյուրիկյան Աղսարթանի նստավայր[3][4]:


Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթը (1113-1145) մոտ 1113-ին հաստատվել է Մածնաբերդում և հիմք դրել Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը (գոյատևել է մինչև XIII-րդ դարի վերջը): Իշխանության սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների և բերդերի վրա: Մխիթար Այրիվանեցին վկայում է՝

Aquote1.png Իսկ ի զարմէ թագաւորացն Բագրատունեաց մնացին ի Վիրս և ի Մածնաբերդ և ի Նոր բերդ, որք կալան զբազում գաւառս և շինեցին բերդս բազումս...[5] Aquote2.png


Համաձայն Կիրակոս Գանձակեցու, Նոր բերդի Կյուրիկյանները տիրել են Մածնաբերդը՝

Aquote1.png Իսկ Դաւիթ իշխան Նոր բերդին խաբեաց զմանուկն Աղսարթան և փեսացոյց զնա ի դուստրն իւր և ինքն տիրեաց Մածնաբերդոյ և ապա եհան զդուստր իւր և նման է[3] Aquote2.png


XII-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդը ենթարկվել է Գանձակի սելջուկյանների հարձակումներին, իսկ XIII-րդ դարի կեսին այն կարճ ժամանակով եղել է մոնղոլների տիրապետության տակ: Հայտնի է նաև, որ 1170 թվականին վախճանված Մածնաբերդի թագավորին ամփոփել են Կյուրիկյանների տոհմական դամբարանում՝ Հաղպատում[6]:

[խմբագրել] Ճարտարապետություն

Բերդասարի խոցելի հատվածներն ամրացված են եղել անմշակ քարով, կրաշաղախով շարված բրգաշար պարսպապատով, որոնք XIX-րդ դարի վերջերին արդեն քայքայված էին ու մասամբ ավերված[7]:

1886 թվականին Մածնաբերդին անդրադարձած «Արձագանք» պարբերականում նշվում էր՝

Aquote1.png Բերդից այժմ հազիւ նշմարելի պարսպի հետքեր և բնակարանների աւերակներ կան...[8] Aquote2.png


1880-ականներին բերդի ավերակների մեջ կար նաև երեք սպիտակ խաչքար

Aquote1.png ...լեռներից մինի ստորոտում կայ մի տափարակ տեղ, որ հողից մի թզաչափ բարձր երևում է շրջանաձև պարիսպ, փորագրած խաչաձև քարերով: Այդ պարսպի մէջ տեղը փորելու ժամանակ դուրս եկան երեք հատ սպիտակ քարեր[9] Aquote2.png


[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 245
  2. «Նոր Դար», 1886, N 120, էջ 1՝
    Aquote1.png Գիւղից 3 վերստ հեռու, Գանձակի ճանապարհի վերայ գտնվում են երեք հատ բարձր անտառապատ լեռներ, որոնց ամեն մինի գագաթումը կայ մի բերդ Aquote2.png
  3. 3,0 3,1 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երեւան, 1961, էջ 153
  4. «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 265
  5. Մխթար Այրիվանեցի, Պատմութիւն, Մոսկուա, 1861, էջ 153
  6. «Մանր ժամանակագրություններ», Բ, Երևան, 1956, էջ 502
  7. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 293: Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 245:
  8. «Արձագանք», 1886, N 21, էջ 307:
  9. «Նոր-Դար», 1886, N 120, էջ 1
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ