Մալոնաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալոնաթթու
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումմալոնաթթու
Քիմիական բանաձևC₃H₄O₄
Մոլային զանգված1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,6305 գ/սմ³ գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան135,6 °C °C
Տրոհման ջերմաստիճան140-160 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում73,5 գ/100 մլ
pKa1,40×10−3; 2,07×10−6
Դասակարգում
CAS համար141-82-2
PubChem867
EINECS համար205-503-0
SMILESC(C(=O)O)C(=O)O
ЕС205-503-0
ChEBI844
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մալոնաթթու՝ НООС-СН2-СООН, սահմանային երկհիմն կարբոնաթթու, հայտնաբերվել է շաղգամի հյութում։

Մալոնաթթվի աղերը և էսթերները անվանում են մալոնատներ։

Ֆիզիկական և քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալոնաթթուն լավ լուծվում է ջրում և էթանոլում։ Բենզոլում չի լուծվում։

Մալոնաթթուն հալման կետից քիչ բարձր ջերմաստիճանում տաքացնելիս անջատվում է CO2 և փոխարկվում քացախաթթվի։

Նույն ձևով ալկիլմալոնաթթուները հալաման կետից բարձր ջերմաստիճանում տաքացնելիս կորցնելով CO2 փոխարկվում են ալկիլքացախաթթու, այսինքն՝ պրոպիոնաթթու։

Մեթիլէթիլմալոնաթթուն փոխարկվում է մեթիլէթիլքացախաթթվի, այսինքն՝ վալերիանաթթվի իզոմերներից մեկի։

Ստացում և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինթետիկ եղանակով մալոնաթթու ստանալու համար քացախաթթվի մոլեկուլում եղած ջրածնի ատոմներից մեկը տեղակալում են քլորով և ստանում քլորքացախաթթու։ Վերջինս փոխազդեցության մեջ դնելով կալիումի ցիանիդի հետ ստանում են ցիանքացախաթթու, որը օճառացումից հետո վերածվում է մալոնաթթվի՝

Մալոնաթթուն կիրառվում է չհագեցած թթուների, ամինաթթուների, վիտամիններ B1 և B6 սինթեզում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրգանական քիմիայի դասընթաց, Բ. Ա. Պավլով և Ա. Պ. Տերենտև
  • Кнунянц И. Л. и др. т.2 Даффа-Меди // Химическая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1990. — 671 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-035-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]