Մալաքլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալաքլու, վաղ բրոնզեդարյան և ուրարտական մշակույթների հուշարձան Մասիս լեռան հյուսիսարևմտյան ստորոտին, Իգդիրից Մարգարա տանող ճանապարհի մոտ, Մալաքլու գյուղից ոչ հեռու։

Մալաքլուում, դեռևս մ.թ.ա. I հազարամյակում, եղել է բնակավայր, որը հետագայում ծածկվել է տուֆե լավայի շերտով։ Հնավայրում 1913 թվականին պեղումներ է կատարել Պ. Ֆ. Պետրովը։ Հայտնաբերվել են մ.թ.ա. III հազարամյակի աշխատանքային բազմաթիվ գործիքներ, զարդարուն խեցեղեն, կավե զոհարաններ, աղյուսներ, ինչպես նաև մ.թ.ա. VIII-VII դդ. բրոնզե և երկաթե իրերով, քարե և կավե կնիքներով աճյունասափորներ։ Մալաքլուից գտնված նյութերը տարել են Թիֆլիս և այժմ պահվում են Վրաստանի պատմության պետական թանգարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 153