Մաժիտ Ղաֆուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաժիտ Ղաֆուրի
թաթ.՝ Мәҗит Гафури
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8 (20), 1880
ԾննդավայրԶիլիմ-Կարանովո, Sterlitamaksky uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 28, 1934(1934-10-28) (54 տարեկան)
Մահվան վայրՈւֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունĞäliä? և Räsüliä?
Մասնագիտությունբանաստեղծ, բանահավաք և դրամատուրգ
Պարգևներ և
մրցանակներ
 Majit Gafuri Վիքիպահեստում

Մաժիտ Նուրղանիևիչ Ղաֆուրի (Գաբդուլմաժիտ) (բաշկիրերեն՝ Мәжит Ғафури, թաթ.՝ Мәҗит Гафури), հուլիսի 8 (20), 1880, Զիլիմ-Կարանովո, Sterlitamaksky uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1934(1934-10-28), Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիր և թաթար խորհրդային բանաստեղծ, բաշկիրական խորհրդային գրականության հիմնադիր, Բաշկիրական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1923

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1907 թվականների հեղափոխության նախօրեին հանդես է եկել որպես գրող-լուսավորիչ («Սիբիրյան երկաթգիծ», 1904 թվական, բանաստեղծությունների ժողովածու)։ Ռեակցիայի տարիներին «Իմ երիտասարդ կյանքը» (1906 թվական) և «Սեր ազգի նկատմամբ» (1907 թվական) բանաստեղծությունների ժողովածուները բռնագրավվել են։ Սատարել է Հոկտեմբերյան հեղափոխությունը («Կարմիր դրոշ», 1917 թվական, ժողովածու)։ Նրա լավագույն համարվող ստեղծագործությունները գրված են խորհրդային շրջանում («Բանվոր», 1921 թվական, պոեմ, «Կարմիր աստղ», 1926 թվական, պիես, «Սևադեմ մարդիկ», 1927 թվական, «Կյանքի աստիճանները», 1930 թվական, վիպակներ և այլն)։ Հանդիսանում է ազգային մանկական գրականության հիմնադիրներից Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 38
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաժիտ Ղաֆուրի» հոդվածին։