Մաթիաս Գրունեվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Մաթիաս Գրունեվալդ
Matthias Gruenewald-Zeichnungen-Brustbild eines aufwaerts blickenden Mannes mit Federkiel.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Matthias Grünewald, Mathis Gothart-Nithart
Ծնվել է 1470 կամ 1475
Ծննդավայր Վյուրցբուրգ, Գերմանիա
Մահացել է 1528
Մահվան վայր Հալե, Գերմանիա
Ազգություն Գերմանիա Գերմանիա
Ժանր Հյուսիսային Վերածնունդ
Գործունեություն նկարիչ
Ազդել է Էքսպրեսիոնիզմ
Սյուրռեալիզմ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Նիտհարդ (Nithardt) կամ Նայտհարդ (Neithardt), մոտ 1505-ին անվանվել է Դոտհարդ (Gothardt), Մաթիս (մոտ 1470—75, Վյուրցբուրգ — 31․8․1528, Հալլե), Վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ։ XVII դարից սխալմամբ անվանվել է Գրյունեվալդ (Griine-wald)։ Աշխատել է Աշաֆենբուրգում (Բավարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայնցում (Հեսսեն)։ 1508—25 (կամ 1526)-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուրֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524—1526-ի Գյուղացիական պատերազմին համակրելու համար։ Նիտհարդի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Նիտհարդի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի»ինը մասանի պատկերները (1512—15, Ունտերլինդեն թանգարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Նիտհարդի հետագա աշխատանքներում նկատելի է իտալական Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդիպումը», մոտ 1518, Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքներում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գոթական գեղանկարչության հնարանքներին («Ողբ առ Քրիստոս», 1524—25, Աշաֆենբուրգի ծխական եկեղեցի)։