Մաթեյ Էմանոիլի Սոկոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթեյ Էմանոիլի Սոկոր
ռումիներեն՝ Matei Socor
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1908(1908-09-15)[1]
ԾննդավայրՅաշ, Ռումինիա
Մահացել էմայիսի 30, 1980(1980-05-30) (71 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրRomanian Radio Broadcasting Company?[2]
Ծնողներհայր՝ Emanoil Socor?
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունՌումինական ակադեմիա

Մաթեյ էմանոիլի Սոկոր (ռումիներեն՝ Matei Emanoili Socor, սեպտեմբերի 15, 1908(1908-09-15)[1], Յաշ, Ռումինիա - մայիսի 30, 1980(1980-05-30), Բուխարեստ, Ռումինիա), ռումին հայազգի կոմպոզիտոր և դիրիժոր, ՌՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1951), ՌՍՀ Ակադեմիայի թղթակից անդամ (1952

Սովորել է Բուխարեստի (1927-1929) և Լայպցիգի (1930-1933) կոնսերվատորիաներում։ 1945-1952 թվականներին եղել է Բուխարեստի Ռադիոկոմիտեի, 1949-1954 թվականներին՝ ՌՍՀ-ի կոմպոզիտորների միության նախագահը։ ՌՍՀ-ի Պետական հիմնի երաժշտության (կատարվել է 1953-1977 թվականներին) հեղինակն է։ Գրել է՝ «Պարոն Լեոնիդա» օպերան (ըստ Յո․ Լ․ Կարաջալեի, 1978), մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար՝ «Մայր» (1949, ՌՍՀ պետական մրցանակ, 1951), «Խաղաղության երգը» (1960) պոեմները, «Բորզեշտի կաղնին» օրատորիան (խոսք՝ Դ․ Դեշլիուի, 1966), նվագախմբի համար՝ «Կելուշ և Սիրբա» ժողովրդական պարեր (1952), Ռապսոդիա, ջութակի (1955), կլառնետի, վալդհորնի և թավջութակի (1939) կոնցերտները, կամերագործիքային անսամբլներ, խմբերգեր, երգեր են։ Պարգևատրվել է ռումինական շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 494