Մաթեմատիկական աղյուսակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաթեմատիկական աղյուսակներ, կարևոր օժանդակ միջոցներ հաշվումների համար։ Մաթեմատիկական աղյուսակների օրինակներ են բազմապատկման (), եռանկյունաչափական ֆունկցիաների, լոգարիթմների աղյուսակները։ Մաթեմատիկական աղյուսակները օգտագործվում են ամենուր, որտեղ անհրաժեշտ է գործ ունենալ հաշվումների հետ՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, քիմիայում, աստղագիտությունում, տեխնիկայում և այլն։ Սովորաբար Մաթեմատիկական աղյուսակները կազմվում են ֆունկցիաների արժեքներից՝ հաշվված փոփոխականների որոշակի , արժեքների դեպքում։ Եթե որևէ չկա աղյուսակում, ապա ֆունկցիայի արժեքն այդ կետում որոշում են միջարկման միջոցով։ Մաթեմատիկական աղյուսակները բնութագրվում են ճշգրտության աստիճանով (ֆունկցիայի արժեքի ստույգ թվանշանների քանակով), արգումենտի փոփոխման դիապազոնով, քայլով (արգումենտի հարևան արժեքների տարբերությամբ)։ Մաթեմատիկական աղյուսակները կազմելիս անհրաժեշտ է լուծել երկու հիմնական հարց. աղյուսակի կառուցվածքը (այսինքն փոփոխականների դիապազոնի և այն արժեքների ընտրությունը, որոնց համար պետք է հաշվել ֆունկցիայի արժեքները), նյութի տեղաբաշխումը, աղյուսակից օգտվելու հարցը և այլն, բանաձևերի ֆունկցիայի արժեքների հաշվումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 138