Մադոննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մադոննա (երգչուհի)ից)
Մադոննա

Մադոննան «I Am Because We Are» ֆիլմի պրեմիերային, 2008
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Մադոննա Լուիզա Վերոնիկա Չիկկոնե
Ծնված օգոստոսի 16, 1958(1958-08-16)
Բեյ-Սիթի, Միչիգան, ԱՄՆ
Գործունեություն 1979–Ներկա ժամանակ
Լեյբլ Artist Nation (2008-ներկայիս ժամանակ)
Warner Bros. (2005—2008)
Maverick/WB (1995—2004)
Maverick/Sire/WB (1992—1995)
Sire/WB (1982—1992)
Կայք Madonna.com


Բովանդակություն

Վաղ տարիները, կարիերա[խմբագրել]

Մադոննան ծնվել է ում, Միչիգան նահանգ, ԱՄՆ: Նա սերում է կանադական ֆրանսիացիներից, հայրը` Սիլվիո Չիկկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժիներ-դիզայներ Chrysler/General Motors ընկերությունում: Մադոննան 6 երեխաներից 3-րդ է իր ընտանիքում:

Մադոննան մեծացել է կաթոլիկ ընտանիքում: Մադոննայի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963թ.): Հայրը ամուսնացել է սպասուհու հետ, նրանք ունեցան 2 երեխա: Մադոննան համոզեց հորը որպեսզի հաճախի բալետի դասընթացների: Դեռ երիտասարդ տարիքում նա հաճախում էր Սուրբ Ֆրեդերիկի, Սուրբ Էնդրույի և West Middle դպրոցներ: Դպրոցն ավարտելուց պես նա ընդունվում է Միչիգանի համալսարան, որտեղ ստանում է պարային կրթություն:[1]

Երբ Մադոննայի դասախոսը համոզում է նրան շարունակել պարողի կարիերան, նա լքում է համալսարանը և 1977 թվականին գալիս է Նյու Յորք: Որոշ ժամանակ նա աղքատ կյանք էր վարում, քանզի համարյա գումար չուներ: Որոշ ժամանակ նա աշխատում էր որպես մատուցողուհի:[2]

1979 թվականին Պատրիկ Էրնանդեսի համաշխարհային շրջագայության ժամանակ Մադոննան պարում էր նրա համերգներին[3] և այդ ժամանակ սիրահարվում է երաժիշտ Դեն Գիլրոյին, ավելի ուշ նրա հետ ստեղծում է իր առաջին ռոք խումբը` Breakfast Club:[4] 1980 թվականին նա ստեղծում է Emmy խումբը Ստեֆան Բրեյմի հետ:[5] Բրեյմի հետ ձայնագրած պարային երգերը գրավում էին Նյու Յորքի գիշերային ակումբների ուշագրությունը:

DJ և պրոդյուսեր Մարկ Կամինսը տպավորված էր Մադոննայի դեմո ձայնագրություններից և դրա պատճառով նա ծանոթացրեց երգչուհուն Sire Records ընկերության հիմնադիր Սեյմուր Ստեյնի հետ:

Կարիերայի սկիզբը[խմբագրել]

Հաջորդ տարվա ընթացքում Մադոննան պարային ոճի դեմո ձայնագրություններ էր ձայնագրում և փորձում "Գոտեմ Փրոդակշնս"-ի օգնությամբ տարածել դրանք: Շուտով երգչուհին լքում է ընկերությունը և որոշում սկսել ամեն ինչ նորից: Նա նոր դեմո ձայնագրություն է ձայնագրում, այն ներառում է 4 պարային երգ` «Everybody», «Ain’t No Big Deal», «Stay», и «Burning Up», Մադոննան միայնակ հասնում է նրան, որ այդ ձայնագրությունները լսեն պետքական մարդիկ: Այդ նպատակին հասնելու համար Մադոննան ընտրեց Մանհեթենի «Danceteria» ակումբը:

Այն տեղ նա ծանոթանում է հանրահայտ DJ Մարկ Կամինսի հետ և մի քանի օր համատեղ կյանքից հետո Մադոննան Կամինսին ցույց է տալիս իր ձայնագրությունները: Կամինսին ձայնագրությունները դուր են գալիս և նա այդ երգերը ներառում է «Danceteria» ակումբի երգացանկի մեջ, այցելուները հավանում են այդ երգերը և Մարկը հասկանում է, որ նրա առջև նոր «աստղ» է կանգնած:

Կեյմսը արդեն մի քանի անգամ «Այլենդ Րեկորդս»-ի համար նոր երգիչների էր գտել: Մադոննայի ձայնագրություններով սկավառակը նա տարավ «Այլենդ Րեկորդս»-ի ղեկավար Կրիս Բլեկուելի մոտ: Սակայն նրան դուր չեկան այդ ձայնագրությունները և այդ ժամանակ նա ընկերացավ «Warner Sire»-ի ռեպերտուարի համար պատասխանող Մայքլ Ռոզենբլատի հետ: Կամինսը հրավիրեց Ռոզենբլատին «Danceteria» ակումբ Մադոննայի հետ ծանոթանակու համար: Մի քանի օրից նա Անգլիայից նոր ժամանած «Wham!» խմբին տանում է «Danceteria», խմբի սոլիստ Ջորջ Մայքլը նկատում է գեղեցկադեմ երգչուհուն: Մինչև Կեյմինսը նրանց կծանոթացներ, Ռոզենբլատը հասկացավ, որ այդ տարօրինակ հագուստով աղջիկը Մադոննան է: Ռոզենբլատը ներկայացավ, ներկայացրեց Ջորջ Մայքլին, հրավիրեց Մադոննային իր ընկերություն նրա դեմո ձայնագրություններով հադերձ:

Առաջին սինգլ[խմբագրել]

Ռոզենբլատը, Կեյմինսը և Մադոննան մի փոքր զրույցեցին պայմանագրի մասին, ըստ այդ պայմանագրի Մադոննան ստանում էր $5000 կանխավճար ամեն ձայնագրված երգի համար, երգը թողարկելու համար $1000: «Warner Sire»-ի նախագահ Սեյմուր Ստեյնը և Ռոզենբլատը համոզված էին , որ «նոր աստղ» են բացում, բայց ոչ այն աստիճանի , որ միանգամից ալբոմ թողարկեն: Առաջին սինգլը պետք է դառնար «Ain’t No Big Deal» երգը, այդ երգի վրա ի սզբանե ոչ մեկ մեծ հուսեր չէր դնում: Մադոննայի առաջին սկավառակի պրոդյուսեր նշանակվեց Մարկ Կեյմինսը:

Սակայն երբ Ստեյնը լսեց արդեն պատրաստի երգը նա հիասթափվեց և որոշում կայացրեց փոխարինել այդ երգը «Everybody»-ով, սկավառակի 2 կողմերում էլ ձայնագրվեց այդ երգը, սկավառակի շապիկին չտեղադրվեց Մադոննայի նկարը, քանզի շատերը մտածում էին, որ նա աֆրո-ամերիկուհի է , Ստեյնը դա արեց մտածելով, որ այդպես նրանք ավելի մեծ թվով աուդիտորիյա կգրավեն: Երգը թողարկվեց 1982 թվականի ապրիլի 24-ին:[6]

Եվ նա չսխալվեց, մի քանի շաբաթ երգը «գրոհում» էր տարբեր հիթ-շքերթների առաջնակարգ հորիզոնականները: «Everybody»-ի հաջողություններից ոգևորված, Ռոզենբլատը և Ստեյնը որոշեցին որ երգի համար նկարահանվելու է տեսահոլովակ, բայց այն ուղղված է լինելու ոչ թե մասսայակ աուդիտորիայի, այլ ուղղված կլինի «club life» նախընտրողների համար, տեսահոլովակի նկարահանման համար նախատեսեցին $1500: Երգը պարային հիթ-շքերթներում գրավեց 3-րդ տեղը, իսկ «Billboard»-ում 107-րդ տեղը:

Երկրորդ սինգլ[խմբագրել]

Որպեսզի ալբոմի ստեղծման համար նախատեսված գումարները զուր չլինեն, Ստեյնը ցանկանում էր համոզվել, որ «Everybody»-իի հաջողությունը պատահակունթյուն չէր, և որ Մադոննային կհաջողվի գրավել ոչ միայն ակումբներ հաճախողներին: Նա որոշեց թողարկել 12 դյույմանոց մաքսի-սինգլ, և եթե այդ մաքսի-սինգլի հաջողությունը գոնե հեռվից նմանվեր «Everybody»-իի հաջողությանը, ապա Մադոննայի դեբյուտային ալբոմի թողարկանը «կակաչ լույս» կտրվեր:

Մադոննան հասկանալով, թե ինչ է դրված խաղաթղթին, հանդիպեց «Ուորներ»-ի ներկայացուցիչների հետ և պահանջեց որպեսզի Կեյմինսի փոխարեն ավելի փորձառու պրոդյուսեր ընտրեն: Արդյունքում Ռեգգի Լուկասը դարձավ Մադոննայի պրոդյուսերը, նա ժամանակ չկորցնելով ևս մի հիթ գրեց Մադոննայի համար, որը կրկնեց «Everybody»-իի ունեցած հաջողությունը և հասավ 3-րդ հորիզոնականի հիթ-շքերթներում: Ռոզենբլատին «կանաչ լույս» տվեցին ալբոմի թողարկման համար:

1982—1985: Համաշխարհային ճանաչում, Like A Virgin[խմբագրել]

Արտաքին տեսքը , հագվելու ձևը , կերպարները և տեսահոլովակները մեծ ազդեցություն ունեցան 80-ականների աղջիկների վրա: Երգչուհու հաջորդ ալբոմը` Like A Virgin-ը, դարձավ նրա առաջին լուրջ հաջողությունը, հասնելով ամերիկյան հիթ շքերթների առաջին հորիզոնականներ: Իսկ կոմերցիոն հաջողությունը եկավ միայն նույնանուն սինգլի թողարկումից հետո, որը երկար ժամանակով դարձավ Մադոննայի այցեքարտը: Billboard հիթ շքերթի առաջին հորիզոնականը այն զբաղեցրեց 6 շաբաթ շարունակ: Այն վաճառվեց 19 մլն. օրինակով, որից 10 մլն.-ը ԱՄՆ-ում, այն դարձավ ադամանդե սերտեֆիկատ և դարձավ Մադոննայի ամենահաջողված ալբոմը հայրենիքում մինչ այսօր: Երգչուհին կատարեց MTV Video Music Awards առաջին մրցանակաբաշխության գլխավոր երգը, հարսի զգեստով և գոտիով, որի վրա գրված էր «Boy Toy»:

1985 թվականին Մադոննան նկարահանվեց մի քանի ֆիլմում, Vision Quest ֆիլմում նա խաղաց ակումբային երգչուհու դեր: Ֆիլմում հնչում էր ԱՄՆ-ի երկրորդ #1 սինգլը`Crazy For You: Ավելի ուշ Մադոննան հանդես եկավ «Սյուզենի հուսահատված փնտրտուքներում» ֆիլմում: Այն աշխարհին ներկայացրեց «Into The Groove» երգը, Մեծ Բրիտանիայի առաջին համար մեկ սինգլը: Այնուհետև Մադոննան մեկնեց իր առաջին շրջագայությանը ԱՄՆ-ում: Այն կրում էր «The Virgin Tour» անվանումը և որին մասնակցում էր նաև the Beastie Boys խումբը: «Material Girl» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ Մադոննայի և դերասան Շոն Փենի միջև զգացմունքներ ծագեցին: Երգի անվանումը դարձավ Մադոննայի մականունը : Վերջերս Փենթհաուս և Փլեյբոյ ամսագրերը հրապարակեցին Մադոննայի սև-սպիտակ լուսանկարները, որոնք արվել էին 70-ների վերջերին, այդ լուսանկարների վրա երգչուհին մերկ էր: Օրենքի համաձայն Մադոննան ստացավ այդ լուսանկարները չհրապարալեու իրավունք, ավելի ուշ Live Aid բարեգործական համերգի ժամանակ, երբ երգչուհուն սկսեցին ակտիվ քննադատել, երգչուհին նեգատիվ արտահայտվեց ԶԼՄ-ների հասցեին և հայտարարեց , որ նույնիսկ չի հանի իր պիջակը, քանզի մի քանի տարի հետո դա կարող է օգտագործվել իր դեմ:

1985—1991: True Blue, Like a Prayer և Blond Ambition Tour[խմբագրել]

Մադոննայի թվով երրորդ ալբոմը`True Blue, թողարկվել է 1986 թվականին: «Ռոլինգ Սթոուն» ամսագրը նկարագրեց ալբոմը իբրև «սրտից բխող»: Ալբոմի երգացանկում էր նաև Live to Tell բալլադը, որը գրել էր Մադոննան At Close Range ֆիլմի համար, որում նկարահանվել էր իր այն ժամանակվա ամուսին` Շոն Փենը: Հիթ շքերթների առաջին հնգյակը կաղմվեց այդ ալբոմի երգերից`«Live to Tell», «Papa Don’t Preach», «Open Your Heart», «True Blue» և «La Isla Bonita»:

La Isla Bonita երգի հեղինակներն են Պատրիկ Լեոնարդը և Բրյուս Գաիտսչեմը: Սկզբից երգը առաջարկվել է Մայքլ Ջեքսոնին (այն կմտներ Bad ալբոմի մեջ), սակայն Մայքլը ասաց, որ երգը իր ոճին չի համապատասխանում, և հրաժարվեց կատարել այն: Այդ ժամանակ երգը առաջարկեցին Մադոննային, նա այն կատարեց , սակայն միայն նրանից հետո, երբ փոփոխեց տեքստի մի մասը, ինչի շնորհիվ դարձավ երգի 3-րդ համահեղինակը:[7]

Բուն ալբոմը Մադոննային դարձրեց համաշխարհային մասշտաբի «մեգա աստղ», որը 28 երկների հիթ շքերթներում գրավեց առաջին հորիզոնականը, ինչը ռեկորդ հանդիսացավ և գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքում: Այսօրվա տվյալներով այդ ալբոմը վաճառվել է մոտ 24 մլն. օրինակով, որը երգչուհու ամենաշատ վաճառված ալբոմն է: Այդ տարվա ընթացքում Մադոննան նկարահանվեց «Շանհայական անակնկալ» ֆիլմում, և առաջի անգամ խաղաց թատրոնում, Բադը և Տոմտոմ ներկայացմանը, և ֆիլմում, և թատրոնում խաղում էր Շոն Փենը:

1987 թվականին նա նկարահանվեց «Ով է այդ աղջիկը» ֆիլմում, որի համար նա գրեց 4 սաունդտրեք: Այդ տարի Մադոննան ունեցավ «Who’s That Girl» (Ով է այդ աղջիկը) շրջագայությունը: 1997 թվականի վերջերին նա թողարկեց ռեմիքսներ ալբոմ, «You Can Dance» անվանումով: Երաժշտականան ասպարեզում այն թվով 2-րդ ռեմիքս ալբոմն է ըստ վաճառքի թվի, 5 մլն. օրինակ (Մայքլ Ջեքսոնի Blood on the Dance Floor: HIStory in the Mix ալբոմից հետո, որը վաճառվել է 11 մլն. օրինակով)[8]։ 1988 թվականին Պացենտրո քաղաքում տեղադրվել է Մադոննայի 4 մետրանոց արձանը, դրանով քաղաքի իշխանությունները ուզում էին ընդգծել այն փաստը, որ երգչուհու նախնիները բնակվում էին այդ քաղաքում:

Դիսկոգրաֆիա[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մադոննայի ալբոմների դիսկոդրաֆիա


    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մադոննայի սինգլների դիսկոդրաֆիա

Շրջագայություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մադոննայի կրթությունը
  2. "Madonna: Queen of Pop", ։
  3. Music Atlas. Retrieved 2007-12-28, ։
  4. People (magazine). Retrieved 2008-01-13.
  5. Rolling Stone. 2008. Retrieved 2008-04-29., ։
  6. New York Times. Retrieved 2008-05-27., ։
  7. Փաստեր Մադոննայի երգերից
  8. best-selling_remix_albums_worldwide,