Մագնոլիազգիներ (ընտանիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնոլիա

Մագնոլիազգիներ (լատիներեն՝ Magnoliaceae) — բույսերի մագնոլիածաղկավորների կարգի ընտանիք՝ մշտադալար կամ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիաններ։ Ընտանիքը կազմում է տաս ցեղ։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները կոթունավոր են, տերևակիցներով կամ առանց դրանց, ամբողջաեզր կամ բլթակավոր, փետրաձև ջղավորությամբ։ Ծաղիկները միայնակ են, գագաթնային կամ ծոցային, երկսեռ կամ բաժանասեռ։ Ծաղկապսակը հասարակ է, պսականման, կազմված 2-4 շրջաններից։ Առէջները բազմաթիվ են, հազվադեպ՝ 4, ազատ կամ սերտաճած թելիկներով։ Փոշեպարկը երկարավուն է, երկարությամբ բացվող, վարսանդները բազմաթիվ են։ Պտուղը բարդ է, 1-2 կամ բազմաթիվ սերմերով, կազմված միաբուն պտղիկներից, որոնք տեղադրված են երկարավուն կամ գլխիկավոր, չոր կամ հյութալի ծաղկակալի վրա։[1]

[խմբագրել] Հղումներ

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով