Մագնիսական ռեզոնանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական ռեզոնանս, փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի ընտրողական (ռեզոնանսային) կլանումը արտաքին հաստատուն մագնիսական դաշտում գտնվող նյութում (էլեկտրոնների կամ միջուկների համակարգում)։ մագնիսական դաշտի ազդեցությամբ տեղի է ունենում էլեկտրոնների կամ միջուկների համակարգի էներգիայի մակարդակների ճեղքում (Զեեմանի երևույթ)։ Երկու հարևան ենթամակարդակների հեռավորությունը որոշվում է առնչությամբ, որտեղ -ն մագնիսամեխանիկական հարաբերությունն է, -ը՝ Պլանկի հաստատունը։ էներգիայի փոփոխական էլեկտրամագնիսական ալիքի ազդեցությամբ զեեմանյան ենթամակարդակների միջև տեղի է ունենում անցում, որը հանգեցնում է էլեկտրամագնիսական ալիքի ռեզոնանսային կլանման։ Ռեզոնանսի պայմանն է՝ կամ ։ Մագնիսական ռեզոնանսի հաճախականությունը որոշվում է -ի մեծությամբ։ Ազատ էլեկտրոնի համար վրկ−1• է−1, պրոտոնի համար՝ վրկ−1 • է−1։ Եթե էլեկտրամագնիսական էներգիան կլանում են միջուկները, մագնիսական ռեզոնանսը կոչվում է Միջուկային մագնիսական ռեզոնանս (ՄՄՌ), իսկ եթե մագնիսական ռեզոնանսը պայմանավորված է պարամագնիսական նյութերի էլեկտրոնների մագնիսական մոմենտներով, այն կոչվում է Էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանս (ԷՊՌ)։ Է լարվածության արտաքին մագնիսական դաշտում ԷՊՌ-ը տեղի է ունենում գերբարձր հաճախականությունների տիրույթում ( հց), իսկ ՄՄՌ-ը՝ կարճ ռադիոալիքների տիրույթում ( հց)։ Որոշ բյուրեղներում մեկից մեծ սպին ունեցող միջուկների էլեկտրական քվադրուպոլ մոմենտի փոխազդեցությունը անհամասեռ բյուրեղային դաշտի հետ առաջացնում է մակարդակների լրացուցիչ ճեղքում։ Այդ ենթամակարդակների միջև անցումներով պայմանավորված՝ էլեկտրամագնիսական ալիքի էներգիայի կլանումը կոչվում է միջուկային քվադրուպոլ ռեզոնանս (ՄՔՌ)։ Էլեկտրոնային մագնիսական ռեզոնանսը ֆեռոմագնիսներում և հակաֆեռոմագնիսներում համապատասխանաբար կոչվում է ֆեռոմագնիսական ռեզոնանս (ՖՄՌ) և հակաֆեռոմագնիսական ռեզոնանս (ՀՖՄՌ)։ Մագնիսական ռեզոնանսի տարատեսակ է նաև ցիկլոտրոնային ռեզոնանսի (ՑՌ) երևույթը, որը դիտվում է հաստատուն մագնիսական դաշտում տեղադրված մետաղներում և կիսահաղորդիչներում։ ՑՌ-ը էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանումն է՝ կապված -ին ուղղահայաց հարթության մեջ հաղորդականության էլեկտրոնների և խոռոչների պարբերական շարժման հետ։ Ներկայումս ուսումնասիրվում է նաև կրկնակի էլեկտրոնային միջուկային ռեզոնանսի (ԿԷՄՌ) երևույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 117