Մագնիսական հոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրամագնիսական մակածման երևույթը քանակապես նկարագրելու համար սահմանվում է մագնիսական հոսք կոչվող ֆիզիկական մեծությունը։ Դիտարկենք, համասեռ մագնիսական դաշտում տեղակայված հարթ հաղորդիչ կոնտուր։ Դիցուք, կոնտուրով սահմանափակված մակերևույթի մակերեսն S է, իսկ մագնիսական դաշտի ինդուկցիայի B վեկտորն այդ մակերևույթի n նորմալի հետ կազմում է ալֆա(a) անկյուն։

Մագնիսական հոսք կամ մագնիսական դաշտի ինդուկցիայի հոսք որևէ հարթ մակերևույթով կոչվում է այն սկալյար մեծությունը, որը հավասար է ինդուկցիայի վեկտորի մոդուլի, այդ մակերևույթի մակերեսի և ինդուկցիայի վեկտորի ու մակերևույթի նորմալի կազմած անկյան կոսինուսի արտադրյալին՝

Փ=BScosa

Հաշվի առնելով,որ՝ Bn=Bcosa

Կարող ենք գրել ՝ Փ=BnS

Միավորների ՄՀ-ում մագնիսական հոսքի միավորը վեբերն է (1Վբ)։

1Վբ=1Տ×մ2

Տ-Տեսլա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 116