Մագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագի
マギ
Ժանրարկածային, ֆենթեզի
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2009, հունիսի 3
ՌեժիսորԿոջի Մասունարի
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Մագի» (բնօրինակ անվանում — マギ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մագի (այլ կիրառումներ)

Մագին (ճապ.՝ マギ), ճապոնական մանգա և համանուն անիմե է։ Հեղինակը Շինոբու Օտական է։

Սկսել է թողարկվել «Weekly Shōnen Sunday» ամսագրում՝ 2009 թվականի հունիսից։ 2013 թվականի հոկտեմբերի տվյալներով «Shogakukan» թողարկել է մանգայի 18 հատոր։ Անիմե սերիալը, որը ստեղծվեց A-1 Pictures ստուդիայի նախաձեռնությամբ, Ճապոնիայում սկսել է ցուցադրվել 2012 թվականի հոկտեմբերից։ ԱՄՆ-ում անիմեն լիցենզավորել է Aniplex USA ընկերությունը, Եվրոպայում՝ Viz Media Europe-ը, Ավստրալիայում՝ Madman Entertainment-ը։

Սյուժեի հիմք է հանդիսացել արաբական հեքիաթների «Հազար ու մի գիշեր» հավաքածուն։ Չնայած նրան, որ «Մագի» բառը շատերի մոտ ասոցիացվում է ռուս.՝ «Маг» բառի հետ, իրականում այն առաջացել է հունա-պարսկական բառից, որը նշանակում է «իմաստուն»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները զարգանում են միջնադարը հիշեցնող աշխարհում։ Մանգայի աշխարհագրական վայրերն ու իրադարձություններոըմ ներգրավված տերությունները հիշեցնում են միջնադարյան Եվրոպան, որը կարող ենք նույնականացնել Արևմուտքին, կամ Հին Չինաստանը, որը կարող ենք նույնակացնել Կոու կայսրությանը։

Կոուն, որը դեռ վերջերս փոքր ու անկայուն կայսրություն էր, նպատակասլաց մեծացնում է իր սահմանները՝ կամաց-կամաց ներխուժելով հարևան երկրների տնտեսության մեջ։ Կայսրության տարադրամը տարածվում է այլ երկրներով, վերջիններիս կախվածության մեջ դնելով։ Գլխավոր իրադարձություններից 14 տարի առաջ ամբողջ աշխարհում սկսեցին հայտնվել տարօրինակ ստորգետնյա աշտարակներ, որոնք իրենց անցնողներին տալիս էին անհամար հարստություն ու ջինի ուժ։ Աշտարակներում մահացու ծուղակներ ու սարսափելի հրեշներ են։ Շատ քաջեր են փորձել աշտարակ անցնել, սակայն քչերն են կարողացել ողջ դուրս գալ։

Գլխավոր հերոսները Ալի֊Բաբան և Ալադինն են։ Ալի-Բաբան Բալբադի փախստական արքայազնն է, ով աշխատում է վաճառականների մոտ և երազում է օրերից մի օր անցնել աշտարակով։ Ալադինը փոքր տղա է, ով Ջինի է կառավարում։ Հետագայում պարզվում է, որ Ալադինը նաև «մագի» է․ նրան անձամբ անձամբ ռուկհն է ընտրել։ Միասին Ալի֊Բաբան ու Ալադինն աշտարակ են մտնում և տիրանում ցանկալի հարստությանը։

Ալադինն ու Ալի-Բաբան հայտնվում են չարաբաստիկ Ալ Սարմեն կազմակերպության ճանապարհին։ Ալ Սարմեն կազմակերպությունը փորձում է իրեն ենթարկեցնել Կոու կայսրությանը և աշխարհը քաոսի վերածել։ Միավորելով ուժերը գլխավոր հերոսների հետ, ազատված ստրուկ Մորջանան, ծովագնաց Սինբադն ու նրա համախոհները, ինչպես նաև Կոու կայսրության արքայազն Հակուրյուն պիտի ճանաչեն իրենց ինքնությունը, գնահատեն սեփական ուժերը ու մասնակցեն սպասվող պատերազմին։

Աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մագի (ճապ.՝ マギ Մագի), մարդ, ով կարողանում է տեսնել և կենտրոնացնել իրեն շրջապատող ռուկհի ուժը՝ անսահման մագոյ ստեղծելով։ Հանդիսանում է կախարդի բարձրագույն տեսակը։ Աշխարհում միշտ եղել է երեք մագի, ովքեր պիտի ընտրեն ապագա արքաներին։ Անհասկանալի պատճառներով Ալադինը դառնում է չորրորդ Մագին։ Ասվում է, որ եթե արդեն մի ջին չունես, հնարավոր չէ առանց Մագիի օգնության աշտարակ անցնել։
  • Կախարդ (ճապ.՝ 魔法使い Մահոցուքայ), մարդիկ, ով կարողանում է սեփական ռուկհն օգտագործելով կախարդել․ ի տարբերություն հասարակ մարդու, ում կախարդելու համար ջին կամ կնքված կախարդանքով անոթ է պետք։ Կախարդները ունեն երեք մակարդակ՝ 1. ցածրագույն, ում ռուկհի քանակը չի տարբերվոմ մարդուց, 2. կախարդներ, ում ռուկհի քանակությունը գերազանցում է մարդունը և 3. Մագի, ով կարող է իր շրջապատից ռուկհ հավաքել, գործնականում անսահման մագոյ ստեղծելով։ Կախարդները սովորաբար ֆիզիկապես թույլ են հասարակ մարդուց։ Գոյություն ունի կախարդանքի 8 տեսակ՝ կրակի, ջինի, լույսի, կայծակի, քամու, ուժի, կյանքի։ Կախարդանքի բոլոր տեսակները նշված են ութանկյուն աստղի վրա։ Համապատասխան մագոյի առկայության դեպքում կախարդը կարող է միանգամից երկու կախարդանքի տեսակ ղեկավարել։ Ալադինը, ով կրակի կախարդ, կարող է կառավարել նաև քամու կախարդանքը։
  • Ռուկհ (ճապ.՝ ルフ Րուֆու), ողջ կենդանությանը շրջապատող, ամեն ինչին կյանք հաղորդող էներգիա է։ Միայն Մագիներն են, որ ունակ են ռուկհը տեսնել։ Սովորաբար պատկերվում է է փոքր փայլող թիթեռների տեսքով։ Համարվում է, որ յուրաքանչյուր կենդանի արարած ունի մարմին և ռուկհ։ Մահանալիս, կենդանի արարածի մարմինը դառնում է հողի մաս, իսկ ռուկհը՝ էներգիայի հոսքի։ Գոյություն ունի նաև սև ռուկհ, որը ծագում է չարության, հուսահատության և այլ բացասական զգացմունքներից։ Սև ռուկհի մեծ քանակությունը կարող է վատ անրադառնալ շրջապատող մարդկանց վրա՝ նրանց հոգին սևացնելով։ Գոյություն ունի նաև վարդագույն ռուկհ։ Սիրահարված մարդկանց ռուկհը դառնում է վարդագույն։
  • Մագոյ (ճապ.՝ マゴイ Մագոյ), ռուկհի ստեղծած ուժ։ Օգտագործվում է ջինին կանչելու համար։ Կախարդները կարող են կառավարել կառավարել այն։ Մագին ընդունակ է անվերջ մագոյ ստանալ ռուկհի միջոցով։ Սովորական մարդը կարող է օգտագործել միայն իր մարմնի մագոյը․ չարաշահման դեպքում մեծ է հավանականությունը, որ մարդը կարող է ուժասպառությունից մահանալ։
  • Ջին (ճապ.՝ ジン Ջին), նախկինում Սողոմոնին ծառայող կախարդ ծառաներ են։ Տեսքով նման են մարդկանց, բայց ունեն կապույտ գույն մաշկ, երրորդ աչք և չափսերով շատ ավելի մեծ են։ Ջիները կնքված են աշտարակների կատարում։ Եթե մարդը անցնի դեպի կատար տանող բոլոր փորձությունները, նա կստանա այդ ջինի ուժը։ Նոր տիրոջը հանդիպելուց ջինը մտնում է որևէ մետաղական իրի մեջ։ Այդ իրը դառնում է ջինի նոր անոթը, որի վրա օկտագրամի՝ ութանկյուն աստղի, նշան է հայտնվում։ Գոյություն ունեն նաև սև ջիներ։ Նրանք այն մարդիկ են, ում ռուկհը սևացել է։ Նրանաք թույլ են իսկական ջիներից, երկար չեն գոյատևում, չեն խոսում, և նման են հրեշների։
  • Անոթ (ճապ.՝ 金属器 Քինջոկու Քի), մետաղական իր (սովորաբար զենք կամ զարդ), որում պահվում է ջինը կամ նրա կախարդանքը։ Կախարդները ջին չեն կարող ունենալ, քանի որ ջինի ուժը կռվի մեջ կխառնվի կախարդանքի հետ, ինչը կարող է շատ վատ վերջանալ։ Եթե անոթը կոտրվում է, ջինը կարող է տեղափոխվել ուրիշ անոթ, որի հետ տերը հոգեպես կապված է։ Անոթը նաև կուլ է տալիս տիրոջ մագոյը, ուստի երկար օգտագործումը կարող է բերել ուժասպառության և մահվան։ Մի մարդ առավելագույնը կարող է յոթ ջին ունենալ։

Մշակույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆանալիս (ճապ.՝ ファナリス Ֆանարիսու), ուժեղագույն մարդկանց ցեղ է, ովքեր ապրում էին Սև մայրաքաղաքում։ Ունեն բաց գույնի մաշկ, վառ կարմիր կամ վարդագույն մազեր, աչքերի յուրահատուկ չափեր և անմարդկային ուժ՝ ընդունակ ձեռքով քար կոտրելու կամ աներևակայելի ծանր իրեր բարձրացնելու։ Անմարդկային ուժի շնորհիվ շատ բարձր արժեք ունեն ստրկավաճառների մոտ։ Ցեղի անդամ Մասրուռը նշում է, որ հայրենիքում այլևս ֆանալիսներ չեն մնացել, ու ենթադրում է, որ բոլորը վաճառվել են ստրկության։ Րեմ կայսրության բանակում շատ Ֆանալիսներ են ծառայում՝ կիսաարյուն հրամանատարի ենթակայության տակ, ում Սև մայրաքաղաքից բերել էին ստրկության վաճառելու համար։ Հետագայում պարզվում է, որ ֆանալիսները մարդ չեն, այլ մադանման վիշապներ։
  • Ալ Սարմեն (ճապ.՝ アル・サーメン Արու Սամեն). Կոու կայսրության ստվերում գործող, բայց միառժամանակ նրանց օգտագործող կազմակերոպություն։ Ձգտում է աշխարհում քաոս ստեղծել և շեղել ռուկհի բնականոն հոսքը։ Փիլիսոփայությունն այն է, որ քաոսի մեջ է ճշմարիտ ազատությունը։ Կազմակերպության անդամները արդեն քանդել են մի քանի երկրի տնտեսություններ։ Կազմակերպության անդամների մեծ մասը ուղղակի խամաճիկներ են, որոնց կազմակերոպությունն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինդրիա թագավորություն (ճապ.՝ シンドリア王国 Շինդորիա Օքոքու), հարավային ջրերի վտանգավոր հատվածում գտնվող ծովային թագավորություն է, որտեղ շատ են ծովային հրեշները։ Սինբադի զորավարների ու ուժեղագույն կախարդների շնորհիվ յուրաքանչյուր հրեշի հայտնվելը քաղաքում տոն է դառնում։ Քաղաքի կլիման շատ մեղմ է, իսկ հողը՝ բերքատու։ Սինբադը Նոր քաղաքը դարձրել է ծաղկող թագավորություն և կարևոր առևտրային կետ։ Նաև հանդիսանում է Յոթ ծովերի միության մայրաքաղաքը։
  • Կոու կայսրություն (ճապ.՝ 煌帝国 Կո Տեյքոքու), մինչև վերջին ժամանակներս փոքր կայսրություն էր։ Բայց, ինչ Ջուդալը սկսել էր օգնել թագավորական ընտանիքի անդամներին անցնել աշտարակներն ու ջիներ հավաքել, կասրությունը մեծացել և անհաղթելի է դարձել։ Մտադրվում է գրավել ամբողջ աշխարհը․ սկսած իրենից դեպի արևմուտք ընկած տարածքներից։ Մյուս երկրներին հայտնի է իր խիստ քաղաքանությամբ։ Իրականում Կոու կայսրությունը հանդիսանում է Ալ Սարմեն կազմակերպության խաղալիքը, որն իր հերթին ցանկանում է աշխարհը քաոսի վերածել։ Կոուն նման է ֆեոդալական Չինաստանի Ցին կայսրությանը և որպես տարադրամ օգտագործում է հուանգ թղթադրամը։ Կոուն չի հավատում, որ երկիրը գրավելով` այն դարձնում ես քո կայսրության մի մասը։ Այդ պատճառով նրանք գրավելուց հետո պարտադրում են իրենց մշակույթը, ճարտարապետությունը և անգամ հագուստը։ Նրանք հավատում են, որ դարեր անց բնիկ ժողովուրդները կմոռանան իրենք պատմությունը և իրապես կձուլվեն Կոու կայսրությանը։ Կայսրության վերջնական նպատակը ամբողջ աշխարհի միացումն է մի ազգի մեջ՝ մի մտածելակերպով ու մի կայսրով։
  • Պարթեվիա կայսրություն (ճապ.՝ パルテビア帝国 Պարուտեբիա Տեյկոկու), Սինբադի, Վիշապի, Մայերսի և այլոց հայրենիքն է։ Մի ժամանակ ծաղկող կայսրություն էր, իսկ հարևան երկրների հետ դաժան պատերազմներից հետո սահմաններն է՛լ ավելի է ընդլայնել։ Բայց Րեմ կայսրության հետ պատերազմի փորձի ժամանակ պարտություն է կրում՝ ռեսուրսների անբավարարության պատճառով։ Տնտեսությունը թուլանում է, հարկերը՝ բարձրանում։ Այդպես կայսրության բնակիչները աղքատանում են, բայց մարդիկ, միևնույն է, հակված են «հաղթանակ ամեն գնով» գաղափարին։ Կռվել չկամեցողներին վտարում են երկրից։
  • Րեմ կայսրություն, արևմուտքի ամենահզոր կայսրությունն է։ Մագիի աշխարհում Հռոմեական կայսրության համարժեքն է։ Հիմնվել է 700 տարի առաջ, իսկ տիրապետության ծաղկման շրջանը սկսվել է 200 տարի առաջ։ Կայսրության մայրաքաղաքում գտնվում է Կոլիզեյը, որտեղ նախկին ուժեղագույն ստրուկները ստիպված են մահացու մենամարտերում մասնակցել։ Րեմի շարքերում շատ ֆանալիսներ կան։ Նրանց շնորհիվ Ռեմի բանակը համարյա անհաղթելի է։
  • Բալբադ, Կոու կայսրությանը սահմանակից փոքր թագավորություն է։ Շատ կարևոր դեր է խաղում ծովային առևտրում։ Ժամանակ ծաղկող թագավորություն էր։ Սակայն նոր սուլթանի՝ Աբումադի օրոք, տնտեսությունը քայքայվում է, և վերջիվերջո տեղի է ունենում պալատական հեղաշրջում։ Արդյունքում Բալբադը հանրապետություն է հռչակվում։ Սակայն, պարտքերի տակ գտնվող ու պատերազմի շեմին կանգնած լինելով, Բալբադը ստիպված է լինում Կոու կայսրության ենթակա դառնալ։ Արդյունքում Բալբադի բոլոր բնակիչները պարտավորվում են հագնել կանաչ գույնի հասարակ հանֆու, ստրուկները ստիպված են հագնել շագանակագույն հանֆուն, իսկ ազնվականները, որոնք մեծ մասամբ Կոու կայսրությունից էին եկել՝ սպիտակ հանֆու։
  • Մագնոշտադ, Մուստաշիմ թագավորությունն է, որը կախարդներն են գրավել։ Կախարդները կարողացել են հաղթել միայն Ալ Սարմենի շնորհիվ, բայց հետագայում հրաժարվել են համագործակցությունից, քանի որ կազմակերպության անդամների մեծ մասը գոյեր՝ հասարակ մարդիկ, էին։ Երկրում գործում է կախարդներին և գոյերին առանձնացնող համակարգ։ Կախարդները գոյերից մագոյ են հավաքում և օգտագործում են այն իրենց կախարդական սարքերի համար։ Նույն մագոյով էլ ապահովվում է բերքատվությունը և ջուրը։ Մագնոշտադի քաղաքացիները հինգ տարբեր աստիճանի կարող են պատկանել․
    • առաջին. Մոհամեդի ուղղակի կառավարության տակ գտնվող բարձրագույն կախարդներ։ Մոտ 500 հոգի։
    • երկրորդ. բարձր դասարանի ուսանողներն ու քաղաքացիություն ունեցող բոլոր կախարդները։
    • երրորդ. կախարդների ընտանիքում ծնված գոյեր, կամ բարձրագույն կրթություն / տեխնիկական հնարավորություններ ունեցող մարդիկ։ Մեծ մասամբ աշխատում են կառավարության կամ բանակի համար։ Մոտ 20.000 մարդ։
    • չորրորդ. աշխատունակ գոյեր։ Շատ են գնահատում իրենց աստիճանը, այդ պատճառով միշտ հաճոյախոսում են կախարդներին՝ վախենալով կորցնել աշխատանքը ու ընկնել հինգերորդ աստիճան։ Ունեն շատ քիչ իրավունքներ, բայց վատ չեն ապրում։ Մոտ 80.000 մարդ։
    • հինգերորդ. անաշխատունակ կամ գործազուրկ գոյեր։ Ապրում են ստորգետնյա միջավայրում, ահավոր աղքատ պայմաններում։ Չեն կարողանում հարկերը վճարել և ոչ մի իրավունք չունեն։ 5-րդ աստիճանի գոյերի մոտ տարածված են բազմատեսակ հիվանդություններ․ երեխաները չեն հասցնում մեծանալ։ Հանդիսանում են մագոյի գլխավոր աղբյուր։ Քանի որ այս աստիճանի բնակիչները ոչնչի հնարավորություն չունեն, նրան ինքնաբավարարվում են սեքսով, հարբեցողությամբ ու թմրանյութերով։ Կառավարությունից ստանում են անվճար խմիչք, թմրանյութ ու ստորգետնյա կացարաններ։ Մոտ 200.000 մարդ՝ ժողովրդի երկու երրորդը։
  • Ալմա Տորան (ճապ.՝ アルマ トラン Արումա Տորան), աշխարհ, ուր մի ժամանակ ապրում էին տարբեր բանական արարածներ՝ այդ թվում նաև մարդիկ։ Սողոմոնի, ջիների ու Ալադինի հարազատ աշխարհն է։ Ի սկզբանե բոլոր կենդանատեսակներն առանձին էին ապրում՝ չիմանալով մյուսների գոյության մասին։ Բայց, բազմանալուն զուգահեռ, արարածները ավելի ու ավելի հաճախ են ընդհարվում իրար հետ, և ի վերջո արյունահեղ պատերազմ սկսում։ Քանի որ մարդիկ ամենափոքր ու ամենաթույլ արարածներն էին, նրանց ոչնչացում էր սպառնում։ Սակայն հայտնվում է Սողոմոնը՝ լավագուն կախարդը, իր հպատակների հետ, ովքեր նոր հող են ստեղծում։ Մարդկությունը տեղափոխվում է։ Ալմա Տորանը կրկին քաոսի մեջ է ընկնում, երբ այնտեղ են հայտնվում Ալ Սարմենի ենթակաները։ Այդ ժամանակ Սողոմոնի ծառաները ինքնապաշտպանության համար վերածվում են ջիների։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի-Բաբա Սալուջա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի֊Բաբա Սալուջա (ճապ.՝ アリババ・サルージャ Արիբաբա Սարուջա), պատմության գլխավոր հերոսն է։ Մեծացել է ետնախորշերում՝ մարմնավաճառ մոր հետ, ով մահացել է հիվանդությունից։ Հետագայում պարզվում է, որ նա Բալբադի սուլթան Ռաշիդի ապօրինի որդին է։ Մոր մահից հետո Ալի֊Բաբային տանում են պալատ՝ օրինական դարձնելու համար, քանի որ օրինական որդիները կառավարման տաղանդ չունեին։ Պալատում Ալի֊Բաբային սովորեցնում են արքային անհրաժեշտ տարբեր գիտություններ, ներառյալ՝ արաբերեն գրել և կարդալ։ Ալի֊Բաբան ամենից լավ սերտում է Տորան ցեղի լեզուն, սուսերամարտի արվեստն ու տնտեսագիտություն։ Ի դժբախտություն Ալի-Բաբայի` նրա վաղեմի ընկեր Կասիմը ավազակ է դարձել և թալանում է պալատը։ Թալանից և Ալի֊Բաբայի հոր մահից հետո, Ալի-Բաբան փախուստի է դիմում դեպի հարևան թագավորություն։ Գումար աշխատելու համար ընդունվում է աշխատանքի վաճառական-գինեգործի մոտ, այդտեղ էլ հանդիպում է Ալադինին։

Աշտարակն անցնելուց հետո Ալի֊Բաբան վերադառնում է Բալբադ և արդարություն հաստատելու համար միանում է Կասիմի ավազակախմբին։ Միավորելով ուժերը Սինբադի, Ալադինի և Մորջանայի հետ՝ փորձում է կանգնեցնել իր եղբորը՝ Աբմադին, ով դարձել էլ Բալբադի սուլթանն ու համարյա ոչնչացրել երկրի տնտեսությունը։ Ալլադինը հեղաշրջում է կատարում և Բալբադը հանրապետություն հռչակում։ Բայց, քանի որ Բալբադ էին ուղարկվել Կոու կայսրության մարդիկ, Սինբադը Ալի-Բաբային Սինդրիա է ուղարկում։

Սեյուն Յուկի Կաջին է։

Ալի-Բաբայի ջինը Ամոնն է, ով սկզբից դանակի մեջ էր, իսկ դանակի կոտրվելուց հետո՝ փոքր թրի։ Նա նման է մեծ փորով ծերուկի՝ երկար մորուքով և իրեն հատուկ հումորի զգացումով։ Ջինի տարերքը կրակն է։

Ալադին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադին (ճապ.՝ アラジン Արաջին), պատմության գլխավոր հերոսն է։ Արմատներով Ալմա Տորանից տասնամյա տղա է։ Մագի է, և հզոր կրակի կախարդ։ Ընթացքում սովորում է տիրապետել ջրի, օդի, ու ձայնիկախարդանքներին։ Պատմության սկզբում Ալադինը ֆլեյտայի միջոցով կարողանում էր կանչել Յուգո անունով ջինին։ Յուգոն հանդիսանում էր Սողոմոնի ջինը․ Ալադինի հետ պայմանագիր չի կնքել։ Սկզբում Ալադինը շատ թույլ էր և մագոյի չնչին օգտագործումից ուժասպառ էր լինում։ Հետո ձեռք է բերում «Սողոմոնի իմաստությունը»՝ իմացություն աշխարհի մասին։ Հանդիսանում է 4-րդ մագին՝ չնայած նրան, որ մարդկության պատմության մեջ միաժամանակ գոյություն են ունեցել միայն 3 մագի։ Սովորում է Սինդրիայի կախարդուհի Յամուրայհայի մոտ, ապա՝ սովորական կախարդի անվան տակ՝ Մագնոշտատում։

Սեյուն Քաորի Իշիհարան է։

Ալադինի ջինը Յուգոն (ճապ.՝ ウーゴ Ուուգո) է։ Չնայած նրան, որ Ալադինի հետ պայմանագիր չի կնքել, Ալադինը կարողանում է կանչել նրան։ Ինչ-ինչ պատճառներով Յուգոն չի կարողանում դուրս բերել իր գլուխը ներքին աշխարհից, ուստի դուրս է գալիս միայն նրա մարմինը։ Տիրապետում է կրակի կախարդանքին։ Շատ ամաչկոտ է։ Բալբադում պայքարի ժամանակ Կոգյոկուն, Ջուդալին պաշտպանելով, ոչնչացնում է նրա մարմինը, որից հետո նա հանդիպում է Ալադինի րուկհի հետ՝ Սողոմոնի իմաստությունը փոխանցելու համար։ Թե ինչ եղավ Յուգոյի հետ հետագայում, հայտնի չէ։ Ֆլեյտայի վրայի կնիքն անհետանում է ջինի կապի հետ, բայց Ալադինը շարունակում է ֆլեյտան կրել զարդի կարգով։

Յուգոյի սեյուն Տոշիյուքի Մորիկավան է։

Մորջանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորջանա (ճապ.՝ モルジアナ Մորուջիանա), արմատներով Ֆանալիս ցեղից 15 տարեկան աղջիկ է։ Ինչպես իր ցեղի բոլոր ներկայացուցիչները, շատ ուժեղ և ճկուն է։ Մորջանան վատ է հիշում իր հայրենիքը, քանի որ մանկուց ստրկության մեջ է եղել ու ծառայել իր տիրոջը՝ Ջամիլին։ Պատմության սկզբում Մորջանան հոգեպես թույլ է, և շարունակում էր Ջամիլի ծաղրանքներին ու հարվածնեին դիմանալ` չնայած իր ուժի առավելությանը։ Տիրոջ մահից հետո նա ազատվեց անտեսանելի շղթաներից և որոշեց, որ այսուհետ ինքն իրեն կպատկանի։ Կես տարի ճամփորդում էր քարավանով, իսկ ստրուկ տեսնելիս՝ ձգտում էր ազատել վերջինիս։ Շատ նվիրված է Ալի-Բաբային ու Ալադինին, որովհետև նրանց օգնությամբ է ուժ գտել ինքն իր մեջ։ Սկզբից ուզում էր հայրենիք վերադառնալ, բայց հետո որոշում է հետևել Ալի-Բաբային, որպեսզի իրենք ինչքան հնարավոր է շատ մարդու փրկեն ստրկությունից։ Հետագայում օգտագործելով իր ստրուկի շղթաները որպես անոթ՝ Ալի-Բաբայի ջինից ստանում է կրակի ուժ, և սկսում է շղթաները որպես զենք օգտագործել։

Հերոսուհու ստեղծմանը հիմք է հանդիսացել Ալիբաբան և 40 ավազակները հեքիաթի նույնանուն հերոսուհին, որ ծառայում էր Ալիբաբային։

Սեյուն Հարուքա Տոմացուն է։

Սինբադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինբադ (ճապ.՝ シンドバッド Շինդոբադդո) Սինդրիայի թագավորը և Յոթ ծովերի առաջնորդը։ 29 տարեկան է։ Հայտնի է որպես առասպելական աշտարակի պահապան, քանի որ 14 տարեկանում անցել է աշտարակ, ուր իրենից առաջ մոտ 12 000 քաջեր են զոհվել։ Արմատներով Պարթևիայից է՝ աղքատ ընտանիքից։ Մայրը մահացել է անբուժելի հիվանդությունից։ Դեռահասության ընթացքում մարզվել է յամբալա գլադիատորների մոտ։ Տիրապետում է առանց անոթ մագոյ օգտագործելու կարողությանը։ Ունի 7 ջին, և նրա առաջ փակ են աշտարակի դռները, քանի որ ջիները որոշել են, որ նա արդեն շատ ուժեղ է։

Մի քանի տարում փոքր հողի վրա Սինբադը հիմնել է Սինդրիա թագավորությունը, որտեղ բոլոր բնակիչները երջանիկ են։ Նրան ծառայում են Սինդրիայի 8 զորավարները․ ուժեղագույն կախարդներ ու զինվորներ։ Անձամբ Սինբադը շատ եռանդուն է, և թեկուզ կողքից թեթևամիտ է թվում, բայց սուր քաղաքական միտք ունի։ Սինբադի խոսքերով՝ քաղաքականության վերաբերյալ շատ բաներ սովորել է Ալի-Բաբայի հորից` Բալբադի նախկին սուլթանից։ Սիրում է խմել «մի քիչ» գինի։

Հետագայում, ինչպես և Ալի-Բաբան, վարակվում է սև ռուկհի անեծքով, բայց առանց դժվարության ազատվում է դրանից, քանի որ կարողանում է կառավարել սև ռուկհը։ Սինբադի ծնվելիս նրան ռուկհն այնքան հզոր էր, որ այն զգացել են անգամ Մագնոշտատի կախարդները։

Հերոսի ստեղծման համար նախատիպ է հանդիսացել ծովագնաց Սինբադը՝ «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուից։

Սեյուն Դեյսուկե Օնոն է։

Սինբադի ութ զորականները.

  • Մասրուռ (ճապ.՝ マスルール Մասուրուրու), Սինբադի ենթական է, և միակը 8 զորավարներից, ով հույսը դնում է սեփական ուժի վրա՝ կախարդանքի փոխարեն։ 20 տարեկան է։ Ինչպես և Մորջանան, Ֆանալիս ցեղից է և տիրապետում է գերմարդկային ֆիզիկական ուժի։ Զենքի փորխարեն կրում է միայն իր անոթ-վահանը։ Հույզերը չի արտահայտում և միշտ սառն է մնում։ Անցյալում եղել է գլադիատոր-ստրուկ ու հաղթել է իր բոլոր մենամարտերում։ Սինբադի նրան պարտության է մատնում և ազատում ստրկությունից։ Դրանից հետո Մասրուռը որոշում է միանալ Սինբադին։ Մասրուռը ճապփորդել է իր հայրենիքի մայրաքաղաքը՝ Սև մայրաքաղաք, սակայն ոչ֊ոքի այնտեղ չի գտել։ Սեյուն Յոշիմասա Հոսոյան է։
  • Ջաֆար (ճապ.՝ ジャーファル Ջաֆարու) 25 տարեկան, արմատներով Ասասիան ցեղից դյուրագրգիռ երիտասարդ է։ Ծանր պայմաններում է մեծացել, և նախկինում անխիղճ մարդասպան էր։ Որպես զենք օգտագործում է եռանկյունաձև սրեր՝ թելերի վրա։ Փոքր հասակում երեսը փակում էր վիրակապերով։ Ջաֆարին հանձնարարված էր սպանել Սինբադին։ Սակային Ջաֆարը որոշում է միանալ նրան։ Շատ է անհանգստանում, երբ Սինբադը սկսում է անմտածված քայլեր անել, թ՛ե հարբած, թե՛ սթափ վիճակում։ Հերոսի ստեղծման համար հիմք է հանդիսացել վիզիր խալիֆ Գարուն Ալ Ռաշիդը՝ «Հազար ու մի գիշեր» գրքից։ Սեյուն Տաքիհիրո Սաքուրայն է։
  • Յամուրայհա (ճապ.՝ ヤムライハ), 23 տարեկան, ջրային կախարդանքում մասնագիտացված հպարտ, ուժեղ ու տաղանդավոր կախարդուհի է։ Օգտագործում է կախարդանքի բարձրագույն տեսակները, ինչպես, օրինակ, ուղղորդված հարվածների շեղումը կամ մագոյի պարունակությամբ անոթ ստեղծելն են։ Փոքր տարիքում Յամուրայհային առևանգել են, և նա մեծացել է Մոհամեդի՝ Մագնոշտադի կառավարչի, մոտ, ով նրան հոր պես է սիրել։ Մոհամեդի խոսքերով` Յամուրայհան հետաքրքրվում էր միայն գրականությամբ և բարդ կախարդանքներով։ Յամուրայհան որոշում է միանալ Սինբադին և ծառայել նրան Սինդրիայում։ Հետագայում դառնում է Ալադինի ուսուցչուհին։ Սեյուն Յուի Հորիեն է։
  • Շարհան (ճապ.՝ シャルルカン Շարուրուքան), 21 տարեկան, նույնիսկ Սինբադին գերազանցող հիասքանչ թրամարտիկ է։ Արմատներով հարգարժան Հելիահոպատ (Եգիպտոսը հիշեցնող) տոհմից է։ Սովորական պայմաններում իրեն շատ հասարակ է պահում, բայց երբ թուր է վերցնում, դառնում է կոպիտ ու պնդաճակատ։ Անընդհատ վիճում է Յամուրայհայի հետ։ Դառնում է Ալի-Բաբայի ուսուցիչը։ Հպարտանում է իր սուսերամարտիկի ունակություններով։ Հերոսի ստեղծման համար հիմք է հանդիսացել Օմարի որդի Շարկաանը՝ «Հազար ու մի գիշերվա» Օմար արքայի ու նրա որդիների մասին պատմությունից։ Սեյուն Շոտարո Մորիկուբեն է։
  • Պիստի (ճապ.՝ ピスティ, Պիսուտի), ութ զորավարներից մեկն է։ Արմատներով Արտեմուրիից է։ Չնայած նրան, որ արդեն 18 տարեկան է, Ալադինից փոքր տեսք ունի։ Կարողանում է շփվել կենդանիների հետ։ Սեյուն Րիմի Օուբոն է։
  • Սպարտոս (ճապ.՝ スパルトス Սուպարուտաոսու), ութ զորավարներից մեկն է։ 22 տարեկան է։ Արմատներով Սասանից է։ Նրա մասին քիչ բան է հայտնի, քանի որ միշտ խուսափում է մարդաշատ տեղերից ու միայնակ կյանք է վարում։ Կրում և օգտագործում է գերմանական զենք ու զրահ։ Մյուս զորավարները ծիծաղում են նրա սանրվածքի վրա։
  • Հինահոհո (ճապ.՝ ヒナホホ), ութ զորավարներից մեկն է։ Արմատներով հեռավոր հարավային հողերից է։ Ունի 5 երեխա։ Իր ցեղակիցների նման շատ բարձրահասակ է։ Սեյուն Կայջի Ֆուջիվարան է։
  • Վիշապոս (Վիշապ) (ճապ.՝ ドラコーン Դորակոն), Պարթևիա կայսրության նախկին զինվոր է, որտեղ ծառայությունը սկսել էր ընդամենը 14 տարեկանից։ Ամբողջ անունը Վիշապոսնոլ Հենրիուս Գովիուս Պարտենուվոնոմիաս Դումիսօս Կորտանոն է։ Սինբադը այդ անունը շատ երկար համարեց և նրան սկսեդ ուղղակի Վիշապ անվանել։ Վիշապոսի ցեղի բոլոր անդամները դարեր շարունակ զորավարներ են եղել։ Երբ Պարթևիան Րեմի հետ պատերազմի մեջ էր, Պարթևիայի կայսրը մեծ թվով զորքեր էր ուղարկում աշտարակի փորձություններն անցնելու ու ջին ստանալու համար։ Զորքի շարքում էր Վիշապը, ով այդ ժամանակ Սինբադին վերևից էր նայում, ինչպես և կնայեր ցանկացած այլ ցածր դասակարգի մարդու։ Վիշապի հետ միաժամանակ աշտարակ է մտնում նաև Սինբադը և կարողանում է առաջինը հասնել ջինին։ Հետագայում Վիշապը որոշում է միանալ Սինբադին։ Հայտնի չէ, թե Վիշապը ինչպես է կորցրել մարդկային կերպարանքը։ Սեյուն Տոմոկաձու Սուգիտան է։

Կասիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասիմ (ճապ.՝ カシム Քաշիմու)․ Ալի-Բաբայի լավագույն ընկերն է։ Միասին մեծացել են ետնախորշերում։ Կասիմը սկզբից ապրում էր իր հոր հետ, ով անընդհատ ծեծում էր Կասիմին ու իր փոքր քրոջը՝ Մարիամին։ Երբ հայրը որոշում է Մարիամին մարմնավաճառության ուղարկել, Կասիմը սպանում է նրան։ Դրանից հետո Կասիմին ու Մարիամին ընդունում է Անիսը՝ Ալի-Բաբայի մայրը։ Վերջինիս մահից հետո երեխաները սկսում են միայնակ ապրել։ Սակայն Ալի-Բաբային շուտով պալատ են տանում։ Ետնախորշերում համաճարակ է սկսվում, ինչից մահանում է Մարիամը, իսկ Կասիմը ինքն իրեն խոստանում է ոչնչացնել Բալբադի նեխած կառավարությունը։

Կասիմը հանցախումբ է հավաքում, և հարուստներից թալանածը բաժանում աղքատներին։ Ալի-Բաբային հիմարացնելով՝ հետևում է նրան և թալանում պալատը։ Մի քանի տարի անց Ալի-Բաբան որոշում է միանալ Կասիմի հանցախմբին։ Սակայն, երբ նրանց է միանում նաև Սինբադը, Կասիմը հեռանում և նոր խումբ է հավաքում։ Կասիմը ցանկանում է հարձակվել պալատի վրա, բայց, իմանալով, որ Ալի-Բաբան արդեն հաղթել է՝ չի կարողանում հաշտվել պարտության հետ ու ժողովրդի մեջ խառնակություն է մտցնում՝ կոչ անելով սպանելու բոլոր նախկին միապետերին։ Ալի-Բաբայի հետ մենամարտի ժամանակ Կասիմը, օգտագործելով կախարդական զենքը, վերածվում է սև ջինի։ Ալի-Բաբան կարողանում է համոզել նրան բաց թողնել ցավն ու ատելությունը։ Այդպիսով Կասիմը խաղաղության մեջ հանգչում է 18 տարեկանում։

Սեյուն Ջուն Ֆուքույաման է։

Հակուրյու Րեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակուրյու Րեն (ճապ.՝ 練白龍 Րեն Հաքուրյու), Կոու կայսրության 4-րդ արքայազնն է։ 17 տարեկան է։ Ձախ աչքի վրա սպի ունի։ Ընտանիքի անդամները` բացի մորից և ավագ քույր Հակուեյից, մահացել են հրդեհի արդյունքում։ Հակուրյուն ատում է մորը, ով մեղավոր է հոր սպանության մեջ։ Լավ է պատրաստում, ձգտում է ուժեղ ու անկախ մարդ դառնալ։ Ատում է ամբողջ կայսրությունը և երազում է կործանել այն։ Անիմեում գլխավոր հերոսների հետ Զագանի աշտարակն անցնելիս՝ Ալի-Բաբային պաշտպանելով, կորցնում է ձախ ձեռքը։ Մանգայում նրան կծում է Իսանի օձը, ինչը քայքայում է նրա ձեռքը՝ միաժամանակ վարակելով Ալի-Բաբային ու Սինբադին։ Դրանից հետո Հակուրյուն Զագանից փայտյա ձեռք է ստանում։ Տենչում է սպանել մորը։ Սիրահարված է Մորջանային։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է «սպիտակ վիշապ»։

Սեյուն Կենշո Օնոն է։

Ուներ ավագ եղբայը՝ Հակույու Րենը (ճապ.՝ 練白雄 Րեն Հաքույու), ով Կոու կայսրության նախկին արքայազնն էր և առաջին կայսրի անդրանիկ որդին։ Իր սեփական թագադրությունից առաջ՝ ապստամբության ժամանակ, Հակույուն ընկնում է հրդեհի մեջ և Իր կյանքի գնով փրկում է փոքր եղբորը՝ Հակուրյուին։ Հակույուն է պատմում Հակուրյուին, որ հրդեհի մեղավորը իրենց մայրն էր։ Դրանից հետո Հակույուն մահանում է՝ իրենց եղբոր և հոր հետ։

Հակուեյ Րեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակուեյ Րեն (ճապ.՝ 練白瑛 Րեն Հաքուեյ), Հակուրյուի մեծ քույրն է, Կոու կայսրության առաջին արքայադուստրը և արևմտյան զորքի հրամանատարը։ 22 տարեկան է։ Ինքնազոհ ու արդար արքայադուստր է, ով փորձում է բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծել։ Փափուկ բնավորության պատճառով չի համարվում թագավորական ընտանիքին արժանի անդամ։ Ունի Պայմոն անունով ջին։ Անունը թարգմանաբար նշանակում է սպիտակ բյուրեղ։

Սեյուն Նանա Միձուկին է։

Կոգյոկու Րեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգյոկու Րեն (ճապ.՝ 練紅玉 Րեն Քոգյոկու), Կոու կայսրության 8-րդ արքայադուստրն է։ 18 տարեկան է։ Սկզբում ներկայանում իբրև է դաժան ու չար աղջիկ, ով ուզում է սպանել Ալադինին ու նրա ընկերներին։ Կոգյոկուն պետք է ամուսնանար Բալբադի սուլթան Աբմադի հետ, բայց պալատական հեղաշրջման հետևանքով ստիպված եղավ լքել Բալբադը։ Ընկերանում է Ալի-Բաբայի հետ։ Սիրահարվում է Սինբադին։ Անգամ անցնում է Սինդրիայի կողմը` ասելով, որ ամեն ինչ կանի, որպեսզի Կոու կայսրությունը չպատերազմի նրանց հետ։ Հետագայում պարզվում է, որ նա էլ Ալի-Բաբայի նման ապօրինի երեխա է՝ ստրկուհուց ծնված։ Թագավորական ընտանիքի անդամները Կոգյոկուին չեն ընդունում իր ցածր ծագման պատճառով։ Անունը թարգմանաբար նշանակում է կարմիր քար։

Սեյուն Կանա Հանաձավան է։

Ջուդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդալ (ճապ.՝ ジュダル Ջուդարու). պատմության չարագործներից մեկն է։ Ալ Սարմենի անդամ է։ Ալ Սարմենը նրան առևանգել է ծնողների սպանությունից հետո։ Ջին չունի, բայց կախարդության աստիճանը շատ բարձր է։ Նրա խոսքերով՝ նրա համար մեկ է ծնողների ճակատագիրը։ Պատմության ընթացքում անընդհատ խանգարում է գլխավոր հերոսներին։

Սեյուն Րյոհեյ Կիմուրան է։

Բալբադի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաշիդ Սալուջա (ճապ.՝ ラシッド・サルージャ Րաշիդդո Սարուջա). Բալբադի նախկին և 22-րդ սուլթանն է։ Մահացել է պալատի վրա հարձակման ժամանակ։ Շատ էր սիրում Անիսին՝ Ալի-Բաբայի մորը, բայց չէր կարող նրա հետ լինել։ Երիտասարդ Սինբադին քաղաքականություն է ուսուցանել, իսկ Ալի-Բաբային՝ առևտուր։ Սեյուն Հիրոշի Ցուչիդան է։
  • Աբմադ Աալուջա (ճապ.՝ アブマド・サルージャ Աբումադո Սարուջա). Բալբադի 23-րդ սուլթանն է։ 25 տարեկան է, սուլթանի Ռաշիդի առաջին և օրինական որդին։ Տկարամիտ, ինքնահավան ու ալարկոտ երիտասարդ սուլթան է, ով քաղաքացիների բարեկեցությունը չի կարևորում։ Մարիկոն՝ Ալ Սարմենի անդամն ու Աբմադի ֆինանսական խորհրդատուն, հեշտությամբ մոլորեցնում է սուլթանին ու Բալբադում Կոու կայսրության թղթարժույթն է մտցնում, խորացնելով Բալբադի արդեն իսկ քայքայված տնտեսության անկումը և այն կախվածության մեջ դնելով Կոու կայսրությունից։ Կատեգորիկ հրաժարվում է լսել Ալի-Բաբային՝ նրան փողոցային աղբ անվանելով։ Ռաշիդը երբեք չի ցանկացել, որ Աբմադը Սուլթան դառնա։ Ժլատությունից և պարտքերից ելնելով` որոշում է Բալբադը ստրկական շուկա դարձնել իր իսկ բնակիչների հաշվին։ Սեյուն Կոկի Միյատան է։
  • Անիս (ճապ.՝ アニス Անիսու). Ալի-Բաբայի մայրն է։ Շատ վաղուց աշխատում էր պալատում, որտեղ էլ սիրահարվում է սուլթանին։ Բայց այդ սերը արգելված էր։ Արդյունքում նա ստիպված էր լքել պալատը և միայնակ մեծացնել Ալի-Բաբային։ Իրեն ու երեխային կերակրելու համար սկսում է մարմնավաճառությամբ զբաղվել։ Մահանում է 33 տարեկանում՝ հիվանդությունից։

Րեմ Կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահրեզադե (ճապ.՝ シェヘラザード Շեհերազադո). Րեմ կայսրության բարձրագույն քրմուհին է։ Մագի է, և արդեն 268 տարեկան է։ Նրա շնորհիվ Րեմ կայսրությունը մեծ ազդեցություն ունի աշխարհում։ Հանդիպումների ու մնացած ամեն ինչի համար նա օգտագործում է իր կլոնին։ Անձամբ ինչ-որ անհայտ տեղում քնած է։ Ծերությունից արդեն չի կարողանում շարժվել և հանգիստ սպասում է մահվան։
  • Տիտուս Ալեկսեի (ճապ.՝ ティトス・アレキウス Տիտոսու, Արեքիուսու)․ Շահրեզանադեի կլոնը, ով աշակերտի անվան տակ թափանցել էր Մագնոշտադ։ Ռուկհը ստանում է միայն Շահրեզադեից և հետևաբար պիտի անհետանա Շահրեղադեի մահվանից հետո։ Սակայն Տիտուսը կապվում է նյութական աշխարհին և չի ուզում կախվածության մեջ լինել Շահրեզադեից՝ վախենալով վերջինիս անխուսափելի մահից։ Մոհամեդի օգնությամբ Տիտուսը անջատվում է Շահրեզադեից, ինչից հետևանքով Շահրեզադեն որոշում է անհապաղ պատերազմ սկսել Մագնոշտադի դեմ։ Այդպես Տիտուսը որոշում է ելնել իր տիրուհու դեմ՝ կռվելով Մագնոշտադի համար։ Երբ Ալի-Բաբան ու Ալադինը կանգնեցնում են Մագնոշտադի ներխուժումը, Շահրեզադեն թույլ է տալիս Տիտուսին մի քիչ էլ մնալ նոր ընկերների հետ։ Տիտուսը մահանում է պայքարի ժամանակ և, քանի որ Շահրեզադեն նույնպես մահանում է, վերածնվում որպես նոր մագի։

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգան գրել ու նկարել է Շինոբու Օտական։ Հրատարակվել է 2009 թվականի հունիսի 3-ին՝ «Weekly Shōnen Sunday» ամսագրում։ Մանգայի առաջին հատորը հրատարակվել է 2009 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ 2014 թվականի ապրիլի դրությամբ հրատարակվել է 22 հատոր։ Մանգայի յուրաքանչյուր գլուխը վերնագրվում է «գիշեր»՝ «գլխի» փոխարեն, ճանաչելով «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների հավաքածուի ազդեցությունը։ 2013 թվականի մարտի 31-ին հայտնի է դառնում, որ մանգայի հեղինակը զուգահեռ նաև Սինբադի մասին նոր մանգա է նկարելու, որը կպատմի, թե ինչպես է Սինբադը աղքատ երեխայից դարձել 7 ծովերի թագավոր և 7 աշտարակների պահապան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագի» հոդվածին։