Մագերե Բրյուգ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագերե Բրյուգ (հոլ.՝ Magere Brug, բառացի — «Նիհար կամուրջ»), Ամստերդամի կենտրոնում Ամստել գետի վրա բացովի կամուրջ։ Կամուրջը միացնում է Կերկստրաատ (հոլ.՝ Kerkstraat) և Նիուվե-Կերկստրաատ (հոլ.՝ Nieuwe Kerkstraat) փողոցները։ Փայտե սպիտակ բացովի կամուրջը կառուցվել է 1671 թվականին և ընդարձակվել է 1871-ին։ Մինչև 2000 թվականի վերանորոգումը, կամրջով թույլատրվում էր ցանկացած տիպի տրանսպորտի երթևեկություն։ Այժմ դա սահմանափակված է և կամուրջը բաց է միայն հետիոտների և հեծանվորդների համար։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մագերե Բրյուգ կատեգորիայում։ |