ՄՕՊՌ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄՕՊՌ
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված1922 և 1970
Լուծարված1947
Գլխավոր քարտուղարՅուլիան Մարխլևսկի և Ելենա Ստասովա
ՀիմնադիրԿոմունիստական ինտերնացիոնալ
Կայքrhi-sri.org(անգլ.)

Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպություն (ռուս.՝ Международная организация помощи борцам революции, МОПР, ՄՕՊՌ), Կոմունիստական ինտերնացիոնալի (Կոմինտերն) կողմից հիմնադրված միջազգային սոցիալիստական կազմակերպություն։ Գործել է 1922—1947 թվականներին՝ որպես «միջազգային քաղաքական Կարմիր խաչ»։

Ստեղծվել է Կոմինտերնի IV կոնգրեսի որոշմամբ։ Նպատակն էր՝ «պաշտպանել աշխատավորներին սպիտակ տերրորից, օգնել (նյութապես, իրավաբարոյապես) քաղաքացի վտարանդիներին, զոհված հեղափոխականների ընտանիքներին»։ 1932 թվականին միավորել է 70 ազգային սեկցիա՝ 14 միլիոն մարդ։ 1923—1939 թվականներին նախաձեռնել և կազմակերպել է բողոքի ցույցեր ի պաշտպանություն «իտալացի բանվորներ» Ն․ Սակկոյի և Բ․ Վանցետիի, «հակաֆաշիստներ» Գեորգի Դիմիտրովի, Էռնեստ Թելմանի, Ա․ Գրամշիի և ուրիշների։

ՄՕՊՌ-ի ակտիվ գործիչներից են եղել Չու․ Մարխլևսկին, Պ․ Լեպեշինսկին, Վ․ Միցկյավիչ յուս-Կապսուկասը, Կլարա Ցետկինը, Սեն Կատայաման, Վ․ Պիկը և ուրիշներ։ 1937 թվականին կազմակերպության ղեկավարությունը Մոսկվայից տեղափոխվել է Փարիզ (մինչև 1939 թվականը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939—1945) միջազգային առումով գործունեությունը դադարել է։

Խորհրդային մասնաճյուղը գործել է մինչև 1947 թվականը։ Կարմիր օգնության ազգային կազմակերպություններ են գործել Ֆրանսիայում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։ ՄՕՊՌ-ի աշխատանքները ղեկավարել է գործադիր կոմիտեն։ Տպագիր օրգանն է եղել համանուն՝ «ՄՕՊՌ» («МОПР») ամսագիրը (1929 թվականից)։ 1936 թվականից՝ «Եդինստվո» («Единство»), ընդհանուր առմամբ հրատարակել է մոտ 90 անուն ամսագիր, թերթ, բյուլետեն։

Խորհրդային Հայաստանում 1930—1934 թվականին լույս է տեսել «ՄՕՊՌ-ի դրոշը» ամսագիրը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄՕՊՌ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 102