ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի խորհրդանշանը‎

ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին (Framework Convention on Climate Change, UN FCCC) - համաձայնություն է, ստորագրված ավելի քան 180 երկրների կողմից, ներառյալ Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները և բոլոր արդյունաբերապես զարգացած երկրները, կլիմաի փոփոխությունների խնդրի վերաբերյալ երկրների ընդհանուր գործունեության սկզբունքների մասին: Կոնվենցիան հրապարակայնորեն ընդունվել է Ռիո դե Ժանեյրոյում «Երկրի Գագաթնաժողով»-ում 1992 թվականին և ուժի մեջ է մտել 1994 մարտի 21-ին:

Բովանդակություն

[խմբագրել] Հավելված I-ի և Հավելված II-ի երկրները , զարգացող երկրները

ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին ստորագրած երկրները բաժանվում են 3 մասի.

Հավեված 1-ինի երկրները
Ավտրալիա Դանիա Լուքսեմբուրգ
Ավստրիա ԵՄ Մոնակո
Բելառուս* Իռլանդիա Նիդերլանդներ
Բելգիա Իսլանդիա Նոր Զելանդիա
Բուլղարիա* Իտալիա Նորվեգիա
Մեծ Բրիտանիա Կանադա Լիխտեյնշտեյն
Հունգարիա* Լատվիա* Ռումինիա
Գերմանիա Լիտվիա* Սլովակիա*
Պորտուգալիա Լեհաստան* Ռուսաստան*
Սլովենիա* ԱՄՆ Թուրքիա
Ուկրաինա* Շվեյցարիա Շվեդիա
Ֆինլանդիա Ֆրանսիա Չեխիա*
Հորվաթիա* Էստոնիա* Ճապոնիա
Հունաստան Իսպանիա
* Անցումային տնտեսություն ունեցող երկրները
  • Հավելված 1-ինի երկրներ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրները և անցումային տնտեսություն ունեցող երկրները), որոնք իրենց վրա վերցրել են հատուկ պարտականություններ արտանետումների սահմանափակման առումով:
  • Հավելված 2-րդի երկրները (բացառապես ՏՀԶԿ-ի անդամ են), որոնք իրենց վրա վերցրել են զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին օգնելու ֆինանսական բնույթի հատուկ պարտականություններ:
  • Զարգացող երկրներ

[խմբագրել] Ինստիտուտները

Կոնվենցիայի կողմերի կոնֆերանսը (Conference of the Parties, COP)- բարձրագույն մարմինն է, որը հավաքվում է ամեն տարի` վերանայելու կոնվենցիայի իրականացման վիճակը, ընդունելու նոր որոշումներ կոնվենցիայի հետագա զարգացման կանոնների մասին և նոր պարտավորություններով բանակցություններ վարելու համար:

[խմբագրել] Աջակցող մարմիններ

Կոնվենցիայի աջակցող մարմիններից 2-ը հավաքվում են ոչ պակաս քան տարին 2 անգամ կողմերի կոնֆերենցիայի անցկացման նախապատրաստա-կան աշխատանքները կատարելու համար: Աջակցող մարմին գիտական և տեխնիկական հատվածներում խորհուրդներ տալու համար- Կոնֆերենցիային խորհուրդներ է տալիս գիտության, տեխնոլոգիակի հարցերով: Իրականացմանն աջակցող մարմին- օգնում է գնահատել և վերանայել կոնվենցիայի վիճակը, օրինակ, վերլուծում է ազգային հաշվետվությունները:

[խմբագրել] COP-1, Բեռլին (Գերմանիա)

Կոնվենցիայի ընդունումից հետո նրա կողմերը, այնուամենայնիվ, գիտակցեցին այն փաստը, որ դրա դրույթները միայնակ չեն կարող հասցեագրվել կլիմայի փոփոխությունների խնդիրին իր բոլոր ասպեկտներով: Դրա համար էլ կողմերի 1-ին կոնֆերենցիայի ժամանակ, որը սկզբում տեղի է ունեցել 1995 թվականին Բեռլինում, սկսվեց բանակցությունների նոր փուլ նպատակ ունենալով ընդունել ավելի խիստ և մանրամասն պարտավորություններ զարգացող երկրների համար: Այս որոշումը հետագայում անվանվեց «բեռլինյան մանդատ» :


[խմբագրել] COP-3, Կիոտո, (Ճապոնիա)

1997թ. դեկտեմբերին երկուսուկես տարվա ինտենսիվ բանակցություններից հետո տեղի ունեցավ կոնվենցիայի զգալի տարածում կոնկրետացնելով իրավական պարտականությունները` կապված առաջարկի կրճատման հետ, որը ընդունվել էր կողմերի 3-րդ կոնֆերանսի ժամանակ Կիոտոյում: Կիոտոյի արձանագրությունը նախանշեց հիմնական կանոնները, բաըց չտրամադրեց մանրամասնություններ դրանց կիրառման համար: Նա պահանջեց նաև առանձին պաշտոնական ստորագրման գործընթաց և վավերացում ուժի մեջ մտնելուց առաջ:

[խմբագրել] COP-4, Բուենոս Այրես, (Արգենտինա)

Բանակցությունների նոր փուլը, սկսված 1998 թ. նոյեմբերին, կողմերի 4-րդ կոնֆերանսի ընթացքում Բուենոս Այրեսում (Արգենտինա), միավորեց Կիոտոյի արձանագրության կանոնների մասին բանակցությունները իր դրույթների իրականացման հարցերի հետ. օրինակ, տեխնոլոգիաների ֆինանսավորման և տեղափոխման մասին կոնվենցիայի հովանու ներքո: Բանակցությունների ավարտը որոշումների սահմանված կարգով (որը կոչվում է Բուենոս Այրեսի գործունեության պլան) նախատեսվում էր կատարել 2000թ. վերջին Նիդեռլանդներում իրականացվելիք 6-րդ կոնֆերանսում:

[խմբագրել] COP-6, Հաագա, (Նիդերլանդներ)

Սակայն տեխնիկական և քաղաքական հարցերի բարդությունը բանակցությունները, անցկացված 2000թ նոյեմբերի 13-ից 25-ը Հաագայում, տարավ փակուղի: Մասնավորապես, հատկապես հակասական էին. ԱՄՆ-ի առաջարկությունը: Կոնֆերենցիայի վերջին ժամերին, չնայած առանձին փոխզիջումներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև, ԵՄ-ն Դանիայի և Գերմանիայի ազդեցությամբ հրաժարվեց պայմանագրային փոխզիջումներից: Յան Պրոնկը, 6-րդ կոնֆերանսի նախագահը, ընդհատեց կոնֆերանսը այն հույսով, որ բանակցությունները հետագայում կվերսկսվեն: Հայտարարված էր, որ նրանք 6-րդ կոնֆերանսի հանդիպումները կվերսկսեն Բոննում 2001 թ. հուլիսին: Հաջորդ հերթական հանդիպումը կոնվենցիայի կողմերի միջև 2001թ. հոկտեմբեր- նոյեմբերին Մարաքեշում (Մարոկկո):

[խմբագրել] COP-6 «կրկին» կամ COP-6,5, Բոնն (Գերմանիա)

Վերսկսված բանակցություններում Բոննում հասան քաղաքական փոխհամաձայնության, որոնք անվանվեցին Բոննի համաձայնագրեր, որոնք թույլ տվեցին շրջանցել Բուենոս Այրեսի գործունեության պլանի հակասական ասպեկտները: Միաժամանակ, 3-րդ գնահատման զեկույցը տրամադրեց բանակցությունների մասնակիցներին տվյալ պահին առավել հիմնավորված գիտական ապացույցներ երկրի գլոբալ տաքացման վերաբերյալ:

[խմբագրել] COP-7, Մարաքեշ, (Մարոկկո)

Կողմերի 7-րդ կոնֆերանսի ժամանակ, սկսված մի քանի ամիս անց Մարաքեշում (29.10.2001- 9.11.2001), նրա մասնակիցները վերջացրեցին բանակցությունների հերթական մեծ ցիկլը հիմնվելով Բոննի համաձայնագրերի վրա, ընդունելով որոշումների լայն շրջանակ: Մարաքեշյան համաձայնագրերը առաջարկեցին Կիոտոյի արձանագրության ավելի գործունյա կանոններ:

[խմբագրել] COP-8, Նյու Դելի, Հնդկաստան

23 դեկտեմբերի-1 նոյեմբերի 2002թ.

[խմբագրել] COP-9, Միլան, Իտալիա

1-12 դեկտեմբերի 2003թ.

[խմբագրել] COP-10, Բուենոս Այրես, Արգենտինա

6-17 դեկտեմբերի 2004թ.

[խմբագրել] COP-11, Մոնրեալ, Կանադա

11-я Конференция сторон РКИК (пленарный зал Конференции).jpg

Կոնվենցիայի կողմերի 11-րդ կոնֆերանսը անցկացվեց Մոնրեալում 2005թ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը.: Առաջինը Մակ-ի կլիմայի փոփոխությունների մասին կանֆերանսը հարթակ տրամադրեց Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպման անցկացման համար, որի հետևանքով Մոնրեալում պաշտոնական տեսանկյունից անց էին կացվում 2 գործունեություն. COP-11 և COP/MOP-1: Կոնֆերանսի ժամանակ ընդունվել են Մարաքեշյան համաձայնություններ, որոնք որոշում էին Կիոտոյի պրոտոկոլի որոշ դրույթների վերաբերյալ մեխանիզմները:

Ստեղծվել է աշխատանքային խումբ արձանագրության գործունեության հաջորդ ժամանակաշրջանի (2013—2017) դրույթները անհապաղ քննարկելու համար, ինչպես նաև ընդունվել են որոշումներ բանակցություններ սկսելու մասին կոնվենցիայի կողմերի ապագա պարտավորությունների մասին հաջորդ կոնֆերանսի ժամանակ (COP-12):

[խմբագրել] COP-12, Նայրոբի, Քենիա

[խմբագրել] COP-13, Բալի, Ինդոնեզիա

[խմբագրել] Գրականություն

  • UNFCCC (2005) Caring for Climate: A guide to the Climate Change Convention and the Kyoto Protocol (revised 2005 edition). ISBN 92-9219-020-2


Категория:Изменение климата Категория:Договоры и конвенции ООН 1992 09 Категория:Экологическое право

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով