Ճքճքան մրտիմն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրտիմն ճքճքան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anas querquedula
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մրտիմն ճքճքան, (լատին․՝ Anas querquedula), բադերի ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը 37-41 սմ է, թևերի բացվածքը՝ 60-63 սմ, կենդանի զանգվածը՝ 280-550 գ։ Արուի դիմային հատվածը և վիզը շիկակարմիր-դարչնագույն են, լայն ու սպիտակ հոնքը տարածվում է ներքև՝ մինչև ծոծրակը։ Դաստակաթևը և մարմնի կողքերը կապույտ-մոխրագույն են։ Էգը դարչնագույն է, կտուցը՝ հիմքում սպիտակավուն բծով, այտերը՝ հորիզոնական մուգ զոլով, կրծքի ստորին մասը հաճախ շիկակարմրավուն է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեր է որոնում ջրի մակերեսին, հազվադեպ՝ գլխիվայր կիսասուզված՝ խիտ փարթամ բուսուտներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով։

Բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում արագ թռիչքով, թռչում է ուղիղ գծով։ Կազմում է երամներ (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար թռչուն)։ Բնակվում է լճերում, ճահճուտներում, գետերում։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բները հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Բույնը փոսիկ է՝ խոտաբույսերից, աղվափետուրներից։ Բնադրում է գետնին, ջրին մոտ։ Դնում է 46 մմ տրամագծով, բաց դարչնագույն 8-9 ձու։ Սևանի մակարդակի նվազման և Գիլլի լճի չորացման հետևանքով թվաքանակը և տարածման շրջանները կրճատվել են։ Մարզային և սիրողական որսորդության օբյեկտ է. որսվում է մեծ քանակությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճքճքան մրտիմն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճքճքան մրտիմն» հոդվածին։