Ճկույթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճկույթիկը կերպար է հայկական մանկական երգում և հոլանդական հեքիաթներում։ Մարմնավորում է ձեռքի ամենափոքր մատը՝ ճկույթը։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճկույթիկ», հանրահայտ մանկական երգ, որի հեղինակն ու կատարողն է Մարթեն Յորգանցը։ Երգում ձեռքի մատները ներկայացված են որպես հինգ եղբայրներ, որոնք նախկինում բոլորը միևնույն հասակն ունեին, սակայն Ճկույթիկը իր ծուլության պատճառով փոքրանում է ու դառնում եղբայներից ամենակարճահասակը։

«Ճկույթիկ» երգի բառերի հեղինակը Նշանավոր մանկագիր և մանկավարժ Պատվական Խաչատրյանն է։

Հեքիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդացի մանկական գրող Դիք Լաանի հեքիաթներում Ճկույթիկը (Pinkeltje) փոքրիկ մարդուկ է սպիտակ մորուքով և սրածայր գլխարկով։ Ապրում է չորս հոգուց բաղկացած ընտանիքի բնակարանում, միշտ թաքնված է նրանցից, ընկերներն են շնիկը, կատուն և հինգ մկնիները։