Ճապոնիայի պետական և սահմանադրական կարգը
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Ճապոնիայի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, ընդունվել է 1946 թվականի նոյեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1947 թվականի մայիսի 3-ից: Որպես այդպիսին այն հանդիսանում է Մեյձիի Սահմանադրության լրացված, բարեփոխված տարբերակը, սակայն ավանդաբար այն համարում են առանձին Սահմանադրություն: 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել:
Սահմադրությունը սահմանում է պետական կառավարման պառլամենտական ձևի սկզբունքները, քաղաքացիների հիմնական երաշխիքներն ու իրավունքները: Սահմանադրության համաձայն` Ճապոնիայի կայսրը «պետության և ազգի միասնության խորհրդանիշն է» և իրականացնում է զուտ խորհրդանշական գործառույթ, որը չի ենթադրում իրական իշխանություն. նրա կողմից վավերացված բոլոր պետական ակտերը անցնում են Կաբինետի հաստատումը, նույնիսկ տարածված է այն կարծիքը, որը կայսրն ընդհանրապես պետության գլուխ չի հանդիսանում:
Ճապոնիայի սահմանադրությունը անվանում են նաև «Պացիֆիստական սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը: Այն նաև նշում է, որ Ճապոնիան չի կարող ունենալ անկախ բանակ, նավատորմ և ներքին զինվորական ուժեր: Չնայած նրան, որ հոդվածը ենթադրում է պետության կողմից պատերազմ հրահրելու և ամբողջական բանակ ունենալու սահմանափակումը, ներկայումս Ճապոնիան պաշտպանական ուժեր անվան տակ ունի լիարժեք բանակ:
2004 թվականի հուլիսին Ճապոնիայի մշակույթի նշանակալի դեմքերը սկսել են «Միավորված Հոդված 9» շարժումը, որպեսզի թույլ չտան 9-րդ հոդվածի վերանայումը և Ճապոնիայի մինչպատերազմական միլիտարիզմին վերադառնալը:
