Ճանապարհային նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի Օհանավան և Ուշի ցույց տվող ճանապարհային նշան

Ճանապարհային նշաններ, նշաններ, տեղադրված ճանապարհների կողային կամ կենտրոնական մասերում։ Համարվում են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցներ և նախատեսված են վարորդներին, հետիոտներին և այլ ճանապարհային մասնակիցներին ճիշտ ուղղորդելու և/կամ տեղանքի մասին տեղեկություն տրամադրելու համար։

Պատմության մեջ հայտնի առաջին ճանապարհային նշանները եղել են պարզ փայտե կամ քարե ուղենիշների տեսքով։ Ներկայիս տեսքը երթևեկության նշանները ձեռք են բերել 1930-ական թվականներից հետ։

Բազմաթիվ երկրներում ճանապարհային նշանների հիմնական մասը համընկնում են։ Այնուամենայնիվ, նշանները կարող են խիստ տարբերվել ըստ երկրի։ Աշխարհում երթևեկության նշանները դասակարգվում են երկու հիմնական խմբի մեջ՝ եվրոպական և անգլոսաքսոնական։

Ճանապարհային նշանների կատեգորացման և վավերացման մասին որոշվել է 1968 թվականին անցկացված Վիեննայի համաժողովում։ Ըստ համաժողովի արդյուքների՝ ճանապարհային երթևեկության նշանները ստորաբաժանվում են ըստ հետևյալ կատեգորիաների։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg