Ճամբար «Իքս Ռեյ» (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճամբար «Իքս Ռեյ»
անգլ.՝ Camp X-Ray
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3]
Թվական2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորPeter Sattler?
ՊրոդյուսերGina Kwon?[4]
ԴերակատարներՔրիստեն Ստյուարտ[5][3], Lane Garrison?[5], Փեյման Մոադի[5], Ջոն Քերոլ Լինչ և Julia Duffy?
ՕպերատորՋեյմս Լեքսթոն
ՄոնտաժGeraud Brisson?[4]
Պատմվածքի վայրԿուբա
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն117 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ճամբար «Իքս Ռեյ»» (անգլ.՝ Camp X-Ray), 2014 թվականի ամերիկյան արտադրության դրամա, որի ռեժիսորն ու սցենարիստը Պիտեր Սաթլերն է։ Ֆիլմը պատմում է Գուանտանամոյի զինվորական բազայում գտնվող բանտի «Իքս Ռեյ» ենթաբաժնի մասին։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Ստյուարտը, Փեյման Մոադին, Ջոն Քերոլ Լինչը, Ջուլիա Դաֆին, Լեյն Գարիսոնը և Քորի Մայքլ Սմիթը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 17-ին Սանդենս կինոփառատոնի ժամանակ[6][7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դասի շարքային Էմի Քոուլը (Քրիստեն Ստյուարտ) աշխատում է հսկիչ Գուանտանամոյում գտնվող ամերիկյան բանտի «Դելտա» ճամբարում։ Իր ծառայության ընթացքում նա ընկերական կապեր է հաստատում կալանավորնեից մեկի՝ Ալի Ամիրի հետ (Փեյման Մոադի)։ Հենց այդ ընկերության վրա էլ հիմնված է ֆիլմի ամբողջ պատմությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստեն Ստյուարտ - առաջին դասի շարքային Էմի Քոուլ[8]
  • Փեյման Մոադի - Ալի Ամիր[9]
  • Ջոն Քերոլ Լինչ - գնդապետ Ջեյմս Դրեմոնդ
  • Ջուլիա Դաֆի - Բետի Քոուլ
  • Լեյն Գարիսոն - կապրալ «Ռենդի» Ռանսդել
  • Քորի Մայքլ Սմիթ - առաջին դասի շարքային Բերգեն
  • Ջոզեֆ Ջուլիան Սորիա - առաջին դասի շարքային Ռիկո Կրուզ
  • Թարա Հոլտ - առաջին դասի շարքային Մերի Վինտերս
  • Սեր Դարիուս Բլեյն - առաջին դասի շարքային Ռեյմոնդ Ջեքսոն
  • Մարկո Խան - Մահմուդ

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 6-ին IFC Films կինոընկերությունը ձեռք է բերում այս ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի տարածքում ցուցադրելու իրավունքը[10]։ Shooting Stars LLC ստացել է արտոնագիր ՄԱԷ-ում, իսկ EDGE Entertainment-ը՝ Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում[11]։

Ֆիլմի նկարահանումները ընթացել են Լոս Անջելեսում և Ուիթիերում (Կալիֆորնիա)[12] 2013 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի կեսերը[13][14]։ Բանտի տեսարանների համար օգտագործվել են Ուիթերի Ֆրեդ Ս. Նելասի անվան անչափահասների ուղղիչ հիմնարկության տարածքները[15]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետարտադրությանը ֆիլմն անցել է 2013 թվականի ամառվա վերջին։ Ֆիլմի հատուկ էֆեկտներով զբաղվում էր Comen VFX կինոընկերությունը[16]։ Դեկտեմբերի 5-ին հայտարարվել էր, որ ֆիլմի պրեմիերան պլանավորվել է հունվարի 17-ին կայանալիք Սանդենս կինոփառատոնի U.S Dramatic Competition կատեգորիայում[17]։ 2014 թվականի հուլիսի 3-ին հրապարակվել էր ֆիլմից 10 նոր լուսանկար[18]։ Օգոստոսին IFC Films կինոընկերությունը YouTube-ում իր սեփական ալիքով թողարկել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը[19]։

Ֆիլմը MPAA-ի կողմից ստացել է «R» տարիքային սահմանափակումը, քանի որ ֆիլմում հնչում են անպարկեշտ խոսքեր և առկա են մերկ մարմնի կարճատև դրվագներ[20]։ Հոկտեմբերի 17-ից ֆիլմը դուրս է եկել սահմանափակ վարձույթ և դարձել է հասանելի iTunes Movies և Amazon.com Video-ում[21]։ Ֆիլմը նաև մասնակցել է Լոնդոնյան կինոփառատոնին[22]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը գրել է Ջես Ստրոուպը և այն թողարկվել է iTunes-ով Lakeshore Records երաժշտական լեյբլի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 14-ին[23]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդենս կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան հիմնականում բարձր է գնահատվել։ Բոլորը նշում էին հատկապես Ստյուարտի և Մոադիի գերազանց խաղը կինոնկարում[24][25]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 54 կարծիքների հիման վրա ձևավորված 72 % արդյունք[26]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կինովարձույթը սկսվել է Նյու Յորք քաղաքի կինոթատրոններից մեկում հոկտեմբերի 17-ի ցուցադրությամբ, որտեղ այն հավաքել է $1.316։ Հաջորդ շաբաթ ֆիլմն ընդգրկեց երեք էկրաններ և ստացավ $3.480, իսկ հաջորդ շաբաթ՝ $1.105։ Չորրորդ շաբաթվա ընթացքում էկրանների թիվը հասավ յոթի, որոնցից յուրաքանչյուրից շահույթը կազմում էր $214 ($1.501)։ Նոյեմբերի 9-ի դրությամբ ֆիլմն աշխատել էր $9.837[27]։ Բացի այդ՝ ֆիլմն արտադրվել է վիդեո ֆորմատով և հասել է Tunes-ի վաճառքի 12-րդ հորիզոնական, սակայն այս տվյալները չեն հրապարակվել IFC Films կինոընկերության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt2994190/?ref_=ttexst_exst_tt
  2. http://www.imdb.com/title/tt2994190/
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film142995.html
  4. 4,0 4,1 Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  5. 5,0 5,1 5,2 http://www.imdb.com/title/tt2994190/fullcredits
  6. «Sundance 2014 Competition Lineup Includes SKELETON TWINS with Bill Hader and Kristen Wiig, CAMP X-RAY with Kristen Stewart, and More». collider.com. 2013 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. Suzy Evans. «Kristen Stewart on Gitmo's "Objective" Portrayal in 'Camp X-Ray': "It's Definitely Asking Questions"». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Kristen Stewart joins Guantanamo film 'Camp X-Ray'». digitalspy.co.uk. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Peyman Moaadi will star in the politically-charged indie drama». thewrap.com. 2013 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  10. Fleming Jr, Mike (2014 թ․ փետրվարի 6). «IFC Acquires Kristen Stewart Guantanamo Bay Pic 'Camp X-Ray'». deadline.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  11. «Camp X-Ray». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «Kristen Stewart Starts Rehearsal For 'Camp X-Ray' With 'Good Vibes'». hollywoodlife.com. 2013 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  13. «'Camp X-Ray', starring Kristen Stewart, to begin filming in LA». onlocationvacations.com. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Kristen Stewart Spott±ed on the Set of Camp X-Ray». comingsoon.net. 2013 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  15. «Camp X-Ray filming locations». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. «Camp X-Ray gets in the Sundance 2014 U.S. Dramatic Competition». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. «Camp X-Ray». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  18. JAGERNAUTH, KEVIN (2014 թ․ հուլիսի 3). «New Images From Kristen Stewart's Guantanamo Bay Drama 'Camp X-Ray'». indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  19. «Camp X-Ray - Official Trailer - HD - IFC Films». YouTube. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  20. Brad Brevet. «'Cinderella', 'Camp X-Ray', 'November Man' & 'Red Army' in Today's MPAA Ratings». Rope of Silicon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  21. «Camp X-Ray (2014) - Box Office Mojo». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  22. «Welcome to BFI Southbank online». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  23. «'Camp X-Ray' Soundtrack Details - Film Music Reporter». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  24. Marlow Stern (2014 թ․ հունվարի 18). «'Camp X-Ray,' A Kristen Stewart-Starring Guantanamo Bay Film, Premieres at Sundance». Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին. «But, by the end of Camp X-Ray, you're won over by Stewart's layered turn as Cole, and Maadi's as the defiant Ali. It's a role perfectly suited to her strengths-vulnerability and hidden courage-and few young actresses, with the exception of Jennifer Lawrence, can hold a close-up like Stewart.»
  25. Jessica Herndon (2014 թ․ հունվարի 18). «Sundance premiere 'Camp X-Ray' uncovers prison life at Guantanamo Bay». Ottawa Citizen. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին. «Sattler originally intended Stewart's role for a male, but he shifted to a female lead because he felt it created more conflict between (Amy and Ali. "And Muslims' extremist relationship toward women also complicated (the story)," he said. "So I clicked into that."»
  26. «Camp X-Ray (2014)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  27. «Camp X-Ray - Box Office». Box Office Mojo. 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]