Ճահճակուղբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճահճակուղբից)
Ճահճակուղբ
Ճահճակուղբեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Ճահճակուղբեր
Լատիներեն անվանում
Myocastor coypus
(Molina, 1782)
Հայերեն տարանուններ

Նուտրիա

Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180402
NCBI 10157
EOL 24987546

Ճահճակուղբեր (լատ.՝ Myocastoridae), կրծողների կարգի ընտանիք։ Հայտնի է 1 ցեղի (լատ.՝ Myocastor) 1 տեսակ՝ ճահճակուղբ կամ նուտրիա (լատ.՝ Myocastor coypus). կիսաջրային կենսակերպի խոշոր կրծող է։ Հայաստանում Ճահճակուղբերի կլիմայավարժեցման աշխատանքները կատարվել են 20-րդ դարի 40-ական թթ.՝ Սև ջուր գետի ստորին ավազանում և Ակնալճում։ Այժմ հանդիպում է նաև Արաքսի և նրա վտակների ստորին ավազանների, Արմավիրի և Արարատի մարզերի ջրհոսքերի ու ջրամբարների հանդարտահոս կամ կանգուն, ձմռանը չսառցակալող և ջրային ու առափնյա բուսականությամբ հարուստ տեղանքներում։

Արտաքին տեսք[խմբագրել]

Մարմնի երկարությունը, մինչև 60 սմէ, պոչինը՝ մինչև 45 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 8 կգ՝. Մարմինն ամրակազմ է, պոչը՝ կլոր՝ ծածկված թեփուկավոր մաշկով և նոսր, կոշտ մազերով։ Հետևի ոտքերն առջևիևներից զգալի երկար են ու խոշոր։ Առջևի թաթերն ունեն 4 զարգացած և 1 ապաճած մատներ, հետևինները հնգամատ են, որոնցից չորսը միացած են լողաթաղանթով, իսկ մեկն ազատ է։ Վերին և ստորին ծնոտների 2 զույգ կտրիչները չափազանց խոշոր են և դուրս ցրցված։ Մազածածկը պարզորոշ բաժանվում է կոշտ ստևի և աղվամազերի։ Մարմնի մորթին դարչնաշագանակագույն է, կողքերինը՝ ավելի բաց կամ դեղնավուն։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։

Բնակավայր[խմբագրել]

Բնակվում է խոտաեղեգի և եղեգի մացառուտներում կամ մինչև 3 մ երկար, ստորգետնյա բներում, որոնց մուտքն սկսվում է ջրի եզրից։

Սնունդ[խմբագրել]

Սնվում է հյութեղ ջրային բույսերով, խոտաեղեգի և եղեգի արմատներով, երբեմն՝ մատղաշ ցողուններով ու տերևներով, ճահճային անողնաշարավորներով։ Լավ լողորդ է և սուզորդ։

Բազմացում[խմբագրել]

Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 10 ձագ։ Ձագերը ծնվում են բավական զարգացած (աչքերը՝ բաց, մարմինը՝ մազածածկ), սեռահասուն են դառնում 5-6 ամսականում։ Կյանքի տևողությունը 8 տարի է։ Մորթու բարձր որակի շնորհիվ ունի մեծ տնտեսագործ. նշանակություն։ Բուծված են մորթու տարբեր գունավորմամբ ճահճակուղբեր։ Ունեն համաճարակաբան. նշանակություն, լեպտոսպիրոզի հարուցիչների բնական կրողներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png