Ղրղզական ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրղզական ձի

Ղրղզական ձի, հեծկան-լծկան հնագույն տեղական ձի։ Բուծվել է Ղրղզստանի և նրան սահմանակից Ուզբեկստանի, Տաջիկստանի ու Ղազախստանի լեռնային շրջաններում։

Ցածրահասակ է (մնդավի բարձրությունը՝ 136-138 սմ), ունի կարճ, ամուր վերջավորություններ, ամուր մարմնակազմ, բուծվում է երամակային պահվածքի պայմաններում։ Օգտագործվում է նաև որպես մսատու և կաթնատու կենդանի։ Զամբիկների օրական կաթնատվությունը՝ մինչև 16 կգ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 453
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրղզական ձի» հոդվածին։