Ղոթյուլ (Դաշկեսանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ղոթյուլ
ադրբ.՝ Gotul, Quytul, Getul, Guytul
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
Առաջին հիշատակում19-րդ դար
ԲԾՄ1540-1570մ մ
Խոսվող լեզուներմինչև 1989թ.-ը՝ հայերեն, ներկայումս՝ ադրբեջաներեն
Բնակչություն30 մարդ (2009)
Ազգային կազմմինչև 1989թ.-ը՝ հայեր
ներկայումս՝ ադրբեջանցիներ
Կրոնական կազմմինչև 1989թ.-ը՝քրիստոնեություն, ներկայումս՝շիա իսլամ
Տեղաբնականունղոթյուլեցիներ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ216
Ավտոմոբիլային կոդ16
Ղոթյուլ (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)##
Ղոթյուլ (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)

Ղոթյուլ կամ Ղույթուլ (ադրբ.՝ Gotul, Quytul, Getul, Guytul), նախկին հայաբնակ, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանում։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը ծագում է թյուրքական "qiytul" (ճամբար) բառից՝ նախկինում անասնաբույծների կողմից որպես ամառային արոտավայր օգտագործված լինելու հետ կապված.[1]

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Դաշկեսանի (նախկին Դաստափորի) շրջանի շրջկենտրոն Դաշքեսան (Քարհատ) քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակերևույթից 1540-1570մ բարձրության վրա[2]։ Սահմանակից է Փիփ և Միրզիկ (Շեհրիար) գյուղերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի տարածքում՝ Հյուսիսային Արցախում։ Միջնադարում Վերին և Ներքին Ղոթյուլները պատկանել են Շահ-Աբասից մելիքության իրավունք և տիտղոս ստացած Մելիք-Առուստամյանցներին , այնուհետև գյուղը գտնվել է Մաթևոս Վիրաբյանցի, Կարապետ Թայիրյանցի, Հարություն Ավագյանցի, Պետրոս Ջիլջանյանցի իրավասության ներքո[3]։ Երվանդ Լալայանը իր «Գանձակի գավառ » և Մակար Բարխուդարյանը իր «Արցախ» գրքերում անդրադարձել են միջնադարյան Վերին և Ներքին Ղոթյուլին։ Հարևան Փիփ գյուղի գյուղացիներն եկել են Ղոթյուլ՝ Մելիք Առուստամյանի կալվածքում աշխատելու։ Կոլտնտեսության ստեղծման ժամանակ ստեղծվել է առանձին տնտեսություն, որից հետո շատ փիփեցիներ տեղափոխվել են Ղոթյուլ բնակության։ Եղել է նաև գաղթականների 5 ընտանիք։ Գյուղը հիմնադրումից ի վեր բնակեցված է եղել հայերով։ Արցախյան շարժմանն ժամանակ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում սկսված Սումգայիթի, Գանձակի և Բաքվի ջարդերին զուգընթաց պետական մակարդակով իրականացվում էր երկրի հայ ազգաբնակչության բռնագաղթ։ Դարեր շարունակ այստեղ բնակված ղոթյուլահայությունը ևս արժանացավ այդ ճակատագրին։ 1988 թվականի դեկտեմբեր-ից հետո գյուղում այլևս հայեր չեն բնակվում․ գյուղը հետագայում բնակեցվել է ադրբեջանցիներով։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009թ մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է 30 մարդ[4]։

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ և անասնաբուծությամբ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Azərbaycan Toponimlərinin Ensiklopedik Lüğəti. Azərbaycan Milli Elmlər Akademiyası. Nəsimi adına Dilçilik İnstitutu. Şərq-qərb Bakı-2007. səh.427
  2. RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), էջ 254; Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  3. 1472. ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-35:
  4. Azərbaycan Respublikası Əhalisinin Siyahıyaalınması. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. Bakı-2010. Səh.629
  5. «Quytul Economy». Azerbaijani Wikipedia. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]