Ղարիբ Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղարիբ Լևոնի Առուստամյան
22 օգոստոսի, 1956 - 19 հունվարի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խնձրիստան, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Քարագլուխ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Ղարիբ Առուստամյան (22 օգոստոսի, 1956, Խնձրիստան, Ասկերանի շրջան - 19 հունվարի, 1993, Քարագլուխ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարիբ Առուստամյանը ծնվել է 1956 թ. օգոստոսի 22-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Ընտանիքը բնակություն էր հաստատել Բաքվի՝ Կարադաղի շրջանի Պրիմորիե ավանում, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես խառատ։ 1988 թ-ին Ադրբեջանական բնակավայրերում ապրող հարյուհազարավոր հայերի պես ընտանիքով բռնագաղթել է ՀՀ Ամասիայի շրջանի Ողճ գյուղը։ 1992 թ. կամավոր վերադարձել է գյուղ և գյուղի ջոկատի հետ պաշտպանել Քարագլուխ գյուղը։ Զոհվել է 1993 թ. հունվարի 19-ին Քարագլուխ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ամասիայի Կոճ գյուղում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղարիբ Առուստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.