Ղայչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղայչակի ընդհանուր տեսքը

Ղայչակ, Ասիայում օգտագործվող երաժշտական գործիք։ Հիմնականում լայն տարածում ունի Իրանում։ Օգտագործվում է նաև Աֆղանստանում, Տաջիկիստանում, Ուզբեկիստանում, Թուրքմենստանում և այլ հարևան երկրներում։

Կառուցվածքը[խմբագրել]

Պատրաստվում է փայտից (ծիրանի փայտ)։ Ունի չորս լար և բավական կարճ վզիկ։ Գործիքի երկու կողմերին մեծ և կլորավուն առանցքներ կան, որոնք գործիքին տալիս են ռնգային հնչողություն։

Նվագում են աղեղի օգնությամբ՝ գործիքը պահելով ուղղահայաց դիրքով և ձախ ծնկին դրած։

Արտաքին հղումներ[խմբագրել]