Ծնվել է Կ. Պոլսում։ 1896 թվականին Պոլսում հրատարակել է «Հանրագիտակ» շաբաթաթերթը, որը շարունակվել է մինչև 1899 թ.։ 1899-1900 թվականներին խմբագրել է «Ծաղիկ» հանդեսը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Եգիպտոսում, եռանդուն մասնակցություն է ունեցել եգիպտահայ մշակութային կյանքին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 503)։