ՂԷԱ Գրապալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՂԷԱ Գրապալատ
Изображение логотипа
Տեսակտառատեսակաշար
ԴասակարգումOpen Type
ՏառաստեղծԷդիկ Ղաբուզյան
ՊատվիրատուՀայաստանի Կառավարություն
ԱրտոնագիրԱնարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից[1]
Հիմնված էՕրիգինալ
(առանց լատինական, կիրիլյան կամ հունական նախատիպի)

Գրապալատ կամ ՂԷԱ Գրապալատ (անգլ.՝ GHEA Grapalat) բոլոր ոճերով հայկական, լատինական, կիրիլյան և հունական այբուբենների բոլոր անհրաժեշտ գրանշանները, այդ թվում՝ այբուբենների լրակազմը, կետադրական նշանները, թվանշաններն ու մաթեմատիկական գործողությունների հիմնական նշանները պարունակող Յունիկոդ տառատեսակ։ Տառատեսակում առկա են բոլոր 4 ոճերը՝ սովորական, թեք, թավ և թավ թեք։ Տառատեսակի բոլոր ոճերը պարունակում են նշված այբբենական համակարգերի անհրաժեշտ կցագրերը։ Տառատեսակով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե էկրանից, թե տպագրված վիճակում, և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա։

Տառատեսակը նախագծվել է Էդիկ Ղաբուղյան կողմից, հետագայում Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման համար, հանդիսանում է Հայաստանի սեփականությունն ու անարգել կարող է ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից կիրառվել էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում[1][2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառատեսակը ստեղծվել է Էդիկ Ղաբուզյանի կողմից 2008 թվականին։ Նույն թվականին ներկայացվել է «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթին և արժանացել առաջին կարգի մրցանակի առանց ծայրատների հայկական շարվածքային տառատեսակների անվանակարգում[5]։ 2010 թվականի սեպտեմբերի 24֊ին ՀՀ կառավարության N 1259֊Ն որոշմամբ դարձել է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման համար նախատեսված տառատեսակ[1]։ Այն նաև միևնույն որոշմամբ դարձել է Հայաստանի Հանրապետության սեփականություն և անարգել կարող է ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից կիրառվել էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում[1]։

Յունիկոդի ընդգրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառատեսակը պարունակում է հայկական, լատինական, կիրիլյան և հունական գրերի բոլոր գրանաշաններն, ներառյալ՝ այբուբենների լրակազմը, կետադրական նշանները, թվանշաններն ու մաթեմատիկական գործողությունների հիմնական նշանները։ Տառատեսակում իրականացված են կետաշտկում (անգլ.՝ Hinting) և ծոցավորում (անգլ.՝ Kerning), որոնց շնորհիվ տառատեսակով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե էկրանից, թե տպագրված վիճակում, և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա[3]։

Ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառատեսակում առկա են բոլոր 4 ոճերը՝ սովորական, թեք, թավ և թավ թեք (անգլ.՝ Regular, Italic, Bold կամ Bold italic)։ Տառատեսակի բոլոր ոճերը պարունակում են հայկական, լատինական, կիրիլյան, հունական գրերի անհրաժեշտ կցագրերը[3]։

ՂԷԱ Գրապալատ ՂԷԱ Մարիամ
Սովորական Սովորական
Թեք Թեք
Թավ Թավ
Թավ թեք Թավ թեք

Տառատեսակը կիրառելի է ինչպես Վինդոուզով, այնպես էլ Լինուքսով և ՕԷս Տաս օպերացիոն համակարգերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24֊ի N1259֊Ն որոշում».
  2. «Հայերեն.am֊ում ներկայացված ազատ տառատեսակներ».
  3. 3,0 3,1 3,2 «Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24֊ի N1259֊Ն որոշման» (PDF).
  4. «GHEA Grapalat Armenian free font download - fonter.am». fonter.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  5. ««Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթ ֊ 2008 թվական».