Ձյունե քանդակների սիբիրյան փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունե քանդակների սիբիրյան փառատոն
Տեսակփառատոն
Երկիր Ռուսաստան
 Siberian Snow Sculpture Festival Վիքիպահեստում

Ձյունե քանդակների սիբիրյան փառատոն (ռուս.՝ Сибирский фестиваль снежной скульптуры), միջազգային[1][2][3] ստեղծագործական մրցույթ, որն ամեն տարի անցկացվում է Նովոսիբիրսկում (Ռուսաստան)։ Ամեն ձմեռ (սկսած 2000 թվականի դեկտեմբերից) այնտեղ հավաքվում են պրոֆեսիոնալ քանդակագործներ ու նկարիչներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, արտասահմանյան երկրներից։

Փառատոնի ակունքներ և կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական տոնակատարության անցկացման գաղափարը ծագել է Նովոսիբիրսկի քույր քաղաքում՝ Սապորոյում անցկացվող ձյան փառատոնի ազդեցությամբ։ Նովոսիբիրսկում փառատոնի կազմակերպման նախաձեռնողները, ըստ արվեստագետ Վ. Նազանսկու, եղել են ճարտարապետ Ալեքսանդր Բուլավինն ու քանդակագործ Ալեքսանդր (Սանդու) Բորտնիկը, որի թիմն զբաղեցրել էր երրորդ տեղը Սապորոյի ձյան փառատոնում 2000 թվականի փետրվարին[4][5][6]։ Փառատոնի հիմնադիրներն են Նովոսիբիրսկի քաղաքապետարանը, Կենտրոնական շրջանի վարչությունն ու «Артель» ստեղծագործական հասարակական կազմակերպությունը։ Ձյունե կոմպոզիցիաները պատրաստվում են Նովոսիբիրսկի կենտրոնում՝ Պերվոմայսկի պուրակում՝ Երկրագիտական թանգարանից ու քաղաքապետարանի շենքից ոչ հեռու։ Փառատոնւ անցկացման ու աշխատանքների հետագա ցուցադրման ողջ ընթացքում (սովորաբար հունվարի 8-31-ը) պուրակում շուրջօրյա հսկում են ոստիկանության աշխատակիցները, որոնք պահպանում են քանդակներն ու ապահովում կարգի պահպանումը։ Աշխատանքների ընթացքում ոչ հեռու հերթապահում են բժիշկները[7]։ Բաց երկնքի տակ ստեղծված արվետի արտասովոր գործերը հնարավոր է տեսնել մեկ ամսվա ընթացքում, իսկ երբեմն էլ ավելի երկար՝ կախված եղանակային պայմաններից։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փառատոնն անցկկացվել է 2000 թվականի դեկտեմբերի 22-25-ը[5]։ Սակայն հետագայում ավանդույթ է դարձել քանդակներն ստեղծել ամանորյա արձակուրդի վերջին օրերին (որպես կանոն՝ հունվարի 8-11-ը)։ Նկարիչներին հատկացվում է մաքուր մամլված ձյան աղյուս (պատանիներին՝ 1,5 մետր) 3 մետր բարձրությամբ, սարքավորումներ ու գործիքներ։ 2009 թվականից ձյունե քանդակներից բացի պատրաստվում են նաև սառցե քանդակներ[8]։ Ըստ մրցույթի կանոնների՝ բոլոր քանդակները պատրաստվում են միայն չներկված ձյունից կամ սառույցից, առանց էլեկտրական լուսավորման կամ այլ նյութերից պատրաստված ներքին ու արտաքին հենարանների։ Աշխատանքի ընթացքում չի թույլատրվում օգտագործել էլեկտրական գործիքներ[9]։ Որպես կանոն՝ մրցույթի արդյունքներն ամփոփվում են հունվարի 12-ին։ Գնահատվում է ինքնատիպությունը, արտահայտչականությունն ու աշխատանքների կատարման տեխնիկական կողմը[10]։ Ժյուրիի կազմում ընդգրկվում են պրոֆեսիոնալ ճարտարապետներ, քանդակագործներ, արվեստագետներ[2][3]։ Առաջինից երրորդ տեղն զբաղեցրած մասնակիցներն ստանում են փառատոնի ոսկե, արծաթե ու բրոնզե մրցանակներ[11]։ Աշխատանքներից մեկի հեղինակին տրվում է Նովոսիբիրսկի քաղաքապետի մրցանակ՝ փառատոնի խորհրդանիշը, որ ձուլված է բրոնզից. այն հիշեցնում է գայիսոն, որի գլխին ձյունե անիվ գլորող արջուկի քանդակ է (շնորհվում է 2004 թվականից)[12][13]։ Դրանից բացի սահմանվել է նաև մոսկվացի քանդակագործ, Մոսկվայի պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի շրջանավարտ Նիկոլայ Պոլուկարովի (1954-2005) անվան մրցանակ, որը եղել է Ռուսաստանի քանդակագործների ««Единение» ոչ առևտրային հիմնադրամի հիմնադիրներից մեկը, Պերմի սառցե քանդակագործության հիմնադիրներից մեկը[14], որի ստեղծագործությունները բազմից ներկայացվել են Ձյունե քանդակների սիբիրյան փառատոնում[15]։ Փառատոնի բոլոր մասնակիցներին տրվում են հուշամեդալներ և փառատոնի դիպլոմներ[3][16]։ Փառատոնը լուսաբանվում է «Вечерний Новосибирск» թերթի, Սիբիր տարածաշրջանի տպագիր ու էլեկտրոնային այլ լրատվամիջոցների կողմից։ Նովոսիբիրսկում ներկայացված ձյունե քանդակների հեղինակները ոչ միայն ռուսներ են, այլև արտասահման տարբեր երկրներից եկած քանդակագործներ (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Բուլղարիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Ռումինիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ճապոնիա)[1][2][17]։ Փառատոնի շրջանակներում անցկացվում են երկու անկախ մրցույթներ՝ մեկը պրոֆեսիոնալ քանդակագործների ու նկարիչների, մյուսը՝ մանկական ստեղծագործական խմբերի միջև։

Հաղթողներ և մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե, արծաթե ու բրոզե մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ոսկի Արծաթ Բրոնզ Ծան.
2000 Ռուսաստան ձյունե «Սպասում» (Ռուսաստան, Նովոսիբիրսկ), Իգոր Գրիցեկոյի թիմ Ռուսաստան ձյունե «Աղբյուր» (Ռուսաստան, Նովոսիբիրսկ) Ռուսաստան ձյունե (Ռուսաստան, Տոմսկ) [18][5][19]
2002 Ռուսաստան ձյունե «Սիրո բանաձև» (Ռուսաստան, Պերմ) Ռուսաստան ձյունե (Ռուսաստան, Կրասնոյարսկ) Ղրղզստան ձյունե (Ղրղզստան, Բիշքեկ), Մուրատբեկ Ջումալիևի թիմ [4]
2003 Ռուսաստան ձյունե «Հուշ ապագայի մասին» (Ռուսաստան, Պերմ), Իվան Ստորոժևի թիմ Ռուսաստան ձյունե «Այծի Հին նոր տարի» (Ռուսաստան, Կրասնոյարսկ), Պավել Կորչաշկինի թիմ Ղրղզստան ձյունե «Նատյուրմորտ. ամռան նոստալգիա» (ռուս.՝ Натюрморт - ностальгия по лету, Ղրղզստան, Բիքեկ), Մ. Ջումալիևի թիմ [20]
2004 Ռուսաստան ձյունե «Սալվադոր Դալի» (Ռուսաստան, Իրկուտսկ), Կարիմ Մուխամադիև Ռուսաստան ձյունե «Երազողը» (Ռուսաստան, Բայկալսկ), Վյաչեսլավ Նոլֆին Ռուսաստան ձյունե «Ի՞նչ է ճշմարտությունը» (ռուս.՝ Что есть истина?, Ռուսաստան, Պերմ) [21][22][23]
2005 Ռուսաստան ձյունե «Պրոմեթևս» (Ռուսաստան, Պերմ) Մոլդովա ձյունե «Երկուսը» (Մոլդովա), Գրիգորի Սուլթանի թիմ Գերմանիա ձյունե (Գերմանիա), Շտեֆան Էթերի թիմ [24][25]
2006 Ռուսաստան ձյունե «Մանկական երազ» (Ռուսաստան, Բայկալսկ), Ա. Պիլյուխ Ռուսաստան ձյունե (Ռուսաստան, Նովոսիբիրսկ) Ռուսաստան ձյունե (Ռուսաստան, Տոմսկ) [17][26]
2007 Ռուսաստան ձյունե «Բու» (Ռուսաստան, Նովոսիբիրսկ), Ստանիսլավ Վիշնյակովի թիմ Ռուսաստան ձյունե «Սուրբ ծննդյան ձյան ծնունդը» (Ռուսաստան, Բայկալսկ), Անդրեյ Պիլյուխի թիմ Բելառուս ձյունե «Հրաշքին սպասելիս» (Բելառուս, Մինսկ), Միխայիլ Պրոկոպենկոյի թիմ [22][27][28]
2008 Ռուսաստան ձյունե «Առևտրականներ-վաճառականներ» (Ռուսաստան, Բիյսկ), Նիկոլայ Պարուբովի թիմ Ռուսաստան ձյունե «Привет, сибиряк! - Ну, здорово, пермяк!» (Ռուսաստան, Պերմ), Պավել Բայազիտովի թիմ Ռուսաստան ձյունե «Երաժշտության ֆաբրիկա» (Ռուսաստան, Տոմսկ), Արթուր Շուգուրովի թիմ [3][29]
2009 Ռուսաստան ձյունե «Երիտասարդությունը հոգում» Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (Ռուսաստան, Տոմսկ), Ա. Շուգուրովի թիմ Ռուսաստան ձյունե «Ալիսան հրաշքների աշխարհում. վազելով ժամանակի հետևից» (ռուս.՝ Алиса в стране чудес: в погоне за временем, Ռուսաստան, Անգարսկ), Ա. Պիլյուխի ղեկավարությամբ Ռուսաստան ձյունե «Բնապահպանական հավասարակշռություն»(Ռուսաստան, Մեգետ) [8][9]
2010 Ռուսաստան ձյունե «Круговорот перерождений» (Ռուսաստան, Օմսկ), Օլգա Մորոզովայի թիմ Ռուսաստան ձյունե «Валя и краля» (Ռուսաստան, Պերմ), Այդար Ախատովի թիմ Ռուսաստան ձյունե «Քաղաքային երազ» (Ռուսաստան, Բառնաուլ), Ալեքսեյ Կուլիկի թիմ [30]
2011 Ռուսաստան ձյունե «Ձյունե թագուհի» (Ռուսաստան, Նովոսիբիրսկ), Ս. Վիշնյակով Ռուսաստան ձյունե «Նապաստակ» (Ռուսաստան, Բառնաուլ), Ա. Կուլիկ և Տույարա Տիխոնովա Ռուսաստան ձյունե «Дракоzа» (Ռուսաստան, Կիզիլ), Կուժուգետ Բելեկի թիմ [10][31]
2012 Ռուսաստան ձյունե " Ռուս դյուցազնական» (Ռուսաստան, Բառնաուլ), Ա. Կուլիկի թիմ Ռուսաստան սառցե «Կռունկի կանչ» (Ռուսաստան, Նովոսիբիրսկ), Մաքիմ Պախոմով Ռուսաստան ձյունե «Не делай слона из мухи» (Ռուսաստան, Տոմսկ), Ա. Շուգուրով [32]

Նովոսիբիրսկի քաղաքապետի և Նիկոլայ Պոլուկարովի հիշատակի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Նովոսիբիրսկի քաղաքապետի մրցանակ Նիկոլայ Պոլուկարովի հիշատակի մրցանակ Ծան.
2004 Ռուսաստան ձյունե «Երազանքի հետևից» (Ռուսաստան, Մոսկվա) [22][23]
2005 Ռուսաստան ձյունե «Վերածնունդ» (Ռուսաստան, Բայկալսկ) [33]
2006 Ռուսաստան ձյունե «Թռչող սիրահարները Սուրբ ծննդի գիշերը» (Ռուսաստան, Պերմ), Ի. Ստորոժևի թիմ [16][17]
2007 Ռուսաստան ձյունե «Առյուծ» (Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ), Իգոր Վասյուկովի թիմ [27][34]
2008 Ռուսաստան ձյունե «Բազեով որս» (Ռուսաստան, Նովոսիբիրսկ), Ս. Վիշնյակով և Սեմյոն Կռիլով Ղազախստան ձյունե «Ուղտ» (Ղազախստան, Ալմա Աթա) [3]
2009 Ռուսաստան ձյունե «Սերգեյ Ռադոնեժսկի» Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (Ռուսաստան, Նովոսիբիրսկ) Ռուսաստան ձյունե «Երազանք» Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (Ռուսաստան, Օմսկ) [9]
2010 Ռուսաստան սառցե «Калинов мост» (Ռուսաստան, Նովոսիբիրսկ), Ս. Վիշնյակով և Ս. Կռիլով Ռուսաստան ձյունե «Мальчиш Кибальчиш, или сказка об утерянном времени» (Ռուսաստան, Անգարսկ), Սերգեյ Զինների թիմ [30][35]
2011 Ռուսաստան սառցե «Էներգիա» (Ռուսաստան, Պերմ), Ալեքսեյ Տատարինով և Օլգա Պեշկովա [10][31]
2012 Ռուսաստան սառցե «Վիշապ» (Ռուսաստան, Բայկալսկ) [32]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Эксперт-Сибирь, 2005
  2. 2,0 2,1 2,2 ИА REGNUM, 2006
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Калмыкова, 2008
  4. 4,0 4,1 Назанский, 2003
  5. 5,0 5,1 5,2 Скульптурам - снег... // Эпиграф (еженедельная экономическая газета). — 2001 (3 февраля). — № 4 (304). Архивировано из первоисточника 8 Մարտի 2016.
  6. Бортник А. (подгот. текста С. Данилов) (2006 թ․ փետրվարի 18). «Поездка в Саппоро, которую не забыть». Вечерний Новосибирск, № 31, с. 13. vn.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  7. РИА — «Новости» — Сибирь, 2009
  8. 8,0 8,1 Кошелева, 2009
  9. 9,0 9,1 9,2 РИА Новости, 2009
  10. 10,0 10,1 10,2 ««Снежная королева» завоевала главный приз фестиваля снежных скульптур, 2011 (официальный сайт г. Новосибирска)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. Призы и дипломы традиционного Сибирского фестиваля снежной скульптуры (фото)
  12. В Первомайском сквере появятся скульптуры из снега, 2004 (официальный сайт г. Новосибирска)(չաշխատող հղում)
  13. Приз мэра Новосибирска (фото)
  14. Памяти скульптора (некоммерческий Фонд скульпторов России «Единение»)(չաշխատող հղում)
  15. Горбачёв Ю. Зимние забавы: Очарованные снежной сказкой // Ведомости Законодательного собрания Новосибирской области. — 2003 (22 января). — № 620.
  16. 16,0 16,1 "Летящие влюбленные" завоевали Кубок мэрии // Вечерний Новосибирск. — 2006 (13 января). — № 5. — С. 2.
  17. 17,0 17,1 17,2 Итоги VI Сибирского фестиваля снежной скульптуры — официальный сайт г. Новосибирска(չաշխատող հղում)
  18. «Вечерний Новосибирск», 2000
  19. «Музей города Новосибирска, история города, хроники 1981-2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. Снег растает, а красоту мы запомним // Вечерний Новосибирск. — 2003 (16 января).
  21. Сибирский фестиваль снежной скульптуры, Новосибирск, 2004 (фото)
  22. 22,0 22,1 22,2 «Выставки, фестивали, фотографии Новосибирска (Фотон)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. 23,0 23,1 Подведены итоги IV Сибирского фестиваля снежной скульптуры, 2004 (официальный сайт г. Новосибирска)(չաշխատող հղում)
  24. Желтую подводную лодку может победить только солнце // Вечерний Новосибирск. — 2005 (12 января).
  25. Снежное искусство. В Новосибирске завершился пятый Сибирский фестиваль снежной скульптуры, 2005 (Эксперт-Сибирь)
  26. «Новосибирский фестиваль снежной скульптуры завершен, скульптуры остались (ProtoART - мониторинг новостей, источник: АНН)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  27. 27,0 27,1 Слугина, 2007
  28. Новосибирцы победили в Сибирском фестивале снежной скульптуры, 2007 (newslab.ru)
  29. «Купцы-продавцы взяли первое место, 2008 (новосибирский портал Электронный город, источник - "Русское радио")». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. 30,0 30,1 Сафронова, Брыкова, 2010
  31. 31,0 31,1 ЕП Алтая, 2011
  32. 32,0 32,1 НГС.Новости, 2012
  33. Голиков Ю. Снежные творения взяты под охрану, 2005 (nnews.ru)
  34. Скульптуре «Сова» – первое место в фестивале снежной скульптуры, 2007 (официальный сайт г. Новосибирска)(չաշխատող հղում)
  35. «Подведены итоги X Сибирского фестиваля снежной скульптуры (фотоотчёт, chudni.ru)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունե քանդակների I սիբիրյան փառատոն, 2000
Ձյունե քանդակների II սիբիրյան փառատոն, 2002
Ձյունե քանդակների III սիբիրյան փառատոն, 2003
Ձյունե քանդակների V սիբիրյան փառատոն, 2005
Ձյունե քանդակների VI սիբիրյան փառատոն, 2006
Ձյունե քանդակների VII սիբիրյան փառատոն, 2007
Ձյունե քանդակների VIII սիբիրյան փառատոն, 2008
Ձյունե քանդակների IX սիբիրյան փառատոն, 2009
Ձյունե քանդակների X սիբիրյան փառատոն, 2010
Ձյունե քանդակների XI սիբիրյան փառատոն, 2011
Ձյունե քանդակների XII սիբիրյան փառատոն, 2012
Ձյունե քանդակների XIII սիբիրյան փառատոն, 2013
Ձյունե քանդակների XIV սիբիրյան փառատոն, 2014
Ձյունե քանդակների XV սիբիրյան փառատոն, 2015