Ձիրավի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձիրավի ճակատամարտ
Հայ-պարսկական պատերազմներ
170.gif
Ձիրավի ճակատամարտը
Թվական 371 թ-ի գարուն
Վայր Այրարատն նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին` Արածանու գետահովտում
##Ձիրավի ճակատամարտ (Մեծ Հայք)
Miecze.svg
Ձիրավի ճակատամարտի տեղադրությունը
Արդյունք Հայ-հռոմեական զորքի լիակատար հաղթանակ
Հակառակորդներ
Մեծ Հայք Մեծ Հայք


Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն

Sassanid empire map.png Սասանյան Պարսկաստան
Աղվանք
Լեզգիներ
Դավաճան Մերուժան Արծրունի
Հրամանատարներ
Պապ թագավոր
Մուշեղ Մամիկոնյան
Սմբատ Բագրատունի
Տերենտիոս
Ուռնայր թագավոր
Շերգիր թագավոր
Կողմերի ուժեր
Հայեր` մոտ 100.000
Կորուստներ
Թեթև Ծանր


Ձիրավի ճակատամարտ, 371 թ. Ձիրավի դաշտում (Այրարատ նահանգի Բագրևանդ գավառ) տեղի ունեցած ճակատամարտ մի կողմից հայկական զորքի, որին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում, մյուս կողմից՝ պարսկական բանակի միջև, որն ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով։ Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը։ Պարսկական զորքերը դուրս են շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա։ Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո (368 թ.) անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները՝ (Ուտիք, Գուգարք, Կորճայք, Աղձնիք և այլն)։

Ճակատամարտը[խմբագրել]

Տեղադրություն[խմբագրել]

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. հայկական և պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին՝ Արածանու գետահովտում։

Ուժերը[խմբագրել]

Հայկական զորաբանակն առաջնորդել են Պապ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը և ասպետ Սմբատ Բագրատունին։ Հայերին աջակցել է հռոմեական մի զորամաս։ Պարսկական բանակին օգնել են աղվանական և ղեկերի (լեզգիների) զորքերը՝ Ուռնայր և Շերգիր թագավորների գլխավորությամբ, ինչպես նաև Հայոց գահին հավակնող Մերուժան Արծրունու ուժերը։

Բուն մարտը[խմբագրել]

Գարնանը պարսկական բանակը Ատրպատականից ներխուժելով Մեծ Հայք և հասնելով Ձիրավի դաշտ՝ բանակել է հայկական և հռոմեական զորաճամբարի դիմաց։ Ճակատամարտը սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո։ Հռոմեական պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների։ Իսկ Մովսես Խորենացին գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմեական վահանակիր հետևազորը բավարարվել է երբեմն նահանջի դիմաց հայկական ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով։ Սպանդարտ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախել և փախուստի է մատնել նրան։ Ղեկերի Շերգիր թագավորը մարտում սպանվել է, իսկ աղվանների Ուռնայր թագավորը՝ վիրավորվել։ Սմբատ Բագրատունին, հետապնդելով մարտադաշտից ճողոպրած Մերուժան Արծրունուն, Կոգովիտ գավառի արևելյան ճահճուտների (Շամբի) մոտ ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան։ Ծանր կորուստներ կրած և մարտական դասավորությունը կորցրած պարսկական բանակը, չդիմանալով հայկական զորքի գրոհներին, դիմել է խուճապահար փախուստի։ Հայկական հեծելազորը թշնամու մնացորդներին հալածել է մինչև Ատրպատական։

Հետևանք[խմբագրել]

Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը։

Գրականություն[խմբագրել]